среда, 19 ноября 2014 г.

Հանդուրժողականության օր

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Օրվա կապակցությամբ << Արձագանք>> իրավապաշտպան ակումբի անդմաները պատրաստել էին թռուցիկներ,որոնք բաժանվեցին դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է գտնել այն գաղափարների հաստատումը, որ բազմազանությունը՝ մարմնավորված մտքերում, համոզմունքներում և գործողություններում, պարգև է, այլ ոչ թե սպառնալիք:Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի սատարել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյատևման սկզբունքները:

понедельник, 17 ноября 2014 г.

Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում

2014թվականի նոյեմբերի   17-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> ծրագրի շրջանակներում իրականացվեց  համընդհանուր դասղեկի բաց ժամ: Ծրագիրը նպատակ ուներ  դպրոցականներին տալ  ոչ թե պատրաստի դեղատոմսեր այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, , այլ հաղորդել  , փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ , խթանել նրա ինքնուրույն ու ստեղծագործական մտածողությունը կոնկրետ  կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու համար:

понедельник, 10 ноября 2014 г.

ՏԻՄ Ի ՕՐ ԵՂԵԳ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս/թ նոյեմբերի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն այցելեց համայնքապետրան՝ շնորհավորելու ՏԻՄ-ին իր միջազգային օրվա կապակցությամբ:Հանդիպանը մասնակցում էին համայնքապետը,քարտուղարը,3 ավագանու անդամ և ԱԽ-ի խորհուրդը:Ողջույնի  խոսքով հանես եկավ ԱԽ նախագահը Անահիտ Մանասյանը ՝ ներկայացնելով Տեղական ինքնակառավարման հասկացությունը, Տեղական ինքնակառավարման սկզբունքները,Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը:Այնուհետև  համայնքապետը  և քարտուղարը ներկայացրեցին,թե ինչ աշխատանք է կատարում Եղեգ hամայնքի ՏԻՄ-ը,իսկ հետո ավագանիները ներկայացրեցին իրենց գործունեությունը:ԱԽ անդամները հիմնախնդիր բարձրացրեցին համայնքապետին. դեպի դպրոց ներհամայնքային ճանապարհի վերանորոգումը:ՏԻՄ-ը և ԱԽ-ն կազմեցին գործողությունների պլան խնդիրը լուծելու համար:Հետո նրանք կազմեցին ցանկ <<Ինչպիսի՞ն կուզենայի տեսնել իմ համայնքը 10 տարի հետո>> 3D հարթակի համար:Ամփոփելով հանդիպումը՝համայնքապետը  և ավագանու անդամները  շորհակալություն հայտնեցին աշակերտներին ՏԻՄ –ԱԽ կապիը ամրապնդելու առաջին քայլի և համայնքի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար :

пятница, 7 ноября 2014 г.

Ա տառի շնորհանդես

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում առաջին դասարանցիների կողմից ինչպես բանակը, զինվորները, Հայոց Այբուբենն էլ յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է, իսկ մեսրոպյան տառերը՝ բոլորը միասին զինվորներ, որոնք օգնել են հային զատելու մյուսներից, պատերազմների ժամանակ հայ զինվորին՝ թշնամուց: Ուրեմն՝ ինչպե՞ս է, որ զինվորներն ունենում են զորահրամանատար, իսկ տառերը ո՞չ: Ահա Այբուբենի զորականն էլ «Ա» տառն է, որը տառերից նաև առաջինն է, որ սերտում են երեխաները, երբ դառնում են դպրոցական ու առաջին անգամ այցելում կրթօջախ: Թերևս հարկ է նաև, որ զորահրամանատար «Ա»-ին տոն նվիրեն, որ բանալի տա սիրելի գնդակի, դրոշակի մյուս բառերի առաջին տառերը սերտելու համար:                                                                                                                                                                                                      

Սյունիքի ԱԽ ցանցի կայքի շնորհանդես

Սյունիքի ԱԽ ցանցն արդեն ունի իր պաշտոնական կայքը՝ www.ssc.am: Նոյեմբերի 6-ին Գորիսում՝ Դիանա հյուրանոցային համալիրում, տեղի ունեցավ Սյունիքի ԱԽ ցանցի կայքի շնորհանդեսը: Շնորհանդեսի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն, ԱԽ ցանցի գլխավոր խորհրդատու Արտաշես Տոռոզյանը: Նա շնորհավորեց ցանցի անդամներին պաշտոնական կայքի ստեղծման առիթով, նշեց, որ կայքը շատ պատասխանատու և կարևոր հարթակ է ԱԽ ցանցի համար, որը լուրջ աշխատանք ու ջանքեր է պահանջում: Մեծ էր ԱԽ ցանցի անդամների ոգևորությունն ու խանդավառությունը, նրանք արդեն ունեն իրենց գործունեությունը լավագույնս ներկայացնելու, լուսաբանելու ու տարածելու հնարավորություն: Հանդիպման ընթացքում կայքի սպասարկման պատասխանատու, ԳՈՒՄ ՀԿ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Շահանե Բակունցը մանրամասն ներկայացրեց կայքի կառուցվածքը, հնարավորությունները, նյութերի տեղադրման կարգը: Որոշվեցին ցանցի այն պատասխանատու անդամները, ովքեր կհավաքագրեն նյութեր ցանցի կողմից իրականացվող միջոցառումների, նախաձեռնությունների, քարոզարշավների և տարաբնույթ հանդիպումների վերաբերյալ՝ կայքում տեղադրելու նպատակով: Կայքի ներկայացումը ուղեկցվեց բուռն քննարկումներով, հարց ու պատասխաններով և բազմաթիվ առաջարկություններով՝ կայքի հնարավորությունների ընդլայնման, տեղադրվող նյութերի բովանդակային առանձնահատկությունների ընդգծման վերաբերյալ:

среда, 5 ноября 2014 г.

Մեր մեծերը անկյուն

<<Մեր  մեծերը>> խորագիրը   կրող  անկյան թարմացումը   շարունակական  բնույթ  է  կրում   նաև  այս   ուսումնական  տարում:Նոյեմբեր  ամսվա  <<Մեր  մեծերը>>  շարքում ընդգրկվել  են  `Միքայել  Նալբանդյանը,  Հակոբ   Պարոնյանը,  Ռաֆայել  Պատկանյանը   և  Պերճ  Պռոշյանը:Անկյան  պարբերաբար  նոր  նյութերի  համալրման  շնորհիվ  հնարավորություն  է  ընձեռնվում  աշակերտներին  իրենց  անմիջական  մասնակցությամբ  տեղեկանալ  մեր մեծերի  կյանքին  ու  գործունեությանը `   հետաքրքրաշարժ  փաստերով  արմատավորելով   նրանց   կերտածն ու  մեզ  փոխանցած  պատմությունը: