среда, 23 декабря 2015 г.

2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ






ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2015թ.-ի դեկտեմբերի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  ԱԽ հերթական նիստը:Օրակարգում քննարկվեցին հետևյալ հարցերը.                                         1.Դեկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝  Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
2.1-ին  կիսամյակում ԱԽ-ի կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցողներ՝ հանձնախմբի նախագահներ/:
3. 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակում  ԱԽ-ի հաջողությունների և դժվարությունների   մասին / հաղորդող՝ Ս.Խաչատրյան /:
4. Հունվար ամսվա նախատեսվող աշխատանքների մասին / զեկուցող՝ Ս.Խաչատրյան/ :
Նիստին ներկա էր դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը:

,,Պատանի երկրապահ,, ակումբի 1-ին կիսամյակի հաշվետվություն:

1.Օրվա իրադարձությունը՝    <<Պատանի երկրապահ  >> ակումբի  1-ին կիսամյակի հաշվետվություն:
2.Անվանումը՝      << Մենք ուժեղ ենք և հպարտ>>:
3.Կատարման ժամկետը՝    18.12.2015:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Զինղեկ ` Ժ. Մինասյան, <<Պատանի երկրապահ >> ակումբի  նախագահ` Գ.Սահակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Պատանիների շրջանում  զարգացնել ռազմահայրենասիրական  գաղափարախոսությունը, հայրենիքի և
հայոց բանակի հանդեպ պարտքի  զգացումը:
·         Երեք ամսում անցկացրած  աշխատանքների գործնական  և տեսական  ցուցադրութ-
յուն/ շարային պատրաստություն, հայրենասիրական դաստիարակություն,  կրակային պատրաստություն, ռազմական տեղագրություն  և մարտարվեստ /:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Պատանի երկրապահ >> ակումբի  ղեկավար Ժ. Մինասյանը   ներկայացրեց   <<Երկրապահ կամավորականների միության>> ստեղծման պատմությունը:   Այնուհետև ակումբի
աշակերտները,  երկտողան  շարվելով , կատարեցին  ՀՀ օրհներգը  և  միաբերան հնչեցրին  <<Պատանի երկրապահ>> ակումբի կագախոսը ` << Հավերժ  ապրելու գաղտնիքը գտած ` մահից չմեռնող Հայաստանն եմ ես>>:
<<Պատանի երկրապահ >> ակումբի  ղեկավար Ժ. Մինասյանը հարցեր ուղղեց աշակերտներին ռազմարվեստի պատմությունից , հայոց եկեղեցու պատմությունից   , ովքեր  հստակ  պատասխանում էին  բոլոր հարցերին:                                                 Տեսական գիտելիքներն ամփոփելուց հետո  անցան գործնական  պարապմունքներին .  ցուցադրեցին զենքի կիսով չափ  քանդում-հավաքումը, ակումբի  ղեկավարի   հրահանգը ստանալուց հետո  անցան շարային քայլքի կատարմանը: Ժ. Մինասյանը վերջում կոչ արեց բոլորին , որ հավատարիմ մնան ԵԿՄ սկզբունքներին, դառնան հայկական բանակի  հզոր և կայուն հիմքը:
9.Մասնակցում էին   խմբակի բոլոր անդամները:
10. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, դասղեկներ և աշակերտներ:




суббота, 19 декабря 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Բաց դաս ,,Բնություն,,

1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս :
2.Անվանումը՝   <<ԲՆություն >>  :
3.Կատարման ժակետը` 18.12.2015թ:
4.Պատասխանատուն՝  տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ դասվար՝ Անուշ Պողոսյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտները կամրապնդեն իրենց ունեցած գիտելիքները << Բնություն >> թեմայի վերաբերյալ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Դասվար Անուշ Պողոսյանը  դասը սկսեց սալիկահանդեսի  միջոցով ,որը ընդգրկում էր  << Բնություն>>  թեման :Խթանման փուլում աշակերտները լրացրեցին խաչբառն ՝  արդյունքում  ստանալով  բնություն բառը : Յուրաքանչյուր  աշակերտ,  ստանալով իր  անհատական քարտը  և հաշվառման աղյուսակում  դնելով համապատասխան  << . >>  նշանը , սկսեց աշխատել  անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկայով :Փոխստուգումն   իրականացվեց փոփոխական կազմով զույգերով:
Իմ կարծիքով  անցած նյութի կրկնության  և ամրապնդման  համար  նախընտրելի է անհատական  հանձնարարությունների  փոխստուգման մեթոդիկան , քանզի  դրանից  հետո  տրվող  թեմատիկ գրավոր աշխատանքում աշակերտները ցուցաբերում են  բարձր որակական ցուցանիշներ:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին      2-րդ  դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Սամվել Սիմոնյանը,  Անահիտ Գաբրիելյանը և Անի Գյուրջյանը :

11. Ներկաները.  Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ և  ծնողներ :


пятница, 18 декабря 2015 г.

Դաս-միջոցառում՝ ,,Քաղաքն իմ պատկերացմամբ և գյուղն իմ աչքերով,, :

1.Օրվա իրադարձությունը՝   Դաս-միջոցառում:
2.Անվանումը՝   Քաղաքն  իմ պատկերացմամբ  և  գյուղն  իմ աչքերով :
3.Կատարման ժակետը` 18.12.2015թ:
4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   դասվարներ՝ Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
. Աշակերտները կարողանան նկարագրել իրենց՝   բնակության վայրը, շրջակայքի  հիմնական կառույցները ,դրանց նշանակությունը  և  տեսարժան վայրերը:

 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դաս –միջոցառման բացումը կատարեցին 2-4-րդ դասարանի աշակերտները ՝ ներկայացնելով իրենց՝   ծննդավայրը, նախասիրություններն ու  երազանքները:Դասվար Ն.Իսակյանը նշեց, որ մեր երկիրը Հայաստանն է , և մենք  սիրով  ենք ապրում այդտեղ՝ լինի գյուղ , թե քաղաք :Այնուհետև կատարվեց քննարկում՝ բացահայտելով գյուղի և քաղաքի  նմանությունները և տարբերությունները :                                          
 Յուրաքանչյուր աշակերտ  պաստառի վրա ամրացրեց  իր ծննդավայրի վերաբերյալ  նկարներ: Աշխատանքն ավարտելուց հետո  նրանք  ներկայացրեցին  պաստառները և ավելացրեցին այնպիսի կառույցներ , որոնք ցանկանում էին տեսնել իրենց ծննդավայրում:  Այսպես, օրինակ ՝ Անահիտ Գաբրիելյանը, ով ներկայացնում էր Եղեգ համայնքը,պաստառում ներառեց  նաև խաղահրապարակի և մթերքի խանութի նկարները :Աշխատանքի ընթացքում աշակերտները դիտեցին նաև տեսանյութեր՝  <<Սևաքար>>  , << Եղեգ>>  գյուղերի , << Քաջարան>> և  <Կապան >> քաղաքների մասին:  Հարցերի  և գործնական  աշխատանքի արդյունքում  աշակերտները ստացան  լրացուցիչ 
տեղեկություններ  և ամրապնդեցին  իրենց   գիտելիքները    << Քաղաք և գյուղ>>  թեմայի վերաբերյալ: 
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին      1-4-րդ  դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը,Ամասիա Ոսկանյանը, Արթուր Ոսկանյանը , Անահիտ Գաբրիելյանը և Անի Գյուրջյանը :

11. Ներկաները.  Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ, 
ծնողներ  և աշակերտներ :

,,Շախմատ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:

1.Օրվա իրադարձությունը՝    <<Շախմատ>> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:
2.Անվանումը՝    <<Մենք հրաշամանուկներ ենք>>:
3.Կատարման ժամկետը՝  18.12.2015:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    <<Շախմատ>> խմբակի ղեկավար Ն. Ստեփանյանը:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Կրկին  ներկայացնելու Հայաստանը որպես շախմատի գերտերություն:
·         Ավելի մեծ հետաքրքրություն սերմանել շախմատ խաղի նկատմամբ:
·         Ներկայացնել այսօրվա հրաշամանուկներին`ապագա չեմպիոններին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հնչում է  Մենդելսոնի  <<Երգ առանց խոսքի>> պիեսը: Դահլիճը  ողողված  է շախմատային  տրամադրությամբ :Այսօրվա խորագիրն է <<Մենք հրաշամանուկներ ենք>>: Շախմատի  դպրոցական  մրցույթնն սկսված էր դեռ նախորդ օրվանից: Էկրանին ցուցադրվեց 2012թ-ին Ստամբուլում  շախմատի հավաքականի օլիմպիական հաղթանակը:
Այնուհետև  <<Մենք հրաշամանուկներ ենք>> խորագրով  պաստառի ներքո   խմբակի
ղեկավար Ն. Ստեփանյանը խմբակի  ակտիվների հետ  ներկայացրեց մերօրյա օլիմպիականներ Լևոն Արոնյանի , Գաբրիել Սարգսյանի, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի մանկությունը, հաղթանակները:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց այսօրվա հրաշամանուկը ` 9-ամյա Արսեն Դավթյանը, ով հոկտեմբերի 9-ին  Ուռեկիից վերադարձավ հաղթանակով:
Մեղմ երաժշտության  ներքո միջոցառման  վերջում դպրոցի լավագույն  շախմատիստ 11-րդ դասարանի աշակերտ Սամվել
Մելքոնյանը  միաժամանակյա մրցաշար անցկացրեց խմբակի ակտիվների հետ: Միջոցառումը  եզրափակեց  դպրոցի տնօրեն  Մ. Գանդալյանը` կարևորելով <<Շախմատ>> խմբակի, ինչպես նաև առարկայի դերն ու նշանակությունը,  և խմբակի ակտիվներին հանձնեց պատվոգրեր:
 9.Մասնակցում  էին     խմբակի բոլոր անդամները:
10, Ակտիվ էին`  6-րդ դասարանի աշակերտ` Ալեքս Պողոսյան, 7-րդ դասարանի աշակերտներԷդիկ
Առաքելյան, Նիկոլայ Սահակյան, Հրանտ  Գևորգյան և 11-րդ դասարանի աշակերտ` Սամվել Մելքոնյան :
11. ՆերկաներըՏնօրեն` Մ. Գանդալյան, դասղեկներ և աշակերտներ: