четверг, 31 марта 2016 г.

,,Բռնության կանխարգելում,, թեմայով դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար։

Մարտի 31- ին Եղեգի միջնակարգ դպրոցում Վորլդ Վիժնի կողմից կազմակերպվել էր <Բռնության կանխարգելում> թեմայով դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար։
Նպատակը -Երեխաներին ցույց տալ,որ ցանկացած բռնություն իրավունքների խախտում է և ոչ ոք արժանի չէ բռնության:  Բացատրել երեխաներին բռնության հասկացությունը,օգնել երեխաներին ճանաչել բռնության երևույթը: Ձևավորել անվտանգ  վարքագիծ, զարգացնել հանդուրժողականության  և  պատասխանատվության արժեքները: Երեխաներին տեղեկացնել գործող կառույցների մասին և թե ի՞նչ պետք է անեն իրենք ,եթե ենթարկվել են բռնության կամ հայտնվել են դժվար իրավիճակում:
Դասընթացը վարելիս կիրառվել է  խմբային աշխատանքի,պրոբլեմային իրավիճակների ,տեսանյութերի քննարկման,power point ցուցադրման մեթոդներ:Դասընթացը վարեց մանկական կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը:








ԱԽ-ի հերթական նիստ

2016թ. մարտի 30-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի հերթական նիստը, որին ներկա էին ԴԱԿ՝ Ա. Մնացա-կանյանը, ԱԽ նախագահ Սեյրան Խաչատրյանը,քարտուղար Նաիրա Մարկոսյանը և հանձնախմբի նախագահները: Հանձնախմբի նախագահները  ամփոփեցին մարտ ամսվա կատարած աշխատանքները, իսկ ԱԽ նախագահը ներկայացրեց  ապրիլ ամսին նախատեսված աշխատանքները:                                                                                              



,,Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ,,

1.Օրվա իրադարձությունը՝    <<Զատկի>>  տոնախմբություն:                                             2.Անվանումը՝   <<Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ>>:                                                             3.Կատարման ժամկետը՝   29.03.2016:           4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ.Գանդալյան:                                                    5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝  Ն. Ստեփանյան, 9-րդ դասարանի դասղեկ ` Մ.  Օսիպյան, ծնողական խորհուրդ:           6.Նպատակ /ներ/ ը.
·       ա/ Տոնել եկեղեցու կարևոր տոներից՝ Հիսուս Քրիստոսի հարության օրը:                 բ/ Սերմանել  ազգային-հոգևոր դաստիարակություն:                                                                                                         7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                                                                                                                     Ազգագրական զուռնա-դհոլի երաժշտության ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը:  Տղաները կարկաչաներ չրխկացնելով  քշեցին չար ուժերը:Այնուհետև հաղորդավարները փառաբանեցին Քրիստոսի ամենազոր հարությունըՀնչեց հրեշտակի քաղցր բարբառը՝ <<Չէ աստայլ հարյավ>>: Քրիստոսի հարությունը դարձավ կյանքի ճանապարհԽորքից հնչեց Հիսուս Քրիստոսի խոսքը. <<Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի>>: Հնչեցին եկեղեցական զանգերը և Հիսուսի նկարի առջև կատարվեց մոմավառությունընթերցվեց տերունական աղոթքըԽմբերը ողջունեցին միմյանց.<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, <<Օրհնյալ է հարությունը  Քրիստոսի>>: Աղջիկների երգչախումբը հնչեցրեց <<Թող հնչեն զանգերն ի լուր>> երգը: Այնուհետև երեխաները ներկայացրին Զատիկի տոնակատարությունն ու խորհրդանիշները: Հնչեց  <<Սուրբ զատիկի ձվիկները>> երգը, և Միլենա Օսիպյանը կազմակերպեց զատկական խաղերը՝ ազգագրական և զատկական երաժշտության ներքո (Ձուկոտրոցի, ձուգլորիկ, ձուպտտոցի, խաղ-մրցույթ ձվերով): Վերջում դպրոցի <<Ազգային երգ ու պար>> խմբակի սաները ելույթ ունեցան <<Փափուրի>> ազգագրական պարով: Իսկ դպրոցի ծնողական խորհուրդը , դպրոցի ճաշարանում, զատկական սեղան պատրաստեց դպրոցի բոլոր աշակերտների համար: Աշակերտները համտեսեցին զատկական չամչով փլավ, ձու և քաղցրավենիքներ:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին      1-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.    6-7-րդ դասարանի աշակերտները;
11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:  12. Հրավիրվածները.    Մանկական կենտրոնի տնօրեն՝ Մայա ՄիրզոյանՔրիտոնեական դատիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատախանատու՝ Նաիրա Ծատրյան:













пятница, 25 марта 2016 г.

