воскресенье, 6 июля 2014 г.

Ամառային արձակուրդներ

Եղեգի միջնակարգ դպրոցի սիրելի աշակերտներ,ուսուցիչներ,ծնողներ արդեն սկսել են ամառային արձկուրդները:Հուսով եմ դրանք անցնում են լավ:Սիրելի աշակերտներ այսօր պատրաստել եմ  ամառային արձակուրդները հետաքրքիր անցկացնելու համար փոքրիկ  խորհուրդներ: Նախ պետք է հիշել այն ինչ ցանկանում էիք կատարել ավելի վաղ սակայն ժամանակը չէր բավարարում: Հիշիր և գրի առ որպեսզի կատարես:Առավոտյան պետք չէ երկար քնել, թեև գիտեմ երկար և հանգիստ` առանց զարթուցիչի զնգոցի քնելուն կարոտել եք:Սակայն վաղ արթնանալը ավելի է առույգացնում:Ցերեկային ժամերին նախընտրելի է մնալ տանը և զբաղվել ընթերցանությամբ:Կարդալուց հետո կարող ես օգնել մայրիկիդ խեհանոցում,հետո 1 ժամ համակարգչով զբաղվել,հավաքել հետաքրքիր տեղեկություններ և այլն: Սակայն չմոռանաք նաև ընկերների հետ պիկնիկ կազմակերպել: Բնության գրկում և ընկերների շրջապատում լինելը կբարձրացնի տրամադրությունդ: Ամառվա ընթացքում շատ տաղանդներ են բացահայտվում: Փորձիր բացահայտել քո տաղանդները:Սիրելի աշակերտներ և ինչպես ամեն տարվա սկզբում ենք անում պատրաստվեք՝ <<Ամառային արձակուրդներ>> թեմայով շարադրություններ գրելուն :-D :Մաղթում եմ բարի ժամանց