пятница, 13 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ ,,Ձեզ տեսնենք տղաներ,, խորագրով:

2015թ. մարտի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ <<Ձեզ տեսնենք տղաներ>> խորագրով: Մրցույթը կազմակերպել էին ԱԽ-ի <<Մշակութային>> և <<Կարգապահական>> հանձնախմբերը: Մրցույթի նպատակն է ցուց տալ, որ մեր ստեղծագործող և հմուտ տղաները կարող են օգնել տանը իրենց ծնողներին: Եվ քանի որ հիմա նաև կանանց միամսյակն է, մեր տղաները որոշել են չսպասեցնել և իրենց սերն ու 
հոգատարությունը ցույց տալ իրենց աշխատանքներով: Մրցույթին մասնակցեցին թվով 20 տղա, որոնք  հավասարապես բաժանվել  էին 2 թիմի՝ <<Հմուտ վարպետներ>> և <<Ստեղծագործող վարպետներ>>: Մրցույթը կայացավ 9 փուլով: Յուրաքանչյուր փուլում 
նախատեսված էր տարբեր գործնական աշխատանքներ: Տարրական դպրոցի աշակերտները  պատրաստեցին անմոռուկներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  և շուշաններ, որոնք նվիրեցին իրենց մայրերին: Միջին և ավագ դպրոցի աշակերտները կատարեցին  մետաղների խարտոցում,սղոցում ,գայլիկոնի օգնությամբ անցքեր բացեցին, պատրաստեցին պարուրակներ, քանդեցին և հավաքեցին վարդակներ: Վերջում 2 թիմերով պատրաստեցին աղցան: Հաղթող ճանաչվեց <<Ստեղծագործող վարպետներ>> թիմը:

четверг, 12 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ինտեգրված խաղ-մրցույթ

1. Օրվա իրադարձությունը՝    ինտեգրված խաղ-մրցույթ՝ <<Քիմիա>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից:
2. Անվանումը՝   <<Մետաղներ>>:
3. Կատարման ժամկետը՝    12.03.2015թ.      
4. Պատասխանատուն՝    բնագիտական  մ/մ  նախագահ՝  Ն.Ստեփանյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   քիմիայի  ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան:
6. Նպատակ /ներ/ ը
Ø Մետաղների ֆիզիկական և քիմիական հատկությունների ճանաչում, նրանց կիրառում:
Ø Աշակերտների ուշադրության բևեռումը՝ <<Քիմիա>> և <<Աշխարհագրություն>> առարկաների միասնացման հնարավորությունների բացահայտմանը:
Ø Բնապահպանական դաստիարակություն:
Ø Համակողմանի գիտելիքների կիրառական ունակությունների ձևավորում:
Ø  Թիմում աշխատելու կարողությունների զարգացում:
Ø Խաղը դարձնելու աշակերտի ստեղծագործական երևակայության խթանիչ գործոն:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.


Աշակերտները բաժանված էին 3 թիմի՝ <<Ոսկի>>, <<Ցինկ>> և <<Մոլիբդեն>>:Ուսուցչուհի Նունե Ստեփանյանը միջոցառման ընթացքում առաջադրեց 9 հարց, 1 խնդիր և գործնական աշխատանք՝ <<Մետաղներ>> թեմայից: Աշակերտները սալիկահանդեսով անդրադարձան մետաղների ֆիզիկական և քիմիական հատկություններին, ներկայացրին մետաղների համապատասխանությունը երկնային մարմիններին ու շաբաթվա օրերին, ահազանգեցին Դեբետ և Ողջի գետերի աղտոտվածության մասին՝ կապված համապատասխան կոմբինատների գործունեությունների հետ: Բերված  հանքակտորների նմուշների օրինակներով աշակերտները ճանաչեցին պղինձ, ցինկ և կվարց-կարբոնատային ապարների պարունակությանը:

Եղեգի միջնակարգ դպրոցում --- Ցուցատախտակի թարմացում

1. Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2. Անվանումը՝   <<Բնությանը տեր ենք անմնացորդ>>:
3. Կատարման ժամկետը՝    12.03.2015թ.      
4. Պատասխանատուն՝    բնագիտական  մ/մ  նախագահ՝  Ն.Ստեփանյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   քիմիայի  ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան:
6. Նպատակ /ներ/ ը
. Հայաստանի մետաղական հանքերի տարածքների ճանաչում:
. Մետաղ արդյունահանող գործարանների բնապահպանական խնդիրները:
.Բնապահպանական դաստիարակություն:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Ներկայացրեցին նոր ձևավորված ցուցատախտակի բովանդակությունն ու լրացուցիչ տեղեկություն տվեցին թեմայի վերաբերյալ:
8.Կահավորվածությունը՝     գերազանց :
9.Մասնակցում էին    7-11-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Գառնիկ Սահակյանը, Նաիրա Մարկոսյանը, Սեյրան Խաչատրյանը, Սամվել Մելքոնյանը, Էրիկ Սահակյանը, Մարիա Մարկոսյանը, Գագիկ Ստեփանյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, աշակերտներ:



среда, 11 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական շաբաթօրյակ:


2015թ. մարտի 6-ին Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի կարգապահական հանձնախմբի նախագահ՝ Ն.Մարկոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համադպրոցական շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնակցում էին դպրոցի  աշակերտները,ուսուցիչներն ու ծնողները: Այն անցավ բարձր մակարդակով: Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը գոհ մնաց բոլորի կատարած աշխատանքներից:












пятница, 6 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցը սրտանց շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկների մարտի 8-ը: Եղեք բարի, ուրախ, երջանիկ: Թող ծիծաղը ձեր դեմքից անպակաս լինի: Ցանկանում ենք առողջություն, հույս, հավատ, սեր և աշխարհի ամենալավ բաները:

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում ,,Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղին,, :

1. Օրվա իրադարձությունը՝   
Դաս-միջոցառում:
2. Անվանումը՝   <<Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղին>>:
3. Կատարման ժամկետը՝   05.03.2015թ.      
4. Պատասխանատուն՝    հումանիտար  
մ/մ  նախագահ՝  Ս.Ղազարյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6. Նպատակ /ներ/ ը
. Իմանալ Վազգեն Սարգսյանի անցած փառավոր ուղին:                                               . Ներկայացնել Վազգեն Սարգսյանին որպես հասարակական, քաղաքական, ռազմական գործիչ, Հ Հ բանակի հիմնադիր, վարչապետ, Արցախի հերոս և գրող:             
  . Ցույց տալ, որ  Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր անցյալն է, այլև ներկան և ապագան և նրա ոգով   դեռ շատ սերունդներ պետք է դաստիարակվեն:           . Սեր առաջացնել հայրենիքի և բանակի նկատմամբ:
7. Համառոտ նկարագրությունը 
/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Աշակերտները ներկայացրեցին Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, նրա նշանավոր խոսքերը և հետաքրքիր հուշեր նրա մասին: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեցին նրա նկարները, հնչեցին արտահայտած մտքերը: Կարևորելով
 << Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից>>, <<Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում 
քրտինքով>>, <<Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ>> Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ դրանց շուրջ կազմակերպվեց քննարկում: Այնուհետև դիտեցին Վազգեն Սարգսյանին նվիրված տեսաֆիլմ: Դպրոցի զինղեկ՝ Ժ.Մինասյանը պատմեց        իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումից մի դրվագ: Միջոցառումը ավարտվեց <<Պատանի երկրապահ>> ակումբի անդամների հանդիսավոր երդմամբ:
8.Կահավորվածությունը՝     լավ :
9.Մասնակցում էին    5-11-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Արմեն Առաքելյանը, Դավիթ Առաքելյանը, Հրանտ Գևորգյանը, Ալեն Ղուկասյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Նաիրա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը, Սեյրան Խաչատրյանը, Սամվել Մելքոնյանը, Էրիկ Սահակյանը, Բենիամին Կարապետյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, աշակերտներ:


среда, 4 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ քննարկում:

1.Օրվա իրադարձությունը՝   քննարկում :
2. Անվանումը՝   <<Ծխե՞լ, թե չծխել>>:
3.Կատարման ժամկետը՝  04.03.2015թ.
4.Պատասխանատուն՝   ԱԽ  նախագահ՝ Ա. Մանասյան:
5. Կազմակերպիչ /ներ/ ը՝   <<Սպորտի և ռազմական>> և <<Սոցիալ- առողջապահական>> հանձնախմբեր :
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտներին իրազեկել ծխելու վնասակար սովորությունից:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Սպորտի և ռազմական>> և <<Սոցիալ- առողջապահական>> հանձնախմբերը պատրաստել էին պաստառ, որը կրում էր <<Ոչ ծխախոտին>> խորագիրը: Աշակերտները ներկայացրին, թե ծխախոտի ծուխը ինչպիսի վտանգավոր նյութեր է պարունակում, ինչպիսի հիվանդություններ կարող է առաջացնել:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին    1-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Գառնիկ Սահակյանը և Արայիկ Գաբրիելյանը  :

11. Ներկաները.       Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչները,  աշակերտները:
                                                                                    

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   ցուցատախտակի  թարմացում:
2. Անվանումը՝   <<Սովորել պատմությունից>>:
3.Կատարման ժամկետը՝  04.03.2015թ.
4.Պատասխանատուն՝   հումանիտար մ/մ նախագահ՝ Ս.Ղազարյան:
5. Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուhի՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտների զինել նոր հետաքրքիր գիտելիքներով, սեր և հետաքրքրություն առաջացնել <<Հայոց և համաշխարհային պատմություն>> առարկաների նկատմամբ:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ներկայացվեցին համաշխարհային մեծերի արտահայտած մտքերը Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Գիտե՞ք որ բաժնում հիմնականում  տեղ էին գտել համաշխարհային պատմության վերաբերյալ հետաքրքրաշարժ փաստեր: Առեղծվածներն և առասպելները բաժնում տեղ էին գտել Ավստրիայի, Ճապոնիայի և Հունաստանի պատմության վերաբերյալ առասպելներ, իսկ << անցյալ, ներկա և ապագա>> բաժինը նվիրված էր Հեռագրային գյուտի և Մորզեի այբուբենի ստեղծման պատմությանը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին    5-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Անահիտ Մանսյանը, Զոյա Ոսկանյանը,Սիրանուշ Սահակյանը, Նարեկ Խաչատրյանը, Արայիկ Գաբրիելյանը, Մարիա Մարկոսյանը,  Գառնիկ Սահակյանը, Սեյրան Խաչատրյանը, Սամվել Մելքոնյանը, Աստղիկ Պապյանը, Նաիրա Մարկոսյանը :
11. Ներկաները.       Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ,  աշակերտներ:


вторник, 3 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց






2015թ. մարտի 3-ին Եղեգի միջնակարգ դպրոցում անջատել էին էլեկտրաէներգիան: 2 դասաժամ պարապել ենք միասին՝ մեկ վառարանի շուրջ:

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Մեր մեծերը,, անկյան թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   անկյան թարմացում:
2. Անվանումը՝   <<Մեր մեծերը>>:
3.Կատարման ժամկետը՝  03.03.2015թ.
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ ը՝   գրադանավար՝ Ն.Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտների մեջ զարգացնել ճիշտ, սահուն, գիտակցված կարդալու (արտասանելու) տեխնիկայի ձևավորում՝ խթանելով նրա ստեղծագործական երևակայությունը::
. Աշակերտներն իմանան մարտին ծնված մեծերին:
7. Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտներն արտահայտիչ արտասանեցին Չարենցի՝ գարնան նվիրված բանաստեղծություններ՝ գովերգելով գարնանային արբշիռ գույները, երփներանգ ծաղիկների բույրն ու գեղեցկությունը, ասմունքեցին մայրության նվիրված բանաստեղծություններ՝ նշելով, որ տիեզերքի գեղեցկությունների մանրանկարը Աստծո երբևէ կերտած հրաշքն է կինը, իսկ հրաշքներից հրաշքը՝ մայրն ու մայրությունը: Հետաքրքիր դեպքեր ներկայացրին Նար-Դոսի, Վազգեն Սարգսյանի կյանքից, նշանավոր իրադարձություններով հանդես եկան գրականագետ՝ Նիկոլ Աղբալյանի, ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանի մասին:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին    5-11-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Սիրանուշ Սահակյանը,Սեյրան Խաչատրյանը,Ալեն Ղուկասյանը, Մարիա Մարկոսյանը, Գագիկ Ստեփանյանը, Դավիթ Առաքելյանը, Նաիրա Մարկոսյանը:
11. Ներկաները.       Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներաշակերտներ: