понедельник, 30 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ցուցատախտակի թարմացում ,,Մարդկության պատմության 10 ամենակարկառուն մաթեմատիկոսները,,:

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    <<Մարդկության պատմության 10 ամենակարկառուն մաթեմատիկոսները>>:
3.Կատարման  ժամկետը՝    30.11.2015թ.:
4.Պատասխանատուն՝     բնագիտական մ/մ նախագահ՝ Ն.Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտներին ծանոթացնել հայտնի մաթեմատիկոսների կյանքին` արժևորելով նրանց թողած ավանդը մաթեմատիկայի բնագավառում:
7.Համառոտն կարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Նոյեմբերի 30-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ ցուցատախտակի թարմացում` <<Մարդկության ատմության 10 ամենակարկառուն մաթեմատիկոսները>>խորագրով: Աշակերտները իրենց հայտնի 4 մաթեմատիկոսների շարքին ավելացրին ևս 6-ը` համառոտ ներկայացնելով նրանց կենսագրությունը, մաթեմատիկայի բնագավառում ունեցած գաղափարներն ու նվաճումները:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:

Ստեղծվել է <<Մարդկության պատմության 10 ամենակարկառուն մաթեմատիկոսները>>
Խորագրով ցուցատախտակը:
9.Մասնակցում էին   6-12-րդ  դասարանների աշակերտները:
10. Ներկաները.  Դպրոցի տնօրեն`Մ.Գանդալյանը,  ուսուցիչներ,  աշակերտներ:





Եղեգի միջնակարգ դպրոց - Ցուցատախտակի թարմացում ,, Сердце в Россий’’:

1.Օրվա իրադարձությունը՝     ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝          ,, Сердце в Россий’’:
3.Կատարման ժակետը`    30.11.2015թ.:
4.Պատասխանատուն՝     հումանիտար մ/մ նախագահ՝ Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտներին  ծանոթացնել նշված  գրողների սիրված  ուտեստները  ստեղծագործելիս:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Այսօր   Եղեգի   միջնակարգ  դպրոցում տեղի   ունեցավ   ,,  Сердце в России’’   ցուցատախտակի   թարմացում ՝ նվիրված  հայտնի   հինգ  ռուս գրողների սիրված  ուտեստներին: Աշակերտները  ներկայացրին   յուրաքանչյուր   գրողի  նախընտրած  կերակուրը:Պուշկինի  սիրելի  ուտեստը  եփված կարտոֆիլն էր , բացի  այդ  Կրիլովը նախընտրում է ր ծովային   մթերքներ , Դոստոևսկին  սիրում է  հավի միս , Գոգոլը ՝ մակարոնեղեն, իսկ  Տոլստոյը  ավելի շատ բուսակեր էր , հատկապես  նախընտրում է թարմ վարունգ
Առանձնացված   սեղանին դրված էին այդ ուտեստներից որոշները , որոնք հաճույքով պատրաստել էին աշակերտները՝ համտեսելով  և հյուրասիրելով նաև մյուսներին:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին    4-12-րդ    դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.     Նարեկ Ավանեսյանը , Ալեքս  Պողոսյանը, Մարգարիտա Գևորգյանը , Էրիկ Սահակյանը , Սվետլաննա Գրիգորյանը, Սեյրան Խաչատրյանը, Նաիրա Մարկոսյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ`Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:











четверг, 26 ноября 2015 г.

,,Աշխարհն առանց բռնության,, խորագրով պաստառ

Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ,ԴԱԿ՝Ա.Մնացականյանը,հասարակագիտության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյանը պատրաստեցին <<Աշխարհն առանց բռնության>> խորագրով պաստառ՝ նվիրված <<Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրվան>>:Պաստառի պատրաստման ընթացքում իրենց ստեղծագործական ներուժն են ցուցաբերել նաև դպրոցի ուսուցիչները: 

   

среда, 25 ноября 2015 г.

