понедельник, 30 мая 2016 г.

,, Վերջին դաս,,

1.Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
2.Անվանումը՝     «Վերջին դաս»:
3.Կատարման ժամկետը՝     27.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Մ. Կոստանյան, Ն.Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Վերհիշել դպրոցական առաջին  քայլերից մինչև վերջին ղողանջը տանող ուղին:
.Արժևորել անցած ճանապարհը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառման սկզբում հնչեց Սյունիքի մարզպետի շնորհավորական  ուղերձը,որն ընթերցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Իննա Բալայանը:Ապա շնորհավորական խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը,համայնքապետ Վ.Մարկոսյանը և ԴԽ-ի նախագահ Ա.Սիմոնյանը:Այնուհետև տեղի ունեցավ դպրոցի բուժկետի հանդիսավոր բացումը:Արդեն դպրոցի հանդիսությունների դահլիճում սկսվեց <<Վերջին դաս>> միջոցառումը՝ մեկ րոպե հոտնկայս ու խոնարհաբար հարգելով մեր նորօրյա քաջ հերոսների վառ հիշատակը:
  Շրջանավարտները հանդես եկան իրենց ողջույնի  խոսքերով ,գովաբանեցին հարազատ կրթօջախը՝զուգահեռ ցուցադրելով տեսանյութ դպրոցի և նրա առօրյայի մասին:Ներկայացան նաև ազգային պարով,հայրենասիրական երգերով:Որպես իրենց փոխարինողների՝ ողջունեցին առաջին դասարանցիներին՝հանձնելով գիտելիքի բանալին և հուշանվերներ:Իրենց հերթին կրտսեր դասարանների աշակերտները,շնորհավորելով շրջանավարտներին, արտասանեցին ու մնաս բարով մաղթեցին նրանց: Շրջանավարտները խորին շնորհակալություն հայտնեցին այն բոլոր ուսուցիչներին,ովքեր սիրով կրթել ու դաստիարակել են իրենց՝զինելով գիտելիքների հարուստ ավարով: Շնորհավորանքներով հանդես եկան նաև նրանց առաջին ուսուցչուհի Ա.Սարգսյանը,դասղեկ Մ.Կոստանյանը,<<ՀՊՆ>> ծրագրի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ա.Սահակյանը,Հայաստանի <<Առողջության պահպանության>>հիմնադրամի ղեկավար Շ. Բաբայանցը:
  Տնօրեն Մ.Գանդալյանը,ամփոփելով 2015-2016 ուստարին, ևս մեկ անգամ բարի երթ 
մաղթեց  շրջանավարտներին:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին   1-ին,12-րդ դասարանի աշակերտները և <<Հանուն երեխաների ԱՀԿ>> անդամները:
10. Ներկաները. Տնօրեն Մ.Գանդալյան ,ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ,համայնքի բնակիչներ։






































понедельник, 23 мая 2016 г.

2015-2016 ուստարվա ,,Արևի ջերմ ճառագայթներ,, աշակերտական խորհրդի հերթական և վերջին նիստը

      2016թ. մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2015-2016 ուստարվա <<Արևի ջերմ ճառագայթներ>>աշակերտական խորհրդի հերթական և վերջին նիստը:Օրակարգում քննարկվեց հետևյալ հարցերը.
     1.Մայիսին կատարած աշխատանքների մասին / զեկուցող՝   Ս.Խաչատրյան/ :
     2. 2015-2016 ուստարվա աշակերտական  խորհրդի   հանձնախմբերի, ակումբների   2-րդ կիսամյակի և տարեկան գործունեության կատարողականի մասին /զեկուցողներ՝ հանձնախմբերի և ակումբների  նախագահներ/:

,,Շախմատ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն

2016թ.-ի մայիսի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ  <<Շախմատ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը: Միջոցառումը սկսվեց աշխարհահռչակ շախմատիստների հայտնի խոսքերով ու պատգամներով, ապա շարունակվեց մայիսի     13-ին ցուցատախտակին ներկայացված տրամագրերի լուծումների ցուցադրություններով: Սկսվեց մրցաշարը, որին մասնակցեցին  14 աշակերտ, որը 2-րդ փուլով ավարտվեց մայիսի 20-ին, իսկ մայիսի 23-ին դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը հանձնեց պատվոգրեր:

 Աղջիկներից 1-ին տեղ՝   Սիրանուշ Սահակյան,
     Տղաներից 1-ին տեղ՝    Դավիթ Առաքելյան,
                         2-րդ տեղ՝   Հրանտ Գևորգյան,
                         3-րդ տեղ՝  Տիգրան Գաբրիելյան: