понедельник, 29 февраля 2016 г.

Միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի օրվան

2016թ. փետրվարի 29-ին Եղեգի միջնակարգ դպրոցում հիշատակվեց Սումգայիթյան ջարդերի զոհերի օրը:<<Պատանի երկրապահ>> ակումբի ղեկավար զինղեկ Ժ. Մինասյանը ընթերցեց զեկույց ՝ նվիրված
Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի օրվան:

пятница, 26 февраля 2016 г.

Հրաշալի նախաձեռնություն


Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտները փետրվարի 19-ից  շարունակում են գիրք նվիրել դպրոցի գրադարանին:Այսօր կրտսեր դպրոցի աշակերտներ՝ Արթուր Ոսկանյանը, Ամասիա Ոսկանյանը, Նարեկ Ավանեսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Էրիկ Գրիգորյանը, Մարիանա Պողսյանը, ծնող՝ Գայանե Ոսկանյանի նախաձեռնությամբ գրադարանին նվիրեցին 6 անուն գիրք՝ Ղազարոս Աղայանի <<Հեքիաթները>> և Հովհաննես Թումանյանի հեքիաթներից:

четверг, 25 февраля 2016 г.

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Եղեգի միջնակարգ դպրոցի <<Պատանի երկրապահ>> ակումբը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին:Նրանք ներկայացրեցին նրա հմայիչ անձը, վեհ անունն ու գործը: Պատանի երկրապահների համար Անդրանիկ Օզանյանը ընդմիշտ կմնա որպես հայ ազգի
հավերժական երթի մշտարթուն դաստիարակ-ուղեցույց:

среда, 24 февраля 2016 г.

ԱԽ -Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2016թ. փետրվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի հերթական նիստը, որին ներկա էին դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, ԱԽ նախագահ Սեյրան Խաչատրյանը,քարտուղար Նաիրա Մարկոսյանը և հանձնախմբի նախագահները: Հանձնախմբի նախագահները  ամփոփեցին փետրվար ամսվա կատարած աշխատանքները, իսկ ԱԽ նախագահը ներկայացրեց  մարտ ամսին նախատեսված աշխատանքները:Վերջում
դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը խոսեց ԱԽ-ի հանձնախմբերի կատարած աշխատանքների որակի մասին՝ տալով համապատասխան առաջարկություններ:

вторник, 23 февраля 2016 г.

,,9 անհավանական հայտնագործություններ ֆիզիկայում,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ << 9 անհավանական հայտնագործություններ ֆիզիկայում>>:
3.Կատարմանժամկետը՝    23.02.2016թ:
4.Պատասխանատուն՝   Բնագիտական մ/մ նախագահ` Ն. Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Մ. Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները իմանան ֆիզիկայում գոյություն ունեցող 9 անհավանական հայտնագործությունների մասին:
·         Զարգացնեն գիտելիքները ֆիզիկայի բնագավառում տիրող հայտնագործությունների վերաբերյալ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և
այլն/:
Սկզբում ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանը ներկայացրեց ֆիզիկան`  որպես տիեզերքի մասին գիտություն` պարզաբանելով տիեզերքի բարդ ու տարօրինակ համակարգի աշխատանքը, ինչն անսահման հետաքրքիր է: Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց տիեզերքում ֆիզիկայի ամենաապշեցուցիչ հայտնագործություններից մեկը: Դրանք ինն էին` <<Քվանտային փրփուր>>, <<Բոլոր առարկաները ընկնում են նույն արագությամբ>>, <<Ալիքների մասնիկների
երկակիությունը>>, <<Սև խոռոչ>>, <<Ձգողական ուժի ազդեցությունը լույսի վրա>>, <<Քվանտային խճճվածություն>>, և <<Ժամանակը կանգ է առնում լույսի արագությունից:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին   7-12-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ   էին  Սեյրան Խաչատրյանը, Նաիրա Մարկոսյանը, Ալեն Ղուկասյանը, Էրիկ Սահակյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը և Մարգարիտա Գևորգյանը:
11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ և
աշակերտներ:


ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2016

1.Օրվա իրադարձությունը՝     Օլիմպիադա :
2.Անվանումը՝         ՙ   Ընթերցման օլիմպիադա -2016՚:
3.Կատարման ժամկետը՝   23.02.2016թ :
4.Պատասխանատուն՝     Տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     Հանձնաժողով:
6.Նպատակ /ներ/ ը.    
. Աշակերտների  մեջ  ձևավորել սեր   դեպի   ընթերցանությունը:
. Ընթերցասեր   աշակերտին  օրինակ  դարձնել  շրջապատի  համար:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի
կենսագործումը և այլն/:
Մրցույթի  դպրոցական  փուլն  անցկացվեց՝ ըստ ընթերցման օլիմպիադայի անցկացման կարգի՝ երկու փուլով: Բացի 6-րդ դասարանի աշակերտներից՝   մրցույթին   մասնակցեցին նաև կրտսեր   և  միջին  դպրոցի աշակերտները՝ ընթերցելով իրենց նախընտրած տասը տողը: Մրցույթում  ,  ըստ ընթերցման  օլիմպիադայի  գնահատման սանղակի , իր հավաքած  միավորներով   1-ին  տեղ  գրավեց  6-րդ դասարանի աշակերտուհի  Սիրանուշ  Սահակյանը, 2-րդ  տեղ՝  Արմեն Առաքելյանը:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին      4-րդ,   6-րդ , 7-րդ , 9-րդ  դասարանների  աշակերտները:
10.Ակտիվ էին.   6-րդ դասարանի աշակերտուհի  Սիրանուշ  Սահակյանը,  Արմեն Առաքելյանը,  4-րդ դասարանի  աշակերտ  Նարեկ  Ավանեսյանը,  9-րդ դասարանի աշակերտուհի  Սվետլանա  Գրիգորյանը:
11. Ներկաները.    Տնօրեն Մ.   Գանդալյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ,  աշակերտներ :
12. Հրավիրվածներ ՝     Եղեգ համայնքի  գրադարանավար ՝ Արսեն  Սիմոնյան:






понедельник, 22 февраля 2016 г.

Բեմականացում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 147-ամյակին:

1.Օրվա իրադարձությունը՝    Բեմականացում:
2.Անվանումը՝    ՙԱռեղծվածներ  Թումանյանից՚:
3.Կատարման ժամկետը՝      22.02.2016:
4.Պատասխանատուն՝         Հումանիտար  մեթոդմիավորման նախագահ՝ Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց  լեզվի  և գրականության ուսուցչուհի՝ Ա. Մնացականյան:
6.Նպատակ /ներ/ ը.    
·          Նշել  Հովհաննես  Թումանյանի 147-ամյակը:
·         Զարգացնել  աշակերտների  բեմական խոսքն   ու արտիստիկական  ձիրքը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Շուրջ   մեկ  ժամ  տևողությամբ  միջոցառման  ընթացքում  դպրոցի  աշակերտները  ներկայացրեցին  կենսագրական  տվյալներ  Ամենայն  հայոց բանաստեղծ ՝  Հովհաննես Թումանյանի  մասին, ասմունքեցին նրա բանաստեղծություններից, փոքրիկ  հատվածներով  բեմականացրեցին  Թումանյանի  <<Անուշը>>, ինչպես նաև  երգեցին  հատված  <<Անուշից>>,  <<Քաջ  Նազարը>>, <<Թագավորն ու չարչի>>, <<Հառաչանքը>>, <<Փիսիկը>>,<<Սուտլիկ   որսկանը>>, <<Չարի  վերջը>>,<<Անխելք  մարդը>> և  այլ 
ստեղծագործություններ:                                  Դահլիճը   համեմված  էր  թումանյանական  ոգով :Աշակերտներից յուրաքանչյուրն  իրեն  զգում  էր  թումանյանական  հեքիաթի  առեղծվածային հերոս:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին        1-12-րդ       դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Բոլոր մասնակիցները:
11. Ներկաները.    Տնօրեն Մ.   Գանդալյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ,  աշակերտներ, ծնողներ: