среда, 10 сентября 2014 г.

Շնորհավոր Գիտելիքի օր


                                      
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում  նշվում է  գիտելիքի,գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և  հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:  Կրթությունը և գիտելիքը,որպես արժեք,հնուց ի վեր  ունեցել են իրենց կայուն տեղն  ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքիհանդեպ խոր հարգանքն ու  կրթություն   ստանալու ձգտումը  հայկական մենթալիտետին  բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ  և Գիտելիքի օր  միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում   սեպտեմբերի 1-ը  տոնական է   համարվում    1ի դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք դնու դպրոցի  կամարներից ներս:Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: