четверг, 30 октября 2014 г.

Գրական խաղ- մրցույթ


Եղեգի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մնացականյանը   2014թ-ի հոկտեմբերի 28-ին դպրոցում  կազմակերպել է  գրական խաղ-մրցույթ: Դպրոցի աշակերտները  հանդես եկան երեք թիմով ՝ <<Մտքերի գանձարան>>,  <<Հանրագիտարան >>  և <<Զրուցարան>>:  Մրցույթը  բաղկացած էր 5 փուլից , որտեղ ներառված էին  լեզվագրական և  տրամաբանական բազմաբնույթ հարցեր ,  և թիմերի ավագների համար նախատեսված բլից հարցերից, որոնց աշակերտները պատասխանում էին գրավոր և բանավոր:Մրցույթն  ընթացավ ակտիվ մթնոլորտում ՝ թեժ մրցակցությամբ  և թիմային համագործակցությամբ: Մրցույթի վերջում հաղթող թիմն արժանացավ  պատվոգրի:

<< Աշունն իմ աչքերով >> շարադրության մրցույթ

Եղեգի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը  2014թ-ի հոկտեմբերի 17-ին դպրոցում  անց է կացրել շարադրության մրցույթ՝ <<Աշունն իմ աչքերով>> թեմայով: Մրցույթն անցկացվեց  Կոլեկտիվ ուսուցման եղանակի՝ Րիվինի հակադարձ մեթոդիկայով:Շարադրության մրցույթի նպատակն էր  զարգացնել աշակերտների ստեղծագործական միտքը, ուսուցանել շարադրության ճիշտ կառուցվածքը, ըստ պլանի հերթական կետերի ՝ օգտագործել հարուստ բառապաշար՝ գործի դնելով նաև նկարագրական  տաղանդը:Եթե մինչ այդ աշակերտները կարծես <<սարսափում էին>> շարադրություն  գրելուց, ապա այս մեթոդիկայով  շարադրություն գրելը  իրավիճակը փոխեց . աշակերտների մեջ ոգևորություն առաջացրեց  թեմայի պատրաստի պլանը, շարադրության բնաբանները, որոնք ընտրված էին   գրողների ՝ աշնան մասին բանաստեղծական տողերից, փոփոխական կազմով զույգային աշխատանքը, որոնք   օժանդակող բնույթ ունեին. առավել դյուրին էին դարձնում շարադրելու ընթացքը:Աշակերտներն աշխատել էին ակտիվությամբ, ինչի գրավականը նրանց բովանդակալից , նկատելի որակական աճով շարադրություններն էին :Լավագույն շարադրություն գրող աշակերտներն արժանացան պատվոգրերի:


Մեծն Կոմիտասի 145 ամյակը և մարզահրապարակի բացումը

Ս/թ հոկտեմբերի 16-ը  Եղեգի միջնակարգ դպրոցի համար հանդիսավոր և պատասխանատու օր էր: Դպրոցը տոնում էր Մեծն Կոմիտասի 145 ամյակը և կազմակերպել էր մարզահրապարակի բացումը: Միջոցառմանը ներկա էր դպրոցի  տնօրեն  Մերի Գանդալյանը, համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը, Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրեն Վարդան Իվանյանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու  հայր Վահանը , Դավիթ-Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիելյանը , համայնքի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և համայնքի բնակիչները :Աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի կենսագրությունը, երգեցին նրա  երգերից, լսեցին  Կոմիտասի ձայնը և այլ ձայնագրություններ:Միջոցառման վերջում աշակերտների համար   Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու  հայր Վահանը երգեց Կոմիտասի երգերից: Այնուհետև հանդիսավոր տեղի ունեցավ մարզահրապարակ բացումը, կարմիր ժապավենը կտրեցին  համայնքապետը և Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրենը:  Աշակետները կատարեցին  ցուցադրական համարներ  մարզաձևերից:

Համայնքը ուրախ էր, քանի որ  ստեղծվել էր  երեխաների համար ժամանցի և հանգստի գոտի:

среда, 8 октября 2014 г.

2014-2015 ուստարվա ԱԽ նախագահի ընտրություն

Ս/թ հոկտեմբերի 8-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություն:ԱԽ նախագահի թեկնածուներն էին Մանասյան Անահիտը և Խաչատրյան Սեյրանը:Հանձաժողովի մեջ ընդգրկված էին տնօրեն Մ.Գանդալյանը,ուսուցչուհիներ Ն.Համբարձումյանը,Ն.Իսակյանը և վստահված անձիք՝ Ն.Մարկոսյանը և Գ.Սահակյանը:Ընտրությանը մասնակցեցին 23 աշակերտից 20-ը:Ընտրությունների արդյունքում  Եղեգի միջնակարգ դպրոցի 2014-2015ուստարվա ԱԽ նախագահ ընտրվեց Մանասյան Անահիտը,իսկ քարտուղար Խաչատրյան Սեյրանը:Ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանը նշեց,որ անպայման հաշվի կառնի բոլոր դիտողություններն ու առաջարկություններն իր հետագա աշխատանքում,իսկ հետագա անելիքները շատ են,ընդգրկուն,բազմաբնյութ:Այսուհետ ևս,ինչպես նախորդ տարում մեր նշանաբանն է լինելու՝ <<Միշտ միասին,միշտ առաջինը >>՝ծնված 2011թ.սեպտեմբերի 24-ին՝մեր  գիտակցությամբ,որը միշտ պետք է լինի ոգևորության աղբյուր,որն այսօր էլ ոգևորում է մեզ՝պատանիներիս ու աղջիմներիս՝դպրոցի ԱԽ-ի գործունեության զարգացման դժվարին ու պատասխանատու ճանապարհին: 

пятница, 3 октября 2014 г.

Ոսկե աշուն Եղեգի միջնակարգ դպրոցում


Տոնդ շնորհավոր ազատ,անկախ Հայաստան

   
  
  




ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում  նշվում է  Քաղաքացիական հասարակության օրը /ՔՀՕ/: Օրվա նպատակն է համախմբել հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչներին  քաղաքացիական հասարակության գաղափարի շուրջ և խրախուսել հանրության մասնակցությունը քաղաքացիական հասարկության զարգացմանն ուղղված  նախաձեռնություններում:

Համայնքային զարգացման աջակցության ցանցը/ՀԶԱՑ և Սյունիքի Աշակերտական խորհուրդների ցանցը համատեղ ուժերով կիրականացնեն օրվան նվիրված  միջոցառումներ Գորիսի,  Սիսիանի  և  Կապանի տարածաշրջաններում:

Միջոցառումների  շարքը  ներառում է՝