Նշվեց պոեզիայի միջազգային օրը՝ ԱԽ-ի մշակույթային հանձնախմբի նախաձեռնությամբ:

2016թ.-ի մարտի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  նշվեց պոեզիայի միջազգային օրը՝  ԱԽ-ի մշակույթային հանձնախմբի  նախաձեռնությամբ:Մեծ տե ղ ու դեր վերագրելով պոեզիային,ինչպես նաև բարձր գնահատելով այն՝ որպես գեղարվեստական գրականության բաղկացուցիչ ճյուղ,պատկերավոր խոսքի արվեստ՝ հանձնախմբի անդամները՝ Մ.Գևորգյանը,Ն.Մարկոսյանը,Ս.Գրիգորյանը,Մ.Մարկոսյանը, առանձնացրել էին մեծն Պ.Սևակի ստեղծագործություններից,որոնք ընթերցվեցին դասական երաժշտության ներքո:Նախաձեռնությանը մասնակից դարձան նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը,դասվար Ն. Իսակյանը,կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Ն.Ստեփանյանը:











Միջոցառում՝ ,,Գեներից, մոտացիաներից մինչև մաքրամաքուր բնություն,, :

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում:
2.Անվանումը՝     ,,Գեներից, մոտացիաներից  մինչև մաքրամաքուր բնություն,,:
3.Կատարման ժամկետը՝    25.03.2016թ.:
4.Պատասխանատուն՝   բնագիտական  մ/մ նախագահ՝ Ն.Ստեփանյան :
5. Ուսուցիչ՝     կենսաբանության ուսուցչուհի ՝  Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  Ավագ դպրոցի սաներն ամրապնդեն գիտելիքները ,,Գենետիկա,, թեմայից:
v  Իմանան ժամանակակից գենետիկայի նվաճումները:
v  Ստանան էկոլոգիական դատիարակություն:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Քանի որ նախորդ օրը կազմակերպվել էր կինոդիտում. ԲՈՒՆ-ում Հովակիմ Զաքարյանն է՝ ,,Գեներ և մուտացիաններ,,  , Բախի երաժշտության ներքո հանդիսավորությամբ հայտարարվեց, որ նորից կխոսեն գեներից ու ԴՆԹ-ից: Դիտեցին ,,Կյանքի հրաշքը,, 5 րոպե տևողությամբ ֆիլմը, որտեղ ակնառու էր ԴՆԹ-ի կրկնակի պարույրի առաջացումը: Ավագ դպրոցի սաներն այնուհետև ներկայացրին գենը որպես ԴՆԹ-ի տեղամաս, ներկայացրին ԴՆԹ-ում եղած ժառանգականության համար
պատասխանատու 2 % գեները: Անդրադարձան ,,Մտքի ուժը փոխում է գենետիկ կոդը,,  թեմային: Նրանք բերեցին օրինակներ, որ ԴՆԹ-ն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների՝ կապելով ժամանակի էկոխնդիրների հետ և սահուն անցան մաքրամաքուր բնությանը՝ լսելով Բեթհովենի ,,Փոթորիկը,, Կլայդերմանի մշակմամբ՝ բնության տեսարանների ուղեկցությամբ: Ավարտին Ն.Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդ գիտնականներ Հովակիմ Զաքարյանին ու Անի Ստեփանյանին՝ անհրաժեշտ գիտահանրամատչելի նյութեր տրամադրելու համար:

8.Կահավորվածությունը՝
  լավ:
9.Մասնակցում  էին   9-12-րդ  դասարանի աշակերտները:
10.Ակտիվ  էին՝    Նաիրա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալեքս Մուրադյանը, Գագիկ Ստեփանյանը, Մարիա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը:

11. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:











вторник, 22 марта 2016 г.

Դասղեկի ժամ ` ,,Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների մասին,, թեմայով:

 Այսօր  Եղեգի միջնակարգ դպրոցի  2-4 –րդ  դասարաններում անցկացվեց դասղեկի ժամ  `  <<Ի՞նչ  գիտեք  կրթության  առանձնահատուկ  պայմաններ  ունեցող  երեխաների մասին>>  թեմայով:  Դասվարներ  Ա.  Պողոսյանը  և Ն. Իսակյանը   սովորողներին  նախապես  պատկերացում տվեցին  ներառական  կրթության և  նրա  առանձնահատկությունների վերաբերյալ: Տեսանյութի դիտումով և  հարց ու պատասխանի  միջոցով  ամփոփեցին  ու  ամրապնդեցին  թեմայի  վերաբերյալ  ստացած գիտելիքները:                                     Քննարկման ժամանակ երևում էր , որ այս աշակերտների համար  զուտ նորություն էին հասկացությունները, տերմիններն ու եզրույթները , բայց  գործնականում  նորություն չէր  մարդկային  վերաբերմունքը   , քանի որ  հենց  նրանց դասարան է հաճախում  կրթության  առանձնահատուկ  պայմաններ  ունեցող  2-րդ դասարանի աշակերտ  Սամվել Սիմոնյանը:Դասարանում տիրում է  սիրո ,   հարգանքի  , ընկերական վերաբերմունք, որի մասին բարձրաձայնեցին հենց  աշակերտները: Վերջում յուրաքանչյուր   աշակերտ  իր մտահղացմամբ    բուկլետների   մեջ    շարադրեց անկեղծ  մտքեր  , թե  ինչպես  են վերաբերում և  ինչպես   կվերաբերվեն կրթության  առանձնահատուկ 

պայմաններ  ունեցող  երեխաներին:
Տնօրեն Մ. Գանդալյանը  գոհ էր դասղեկի ժամից , քանզի այն կազմակերպված էր   ըստ պատշաճի  և  անցավ առողջ  մթնոլորտում: