суббота, 31 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ներառական կրթության վերապատրաստման դասընթացների վերջին օրը

Վերապատրաստման վերջին օրը նվիրված էր ուսուցման մեթոդներին և դասի պլանավորմանը: Ուսուցիչները զույգային աշխատանքի վերջում հստակ սահմանեցին յուրաքանչյուր դասի նպատակները, առկա մակարդակը ,գործողություների ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դասի պլանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կարողությունները:
Դասընթացի ավարտին ուսուցիչներն իրենց ստացած գիտելիքները համակարգեցին և ամփոփեցին՝ լրացնելով համապատասխան հարցաթերթիկները:





четверг, 29 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ներառական կրթության վերապատրաստման դասընթացների 4-րդ օրը

Ուսուցիչները 4-րդ օրը ուսումնասիրեցին << Ամփոփիչ գնահատում >> և << Անհատական ուսուցման պլան/ԱՈՒՊ/>> մոդուլները:<< Ամփոփիչ գնահատում >> մոդուլը նվիրված էր գնահատման ձևերին ու տեսակներին, որտեղ հաշվի են առնված ներառական հանրակրթության ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր սովորողի այդ թվում հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար կիրառման գործնական մոտեցումներին և անհատական կարողությունների հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար թեստային աշխատանքների մշակման մեթոդամանկավարժական մոտեցումներին:

Իսկ << Անհատական ուսուցման պլան >> մոդուլի ուսումնասիրման ժամանակ ուսուցիչներն խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին ուսուցչի, հոգեբանի , սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, ծնողի մասնակցությունը և դերը ԱՈւՊ-ի    լրացման գործնթացում:


среда, 28 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Ներառական կրթության,, վերպատրաստման դասընթացների 3-րդ օրը:


Վերապատրաստման դասընթացի  3-րդ օրն անցավ առավել ակտիվ մթնոլորտում, քանզի ներկա էին Սյունիքի մարզի մարզպետի խորհրդական ՝ Վոլոդյա Հովհաննիսյանը և ԿԱԻ-ի տնօրեն Մագդա Գևորգյանը: Դասընթացի ժամանակ ուսումնասիրեցին << Ուսուցանող գնահատում >> մոդուլը , որը նվիրված էր հանրակրթությունում ուսուցանող գնահատման տեսակների ու մեթոդների կիրառմանը՝ հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար:
                                                   



вторник, 27 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Ներառական կրթության,, վերապատրաստման դասընթացների 2-րդ օրը

2-րդ օրն ուսուցիչները տեղեկացան <<Սովորողի դիտարկում և ուսումնառության ունակությունների բացահայտում>> բաժնին ՝ ամրապնդելով իրենց ունեցած գիտելիքները սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտման ասպարեզում , ծանոթացան գնահատման ձևերին ու գործիքներին, կարողացան ինքնուրույն որոշել ՝ ի՞նչը, ե՞րբ և ինչպե՞ս գնահատել, տիրապետեցին նաև սովորողների դպրոցի մակարդակում կրթական կարիքների գրանցման ձևաթղթերին , ինչպես նաև այս գործընթացներում սովորողի(ծնողի) հետ տարվող աշխատանքներին:




понедельник, 26 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Ներառական կրթության,, վերապատրաստման դասընթացները

Եղեգի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն  իրենց՝    << Ներառական կրթության>> վերապատրաստման դասընթացները սկսեցին  ԿԱԻ- ում: Առաջին օրը ուսումնասիրեցին << Ներառական կրթություն . կրթություն բոլորի համար>> բաժինը ՝ կատարելով համապատասխան քննարկումներ և առաջարկություններ:

Եղեգի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն  իրենց՝    << Ներառական կրթության>> վերապատրաստման դասընթացները սկսեցին  ԿԱԻումԱռաջին օրը ուսումնասիրեցին << Ներառական կրթություն . կրթություն բոլորի համար>> բաժինը ՝ կատարելով համապատասխան քննարկումներ և առաջարկություններ: