четверг, 21 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ հերթական նիստը և աշակերտական ընդհանուր ժողովը:

2015թ. մայիսի 19-ին և մայիսի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ հերթական նիստը և աշակերտական ընդհանուր ժողովը: Օրակարգում քննարկվեցին  մայիսին կատարած ԱԽ-ի աշխատանքները, 2014-2015 ուստարվա ԱԽ-ին կից գործող ակումբները և հանձնախմբերը ներկայացրեցին  հաշվետվությունները և վերջում ամփոփվեց 2014-2015 ուստարվա ԱԽ-ի կատարած բոլոր աշխատանքները:


Եղեգի միջնակարգ դպրոց -- Շախմատի մրցաշար:

2015թ. մայիսի 13-21-ը Եղեգի միջնակարգ դպրոցում անցկացվեց  շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակինՄայիսի 21-ին կայացավ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը և հաղթողներն արժանացան պատվոգրերի դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանի կողմից:
1-ին տեղ - Սամվել Մելքոնյանը /10 դասարան/:
2-րդ տեղ - Գառնիկ Սահակյանը /9 դասարան/:                                    3-րդ տեղ - Հրանտ Գևորգյանը /6 դասարան/:

среда, 20 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց ---- Սպորտլանդիա:

1. Օրվա   իրադարձությունը՝   Սպորտլանդիա:
2.Անվանումը՝   << Մեծ  սպորտի  փոքրիկ վարպետները>>:
3. Կատարմանժամկետը՝  20.05.2015թ.
4. Պատասխանատուն՝   տնօրեն՝Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   ֆիզկուլտուրայի ուսուցիչ`  Ն. Իսակյան, Զինղեկ`  Ժ. Մինասյան,  ԱԽ:
6. Նպատակ /ներ/ ը
·         Ամրապնդել  վազքի,  ցատկի   և  նետումների  հմտությունները:
.Նպաստել  առողջության  ամրապնդմանը և  ֆիզիկական ներդաշնակ  զարգացմանը:
·    Դրսևորել  ճկունություն, ճարպկություն, արագաշարժություն, համարձակություն և  ինքնավստահություն:                                7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբերմասերի կենսագործումը և այլն/. Սպորտլանդիան նվիրված  էր Հայրենական  պատերազմի  հաղթանակի 70-րդ  տարեդարձին: Մինչ  սկսելը  ֆիզկուլտուրայի    ուսուցչուհի՝  
 Նարե Իսակյանը նշեց, որ   ֆիզիկական  կուլտուրան   աշակերտների  անձի   ձևավորման կարևորագույն   բաղադրիչն  է , որի նպատակն է  ապահովել  կենսականորեն   կարևոր շարժողական  հմտությունների  և  ունակությունների անհրաժեշտ  մակարդակի  զարգացումը:  Սպորտլանդիան  բաղկացած էր  4   փուլից.  1-ին փուլ ` թիմային մրցույթ`  ատլետիկ վարժություններով:                                            2-րդ փուլ ` անհատական մրցույթ` նռնակի նետում:                                                                   3-րդ  փուլ ` անհատական մրցույթ` զենքի քանդում/ հավաքում/:                                        4-րդ փուլ ` անհատական մրցույթ` ձգումներ  պտտաձողի վրա:                              Թիմերը հանդես էին  գալիս <<Բաղրամյան>>  և <<Բաբաջանյան>>  անուններով: Աշակերտները   բավականին  ակտիվ էին , նկատվում էր  նրանց  ֆիզիկական  պատրաստվածության  բարձր  մակարդակը, ունեին  հավատ 
իրենց սեփական  ուժերի և  հնարավորությունների  նկատմամբ:Յուրաքանչյուր  փուլի  ավարտին տնօրեն Մ. Գանդալյանը  հաղթող  աշակերտներին խրախուսեց  պատվոգրերով:
8.Մասնակցում    էին  1-12-րդ  դասարանների աշակերտները:
9.Հաղթողներն էին`  Մուրադյան  Շավարշ,  Խաչատրյան Սեյրան, Մելքոնյան  Սամվել , Պապյան Աստղիկ,  Մարկոսյան  Նաիրա, Գրիգորյան Էրիկ,  Ստեփանյան Գագիկ, Մուրադյան Ալեքս:
10. Ներկաները` դպրոցի տնօրեն  Մ. Գանդալյանը, ուսուցիչները:


 






вторник, 12 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ,,Հաղթանակը կոչում է սխրանքի,, :

  1. Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
          2.Անվանումը՝   << Հաղթանակը կոչում է սխրանքի>> ՝ նվիրված  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի   70-ամյակին և  1992թ. մայիսի 9 –ին Շուշիի ազատագրմանը:
3. Կատարման ժամկետը՝    11.05.2015թ.      
4. Պատասխանատուն՝    հումանիտար  մ/մ  նախագահ՝  Ս.Ղազարյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ.Օսիպյան և ՆԶՊ-ի ուսուցիչ՝ Ժ.Մինասյան:
6. Նպատակ /ներ/ ը
v  Հիշատակել Արցախյան ազատամարտի հերոսներին:
v Գնահատել Շուշիի ազատագրման նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
v Աշակերտներին դաստիարակել հայրենասիրական ոգով:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.

Միջոցառումը սկսվեց ուսուցչուհի Ա. Առաքելյանի և զինղեկ Ժ. Մինասյանի զեկույցներով, որոնց հետևեցին աշակերտների կատարման հայրենասիրական երգերը: Միջոցառման ավարտին աշակերտները պարեցին նշանավոր Յար Խուշտա պարը և դիտեցին Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմ:
8.Կահավորվածությունը՝     լավ :
9.Մասնակցում էին    1-12-րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները.
Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:



пятница, 8 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Ծաղկադրում Սևաքարի հուշահամալիրում:

2015թ. մայիսի 8-ին Եղեգի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը ու աշակերտները, Սևաքարի գյուղապետը ծաղիկներ  դրեցին  1941-1945թ.թ. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին: