четверг, 30 апреля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց-դասախոսություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և առաջին աշխարհամարտում սյունեցիների մասնակցությանը:

2015թ.ապրիլի 29-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  բաց-դասախոսություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և առաջին աշխարհամարտում սյունեցիների մասնակցությանը: Սա ևս մեկ քայլ էր՝ ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը և փաստելու, որ հիշում ենք, հիշո՛ւմ ու պահանջո՛ւմ: Եվ յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է՝ հավերժ հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, աղոթել 1,5 միլիոն նահատակված անմեղ զոհերի հոգու հանգստության համար:
 Բաց դասախոսության շրջանակներում իրենց զեկույցներով ելույթ ունեցան Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն՝ Գրիշա Սմբատյանը, թանգարանի աշխատակից՝ Դավիթ Հակոբյանը, Պատմական միջավայրի պահպանության,Սյունիքի մարզային ծառայության բաժնի պետ՝ Աստղիկ Հակոբյանը: Իր երաժշտական կատարմամբ հանդես եկավ դաշնակահարուհի Լիանա Ստեփանյանը՝ Եղեգի միջնակարգ  դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ՝ Նարեկ
Խաչատրյանի հետ:   Բաց-դասախոսությանը ներկա էին   ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության, կրթության բաժնի պետ՝ Հայկ Հարությունյանը, գլխավոր մասնագետ ՝ Երջանիկ Սարգսյանը, դպրոցի տնօրենները, ուսուցիչները, աշակերտները, թանգարանի աշխատակիցները:





вторник, 28 апреля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում - Ճանապարհորդություն դեպի interesting world of alphabet:

1. Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
2. Անվանումը՝   << Ճանապարհորդություն դեպի interesting world of alphabet >>:
3. Կատարման ժամկետը՝   28.04.2015թ.      
4. Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   դասվար՝ Ա.Պողոսյան և անգլերենի ուսուցչուհի՝ Մ.Օսիպյան:
6. Նպատակ /ներ/ ը
Մեր փոքրիկների կյանքում ամենամեծ տոնն է այսօր, ամենամեծ, քանզի դպրոցական կյանքում առաջին լուսավոր, պայծառ և լուրջ տոնն է այն: Այբուբենը սկիզբն է, այբուբենը հիմնաքարն է: Նպատակն էր, ցույց տալ, թե ինչպես յուրացրին այդ այբուբենները, կարևորը նա է, որ այսօր նրանք գրագետ են  և սուրբ Մեսրոպի վառած ջահը հասել է նրանց և նրանք այդ տառերով արդեն կարող են հայերեն և անգլերեն  մտածել, ու  պահել այս փոքրիկ հողն ու հայրենիքը: Ահա այսպիսի խորախորհուրդ տոն-ծես էր այսօր մեր դպրոցում:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Միջոցառման սկիզբը ազդարարվեց <<Հայաստան>> երգով ՝ազգային պարի նեքո: Միջոցառումը յուրահատուկ էր իր կառուցվածքով ու բովանդակությամբ, քանի որ այն երկու լեզուների՝հայերեն և անգլերեն  համադրությամբ տառաճանաչության և գրաճանաչության տոն էր: Աշակերտները իրենց ասմունքներով փառաբանեցին Մեսրոպ Մաշտոցին և հայոց գրերը: Իսկ անգլերենից յուրաքանչյուր աշակերտ
խորհրդանշում էր որևէ տառ և գովերգում այն: Այնուհետև արտասանեցին և երգեցին հայերենի և անգլերենի այբուբենները: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացան հումորային դրվագներով: Միջոցառման վերջում աշակերտները տնօրենի հետ միասին երդվեցին մայրենի լեզվով և արժանացան գրաճանաչության վկայագրերի, իսկ 3-րդ դասարանի աշակերտները արժանացան անգլերենի գրաճանաչության վկայագրերի : Շնորհավորանքի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն ՝Մերի Գանդալյանը,
ուսուցիչներն ու ծնող ՝Նաիրա Մարգարյանը:
8.Կահավորվածությունը՝    գերազանց :
9.Մասնակցում էին    1-6-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  բոլոր աշակերտները:
11.Ներկաները.   Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտները:




среда, 22 апреля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:




Ս/թ ապրիլի 22-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանության կռիվների հերոսներին: Մոմավառությունից հետո յուրաքանչյուր դասղեկ զեկույց ընթերցեց իր դասղեկական դասարանի աշակերտների համար՝ <<Հիշում եմ և պահանջում>> վերնագրով՝ փորձելով աշակերտներին առաջնորդել դեպի պայքար, նրանց մեջ արթնացնել հիշելու,պահանջելու և երբեք չնահանջելու գաղափարներ, հավաստիաց-նելու, որ ոչ մի ուժ մեզ չի կարող ծնկի բերել, քանզի հարյուր տարի է անցել, բայց մեր նախահայրերի հոգին դեռ անմահ է և առաջնորդում է մեզ դեպի հույս ու հավատ, դեպի կանաչ ապագա: