пятница, 6 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում ,,Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղին,, :

1. Օրվա իրադարձությունը՝   
Դաս-միջոցառում:
2. Անվանումը՝   <<Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղին>>:
3. Կատարման ժամկետը՝   05.03.2015թ.      
4. Պատասխանատուն՝    հումանիտար  
մ/մ  նախագահ՝  Ս.Ղազարյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6. Նպատակ /ներ/ ը
. Իմանալ Վազգեն Սարգսյանի անցած փառավոր ուղին:                                               . Ներկայացնել Վազգեն Սարգսյանին որպես հասարակական, քաղաքական, ռազմական գործիչ, Հ Հ բանակի հիմնադիր, վարչապետ, Արցախի հերոս և գրող:             
  . Ցույց տալ, որ  Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր անցյալն է, այլև ներկան և ապագան և նրա ոգով   դեռ շատ սերունդներ պետք է դաստիարակվեն:           . Սեր առաջացնել հայրենիքի և բանակի նկատմամբ:
7. Համառոտ նկարագրությունը 
/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Աշակերտները ներկայացրեցին Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, նրա նշանավոր խոսքերը և հետաքրքիր հուշեր նրա մասին: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեցին նրա նկարները, հնչեցին արտահայտած մտքերը: Կարևորելով
 << Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից>>, <<Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում 
քրտինքով>>, <<Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ>> Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ դրանց շուրջ կազմակերպվեց քննարկում: Այնուհետև դիտեցին Վազգեն Սարգսյանին նվիրված տեսաֆիլմ: Դպրոցի զինղեկ՝ Ժ.Մինասյանը պատմեց        իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումից մի դրվագ: Միջոցառումը ավարտվեց <<Պատանի երկրապահ>> ակումբի անդամների հանդիսավոր երդմամբ:
8.Կահավորվածությունը՝     լավ :
9.Մասնակցում էին    5-11-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Արմեն Առաքելյանը, Դավիթ Առաքելյանը, Հրանտ Գևորգյանը, Ալեն Ղուկասյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Նաիրա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը, Սեյրան Խաչատրյանը, Սամվել Մելքոնյանը, Էրիկ Սահակյանը, Բենիամին Կարապետյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, աշակերտներ:


Комментариев нет:

Отправить комментарий