,,ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ,, ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆԿՅՈՒՆ

Երեխաների իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ /նոյեմբերի 20/ Եղեգի  միջնակարգ դպրոցի ԱԽ-ն ԴԱԿ՝ Ա.Մնացականյանի և հասարակագիտության ուսուցչուհի Ա.Առաքելյանի հետ ձևավորեցին <<Երեխաների իրավունքներ>> խորագրով անկյուն,որտեղ տեղադրվեցին  թեմային առնչվող նյութեր,գրքեր,որտեղից աշակերտները կարող են օգտվել և իմանալ շատ տեղեկություններ:

вторник, 24 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Սերո Նիկոլայի Խանզադյանի 100-ամյակը

2015թ. նոյեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում 12-րդ դասարանի դասղեկ Մ. Կոստանյանի և գրադարանավար Ն. Իսակյանի համագործակցությամբ անցկացվեց  հետաքրքիր և յուրօրինակ դասղեկի ժամ՝ նվիրված  հայ նշանավոր արձակագիր, մշակութային վաստակավոր գործիչ, բազմաթիվ շքան-շանների դափնեկիր Սերո Նիկոլայի Խանզադյանի 100-ամյակին: Ինքնատիպ սալիկա-հանդեսը ներկայացրեց Ս.Խանզադյանի  կյանքի և գրական ստեղծագործական  բազմաբովանդակ ուղին:Նախապես ձևավորված խմբերը ՝ ըստ պատմավեպերի վերնագրերի / <<Անդրանիկ>>,<< Գարեգին
Նժդեհ>>, <<Մխիթար սպարապետ>>/ համառոտ ու բովանդակալից  ներկայացրեցին համապատասխան ստեղծագործությունը՝ բնագրից ընթերցելով նաև կարևոր հատվածներ: Դրան զուգահեռ՝ պատմավեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերից դիտեցին դրվագներ,ինչն էլ ավելի  բարձրացրեց  սովորողների հայրենասիրական ոգին:Աշակերտները խմբովի  պատրաս-տեցին նաև ցուցապաստառներ՝հաղորդելով լրացուցիչ տեղեկություններ իրենց ստեղծագոր-ծության գլխավոր հերոսների մասին և, հպարտորեն առաջնորդվելով փառավոր
Անդրանիկի, Նժդեհի,Մխիթար սպարապետի վառ    կերպարներով,մեջբերեցին նրանց  հայտնի մտքերից:

Դասղեկի ժամն յուրահատուկ էր նրանով,որ մասնակցում էին 8-12-րդ դասարանի աշակերտները ևս,ովքեր առանձնակի ակտիվություն դրսևորեցին:Իսկ միջոցառման ավարտին աշակերտներն  կատարեցին քաջ Անդրանիկ զորավարին նվիրված երգ:

понедельник, 23 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Դարձվածների, առածների և ասացվածքների,, խորագրով լոտո:

1.Օրվա իրադարձությունը՝     խաղ-մրցույթ:  
2.Անվանումը՝       << Դարձվածների, առածների և ասացվածքների >> խորագրով լոտո:  
3.Կատարման ժակետը`        23.11. 2015թ.
4.Պատասխանատուն՝          մ/մ  նախագահ`Ա Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները  << Առած>>,<< Ասացվածք>> և << Դարձված>> բաժինների վերաբերյալ իրենց      ունեցած գիտելիքները կարողանան  ճիշտ  կիրառել գործնականում:
·       Հարստացնել բառապաշարը՝ սովորելով նոր դարձվածներ, առածներ և ասացվածքներ:
·         Զարգացնել խաղի ընթացքում արագ կողմնորոշվելու և ճիշտ տրամաբանելու կարողություններն ու հմտությունները:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<< Դարձվածների, առածների և ասացվածքների >> խորագրով   լոտոն   տարրական թևի աշակերտների համար նորույթ էր .այն ամփոփիչ   և  յուրահատուկ բնույթ էր կրում :
Սկզբում աշակերտները սահմանեցին , թե ի՞նչ է առածը, դարձվածը , ասացվածքը,որին հաջորդեց համապատասխան սալիկահանդեսը:2-4-րդ դասարանների աշակերտները  բաժանվելով  2 թիմի՝ <<Դարձվածներ>> և << Առած  և ասացվածքներ>>  , ծանոթանալով խաղի կանոններին՝   սկսեցին խաղ-լոտոն:4 փուլերի ընթացքում նկատելի էր աշակերտների թե´ թիմային , և թե´ անհատական մոտեցումները: Յուրաքանչյուր աշակերտ   պարկից հանելով խաղաքարը ՝ բարձրաձայն կարդում էր  քարտի համարը, առածի , ասացվածքի կամդարձվածի   առաջին մասը, իսկ մյուսները ամբողջացնում էին այն:Խաղի 4 փուլերն էլ ստուգվեցին սալիկահանդեսի միջոցով  և  24 միավորով հաղթող ճանաչվեց << Առած և ասացվածք >> թիմը , որը արժանացավ պատվոգրի և խրախուսական մրցանակի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին      2-4-րդ դասարանների աշակերտները:                                                 
10. Ներկաները.   Դպրոցի տնօրեն`ՄԳանդալյանԴԱԿ՝ Ա.Մնացականյանըուսուցիչներ և  ծնողներ:



Եղեգի միջնակարգ դպրոց -- Բանավեճ-քննարկում ,,Ինչո՞ւ ես պետք է սովորեմ,,:

1.Օրվա իրադարձությունը՝  Բանավեճ-քննարկում:
2.Անվանումը՝    <<Ինչո՞ւ  ես պետք է   սովորեմ>>:
3.Կատարման ժամկետը՝    23.11.2015:
4.Պատասխանատու՝   ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան և <<Կայուն զարգացման>>հանձնախմբի  նախագահ՝ Սամվել Մելքոնյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտները կարևորեն կրթության դերը իրենց  և  առհասարակ մարդու կյանքում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Բանավեճ-քննարկումը մեկնարկվեց  հետևյալ կարգախոսով << Գիտելիք ունես` աշխարհի տերն ես, գիտելիք չունես` աշխարհի ստրուկն ես >>:ԴԱԿ Ա. Մնացականյանը  նշեց իր կարծիքը  հետևյալ  խոսքերով << Յուրաքանչյուր մարդ կրթություն ստանալու իրավունք ունի։ Կրթության դերը մարդու կյանքում շատ մեծ է։ Ցանկացած ոգ չկրթվելով չի կարողանա անգամ դիմացինին ամենատարրական քաղաքավարության կանոններով դիմել։ Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ պետք է
միջնակարգ կրթություն ստանա։ Առանց դրա յուրաքանչյուրի ապագան անհասանելի է...՚>>: Այնուհետև   ուսուցիչները  և աշակերտները  առանձին խմբերով   ներկայացրեցին  իրենց կարծիքները , թե ինչու  է  սովորելն անհրաժեշտ, որոնք գրի առնելով ՝  փակցրեցին  ցուցապաստառին և ծավալեցին քննարկում՝ մեջբերելով  կարևոր փաստարկներ և <<Մեծերի>> խոսքերից տողեր: Աշակերտների և ուսուցիչների  կարծիքները լսելուց հետո տնօրեն Մ. Գանդալյանն ներկայացրեց  հանրակրության  նպատակները : Քննարկումն ընթացել է ակտիվ մթնոլորտում:                     8.Կահավորվածությունը՝   լավ :                                                                                           9.Մասնակցում  էին  ՝ 8-12-րդ  դասարանների  աշակերտները:                                         10.Ներկաները՝   Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, 5-12-րդ դասարանի  աշակերտներ: