вторник, 23 июня 2015 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ - 2014-2015 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ

2015թ.-ի հունիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհուրդի հերթական վերջին նիստը: Տնօրեն՝ Մ.Գանդալյանը զեկուցեց 2014-2015 ուստարվա 4-րդ  դասարանում  գիտելիքների  ստուգման, 9-րդ  դասարանում  և  12-րդ  դասարանում  ավարտական  և  պետական  ավարտական  քննությունների  արդյունքները:Դպրոցի զինղեկ՝ Ժ.Մինասյանը զեկուցեց  <<Նախնական  զինվորական  պատրաստություն>>  առարկայի  տարեկան  պլանով  նախատեսված 
աշխատանքների  հաշվետվությունը: Դպրոցի գրադանավար՝ Ն.Իսակյանը զեկուցեց գրադարանային գործ և հաշվետվությունը: Այնուհետև դպրոցի տնօրենը ամփոփեց   2014-2015  ուստարվա  ուսումնադաստիարակչական  աշխատանքները , իսկ մեթոդմիավորման նախագահները   ներկայացրեցին տարեկան  հաշվետվությունները՝ ըստ  աղյուսակների և սալիկահանդեսների: 2014-2015 ուստարվա Եղեգի միջնակարգ դպրոցի <<Լավագույն ուսուցիչ>> ընտրվեց դասվար՝ Ա.Պողոսյանը:  Անգլերենի ուսուցչուհի՝ Մ.Օսիպյանը կարդաց
զեկույց՝ <<Դասի պլանի վերլուծություն  առաջադրանքների փոխանակման մեթոդիկայով>> :  Վերջում դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը <<Արձագանք >> բակային ճամբարի ջոկատավարներին, սեմինարավարին, տնտեսվարին և հավաքարարին պարգևատրեց շնորհակալագրերով:






               

понедельник, 22 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց --- ԾԽ հերթական նիստ, ծնողական ընդհանուր ժողով:

2015թ.-ի հունիսի 20-ին և հունիսի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ     ԾԽ-ի հերթական նիստը և ծնողական ընդհանուր ժողովը, որին ներկա էին դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը,ԾԽ նախագահ՝ Ա.Անդրեասյանը, փոխնախագահ՝ Ա.Խաչատրյանը, քարտուղար՝ Համեստ Կարապետյանը, ծնողներ և դասղեկներ:Օրակարգում քննարկվեց ԾԽ-ի
ապրիլ,մայիս,հունիս ամիսներին կատարած աշխատանքները և վերջում ամփոփվեց 2014-2015 ուստարվա ԾԽ-ի                                                                                             կատարած բոլոր աշխատանքները:


суббота, 20 июня 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,,Արձագանք ,, բակային ճամբարի 6-րդ՝ վերջին օրը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 6-րդ՝ վերջին  օրն է:Օրը սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Ճամբարի բոլոր      մասնակիցները կատարեցին մարմնամարզական վարժություններ: Եռուզեռ էր տիրում Եղեգի միջնակարգ դպրոցում. Օրակարգը հագեցած էր խաղ-մրցույթներով, որոնց կազմակերպման և իրականացման գործում զգալի ներդրում ունեցան ԱԽ նախագահ Ա.Մանասյանը՝ ի դեմս փոխնախագահ Ս.Խաչատրյանի: Բազմաբնույթ սեմինարներից հետո խաղ-մրցույթներն էլ ավելի աշխուժացրին և ոգևորեցին մասնակիցներին:                   <<Երկընտրանք>> խաղով ջոկի ղեկավարներն ներկայացրին իրենց թիմային անհատական կատարումները՝ երգի, պարի , բեմականացման , կատակների տեսքով: Ընդմիջումից հետո <<Գաղտնիք >> մրցույթը բացահայտեց մասնակիցների արագ կողմնորոշվելու և տրամաբանելու ընդունակությունները: <<Գաղտնաբառը>> խաղային բովանդակությամբ առաջ բերեց վարքագծի կանոնների որոշակի շտկում՝ <<խնդրանքը>> որպես օրինակելի դիմելաձև կիրառելով: Իսկ <<Ճանաչիր, թե ով եմ ես>> խաղ-մրցույթը նախատեսված էր մասնակիցների ոգևորվածությունն ու խանդավառությունն առավել թեժացնելու համար: Խաղ-մրցույթների ավարտից հետո ջոկերը ճաշեցին:  Այնուհետև ճամբարի երեխաները  հոգեպես ամրապնդեցին իրենց պարային շարժուձևերը՝  <<Էջմիածին>> ազգային  պարի ներքո: Եվ որպես վերջաբան՝ ջոկերի մասնակիցները լրացրեցին իրենց հարցաթերթիկները՝ կիսելով վառ ու ակնկալիքներով լի տպավորություններով:
<<Արձագանք>> բակային ճամբարը կայացավ, ոգևորեց, տպավորեց, զվարճացրեց, ուսուցանեց, մարզեց, ընկերացրեց, կատարելագործեց …