пятница, 28 марта 2014 г.

ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Ս/թ մարտի 28 Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Պատանի ստեղծագործող>> մրցույթ :Մրցույթի նպատակն էր դպրոցում գտել ստեղծագործական ձիրք ունեցող աշակերտներին ,խրախուսել նրանց , և զարգացնել այն:Դպրոցում մրցույթին մասնակցեցին 4 հոգի՝ Սահակյան Գոհարը,Խաչատրյան Սեյրանը,Մելքոնյան Սամվելը և Ստեփանյան Գագիկը: Աշակերտները գրել էին ազատ թեմայով բանաստեղծությունները:Իսկ ընտրությունը կատարվեց աշակերտների կողմից (աշակերտները չգիտեին,թե բանաստեղծությունների հեղինակները ովքեր էին) փակ քվեարկությամբ:Արդյունքում առաջին տեղ գրավեց ՝ Սեյրան Խաչատրյանը,երկրորդ տեղ՝ Սամվել Մելքոնյանը ,երորրդ տեղ՝ Սահակյան Գոհարը և չորորրդ տեղ՝ Ստեփանյան Գագիկը:Աշակերտները ԱԽ-ի կողմից պարգևատրվեցին պարտվոգրերով:
                                        

                                        




ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Ս/թ մարտի 28-ին Եղեեգի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը          պաշտոնական այց կատարեց դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանին:Աշակերտական խորհուրդը նախապես կազմել էր հանդիպան  օրակարգը,որը ներկայացվել էր տնօրենին:Տնօրենի հետ հանդիպմանը մասնակցեցին ԱԽ-ի 8 անդամ:


вторник, 25 марта 2014 г.

ԻՄ ԸՆԿԵՐԸ ԳԱՂՏՆԱՊԱՀ ԱՐԿՂԸ ԵՂԵԳԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ

Սյունիքի ԱԽ-ի ցանցի ,,Իրավունքներ և Շահերի պաշտպանություն,, աշխատանքային խումբի հայտարարության համաձայն.Եղեգի միջն  դպրոցում մարտի 25-ից   մեկնարկվել է  ,,Իմ ընկեր,, գաղտնապահ արկղի տեղադրման միամսյակը՝ հնարավորություն տալով աշակերտներին ներկայացնելու իրենց հուզող հարցերը երեխաների իրավունքների վերաբերյալ, իրենց շրջապատում /ընտանիք, համայնք, դպրոց/ առկա իրավունքների խախտման դեպքերի մասին, կիսվելու իրենց մտահոգություններով /անանուն/: 
Արկղը կբացվի ապրիլի 28-ին: Այնուհետև  դպրոցում կկազմակերպվի խախտման դեպքերի օրինակների քննարկումների, հարցերի, առաջարկների ուսումնասիրություն: Քննարկումները կանցկացվեն  աշակերտական, մանկավարժական, ծնողական խորհուրդների և տնօրինության ներկայացուցիչների ներկայությամբ:


Ահա մեր արկղի տեսքը



ՄՈՒՏՔ ԳՐՔՈՎ

Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի ուսումնադաստիարակչական հանձնախումբը  մարտի 10-ից հայտարարել էր <<Մուտք գրքով>> ակցիան:Ակցիայի նպատակն է հարստացնել դպրոցի գրադարանային ֆոնդը:Աշակերտները պետք է իրենց հետ մեկական գիրք բերեին: Քանի որ ժամկետը մինչև ամսի 14-ն էր ընտրված, ուսումնադաստիարակչական հանձնախումբը որոշեց երկարացնել ժամկետ մինչև              ապրիլի 1-ը:Ցանկացողները կարող էին կապնվել մեզ հետ և նվիրեն գրքեր դպրոցի գրադարանին:Մեր հասցեն է` exegimijndproci@mail.ru



четверг, 13 марта 2014 г.

Թումանյանական օրեր

Հասել ենք մի ժամանակի,երբ բանը գիրքն է ,մանավանդ  նրա համար ,ով  որոշ  տարածություն  անցել է արդեն,նստի ու պարապի:Ի՞նչ կա ավելի լավ բան,քան  գիրքն ու գրականությունը:
Գուցե ասեք հիմա ժամանակն  ուրիշ է ,նոր տեխնոլոգիա,բայց  այդպես  չմտածեցին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ  դպրոցի տարրական  դասարանի աշակերտները:Փետրվարի 17-ից  Թումանյանական օրեր սկսեցին  դպրոցի գրադարանում` /գրադարանավար Լուսինե Սիմոնյան/Թումանյանի  ստեղծագործություների ընթերցումներով:Փայլուն ընթերցեցին  <<Քաջ նազարը >> , <<Սուտասանը>>,   <<Կացին ախպերը>>,<< Անհաղթ աքլորը>>,<<  Չախչախ թագավորը>> և այլ հեքիաթներ:
Դասվարները  կազմակերպեցին ընթերցանության մրցույթ:  Տնօրինության կողմից                հաղթողներին խրախուսեցին և  հանձնեցին շնորհակալագրեր:



среда, 12 марта 2014 г.

Թթվածնի դատավարությունը

Մարտի 10-ին Եղեգի միջն. Դպրոցում ընթացավ դատավարություն:Դպրոցի 6-րդ-ից 12-րդ դասարանի աշակերտները կազմակերպեցին <<Թթվածնի դատավարությունը>>:Դատավարության ընթացքում հնչեցին բազմաթիվ մեղադրանքները:Պաշտպանությունը կազմակերպեց գիտական բարձր մակարդակով և մեղադրյալի աթոռին նստած թթվածինն իրեն մեղավոր չճանաչեց: 
Դատարանը կատարեց արդար որոշում:



суббота, 8 марта 2014 г.

Շնորհավոր մարտի 8

 Եղեգի միջնակարգ դպրոցը սրտանց          շնորհավորում է բոլոր կանանց և         աղջիկների մարտի 8-ը:
Եղեք բարի,ուրախ,երջանիկ:Թող ծիծաղը ձեր դեմքից անպակաս լինի:Ցանկանում   ենք առողջություն,հույս,հավատ,սեր  և       աշխարհի ամենալավ բաները:
             Շնորհավոր Ձեր մարտի 8-ը: