четверг, 29 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Գտիր հաղթելու ճանապարհը նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին

                                                       1.Միջոցառման անվանումը՝   <<Գտիր հաղթելու ճանապարհը>> նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     28.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝   դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան
                                                                           4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   զինղեկ՝ Ժ.Մինասյան,5-րդ դասարանի դասղեկ՝ Ա.Առաքելյան
                                                                             5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Աշակերտներին ծանոթացնել Հայոց բանակի կազմավորման պատմությանը,արցախյան ազատամարտի հերոսների սխրագործություններին:Արթնացնել աշակերտների մեջ ռազմահայրենասիրական ոգի: Սեր առաջացնել բանակի նկատմամբ,վստահեցնել,որ յուրաքանչյուր տղամարդ պետք է հպարտությամբ կատարի իր ազգանվեր պարտքը՝ ծառայի բանակում,քանզի Հայոց ազգի հաղթանակի ու հզորացման գրավականը մարտունակ բանակն է:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Միջոցառման մասնակիցները
ներկայացան բանակին  և արցախյան հերոսներին նվիրված խոսքերով, բանաստեղծություններով:

вторник, 27 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Պատանի երկրապահ ակումբ

2014թ.-ի նոյեմբերի 1-ից դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանի հրամանով դպրոցում կազմավորվել է <<Պատանի երկրապահ>> ակումբը: Ակումբում ընդգրկվել են 23 աշակերտ: Հաստատվել է ակումբի կանոնադրությունը, կարգախոսը, զինանշանը, արժեքները և 2014-2015 թ.-ի աշխատանքային պլանը: Տնօրեն՝ Մ.Գանդալյանի, զինղեկ՝ Ժ.Մինասյանի,ակումբի նախագահ՝ Գառնիկ Սահակյանի, փոխնախագահ՝ Ալեն Ղուկասյանի նախաձեռնությամբ ստեղծվել է <<Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքից, իսկ սահմանը գծվում է զենքով>> խորագրով                                                                                                              ցուցատախտակը:

Դպրոցի մանկավարժները երկրապահ ակումբի անդամներին մաղթում են իրենց երդմանը լինեն հավատարիմ:

Եղեգի միջնակարգ դպրոցը շնորհավորում է Հայոց բանակի 23-րդ տարեդարձը




Հայոց  բանակի 23-րդ տարեդարձի  կապակցությամբ  Եղեգի միջնակարգ դպրոցում  պատրաստվել է Գարեգին
Տեր-Հարությունյանին նվիրված ցուցատախտակ՝ <<Նժդե՛հ, դու փոխեցիր մեր պատմության ընթացքը>> խորագրով: Շնորհավորելով Հայոց բանակին՝ դպրոցի մանկավարժները և <<Պատանի երկրապահ>>ակումբի աշակերտները ցանկանում են ուժ, կորով, մարտունակություն:

Եղեգի միջնակարգ դպրոց Արտաշեսյաններ դաս միջոցառում

1.Միջոցառման անվանումը՝   <<Արտաշեսյաններ>> դաս միջոցառում:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     26.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Ա.Առաքելյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Ամրապնդել ստացված գիտելիքները <<Արտաշեսյանների հարստությունը>> թեմայից դերային խաղի միջոցով: Հետաքրքրասիրություն առաջացնել առարկայի նկատմամբ: Հետաքրքիր տեղեկություններ իմանալ թագավորության ներկայացուցիչների կյանքի և գործունեության մասին:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացան որպես Արտաշեսյան դինաստիայի թագավորներ և բեմականացման միջոցով ներկայացրին իրենց գահակալման տարիների նշանավոր իրադարձությունները: Ինչպես նաև պատմության քարտեզի և պաստառի օգնությամբ ներկայացրեցին թագավորների կատարած արշավանքների ուղղությունները և նրանց հիմնած քաղաքները:Կային մեջբերված խոսքեր թագավորների մասին՝ Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունից>>:
7.Կահավորվածությունը՝     լավ:
8.Միջոցառմանը մասնակցում էին      5-6-րդ      դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.    Առաքելյան Դավիթը, Առաքելյան Էդիկը, Սահակյան Սիրանուշը, Գևորգյան Մարգարիտան, Գաբրիելյան Տիգրանը :
10.Միջոցառմանը ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,դասղեկներ,աշակերտներ:




пятница, 23 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Փոքրիկ գիտունիկներ մրցույթ

1.Միջոցառման անվանումը՝   << Փոքրիկ գիտունիկներ  >> մրցույթ:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     22.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուհի՝Ա.Առաքելյան և խմբակի ղեկավար՝ Ն.Համբարձումյան:

5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
1.Հարստացնել աշակերտների գիտելիքները <<Հայոց պատմություն>> առարկայից, մասնավորապես ուշադրություն դարձնել դասագրքերում մեջբերված հայ և օտար պատմիչների խոսքերին:
2. <<Գիտունիկներ>> խմբակի 1-ին կիսամյակում սովորած տեղեկությունների մասին տալ հաշվետվություն:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
 Մրցույթին մասնակցեցին 21 աշակերտ: Ձևավորվել էր 3 թիմ: Մրցույթը կայացավ 3 փուլով.
. 1-ին փուլ ___15 հարց
. 2-րդ փուլ ___12հարց
. 3-րդ փուլ ___12հարց:
 Ընդհանուր առմամբ՝39 հարց, 39 միավոր:
7.Կահավորվածությունը՝     լավ:

четверг, 22 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Սովորել պատմությունից խորագրով ցուցատախտակի բացում:





 1.Միջոցառման անվանումը՝   <<Սովորել պատմությունից>> խորագրով ցուցատախտակի բացում:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     22.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Ա.Առաքելյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Դասագրքից դուրս իմանալ հետաքրքրաշարժ դեպքեր նշանավոր մարդկանց կյանքից,իմանալ, թե ինչպես են                                                                                      մեծերը արտահայտվել հայերի և Մեծ
                                                                                    հայերի մասին:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
<<Սովորել պատմությունից>> խորագրով ցուցատախտակը կազմված է 4 բաժիններից.
1.Գիտե՞ք,որ ...
2.Մեծերը հայերի մասին
3.Առեղծվածները և առասպելները
4.Անցյալ,ներկա,ապագա:
Աշակերտները ներկայացրին
 <<Գիտե՞ք,որ ... >> և <<Մեծերը հայերի մասին>> բաժիններից հետաքրքիր տեղեկություններ: <<Գիտե՞ք,որ ... >> բաժնում  ներկայացված էին ծույլ հանճարներին, իսկ  <<Մեծերը հայերի մասին>> բաժնում՝ նշանավոր մարդկանց խոսքերը հայերի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին:
7.Կահավորվածությունը՝     գերազանց:
Ստեղծվել է  << Սովորել պատմությունից >> խորագրով  ցուցատախտակը:
8.Միջոցառմանը մասնակցում էին      7-8-րդ      դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.       Նարեկ Խաչատրյանը, Էրիկ Սահակյանը, Ալեն Ղուկասյանը, Գագիկ Ստեփանյանը, Արայիկը  Գաբրիելյանը, Ալեքս Մուրադյանը, Մարիա Մարկոսյանը :
10.Միջոցառմանը ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,դասղեկներ,աշակերտներ:



среда, 21 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Մեր մեծերը անկյան թարմացում

1.Միջոցառման անվանումը՝   <<Մեր Մեծերը>>
2.Միջոցառման կատարման ժամկետը՝    14.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝  
     տնօրեն՝ Մ.Գանդալյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝             գրադանավար՝ Ն.Իսակյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Աշակերտների մոտ զարգացնել հայեցի,
վարժ,անսխալ և արտահայտիչ
կարդալու /արտասանելու/ կարողությունը ՝ 
փորձելով ուշադրություն դարձնել բնագրի
ոճական առանձնահատկություններին:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Աշակերտները արտասանեցին Վահան Թեքեյանի և Պարույր Սևակի բանաստեղծություններից, ներկայացրին Սևակի խոհերից, հուշերից:
7.Կահավորվածությունը՝     գերազանց:
8.Միջոցառմանը մասնակցում էին    5-11-րդ   դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.  Սիրանուշ Սահակյանը, Մարգարիտա Գևորգյանը, Ալեն Ղուկասյանը, Մարիա Մարկոսյանը, Սամվել Մելքոնյանը և Նաիրա Մարկոսյանը:
10.Միջոցառմանը ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,դասղեկներ,աշակերտներ:

вторник, 20 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Նամակ զինվոր շրջանավարտին

2015թ. հունվարի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտները նամակով շնորհավորեցին դպրոցի շրջանավարտներ Բորիկին և Վլադիկին Հայոց բանակի տոնի առթիվ:



Եղեգի միջնակարգ դպրոց խաղ-մրցույթ լոտոյի տեսքով






 1.Միջոցառման անվանումը՝   <<Ինչպես եմ հիշում տարեթվերը>> խորագրով՝ լոտոյի տեսքով   խաղ-մրցույթ:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝    15.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Ա.Առաքելյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Աշակերտների մոտ ամրապնդել <<Հայոց պատմություն>> առարկայի կարևոր և հիշարժան տարեթվերի իմացությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ՝ մասնավորապես ժամանակագրության տեսանկյունից: