пятница, 30 сентября 2016 г.

2016-2017 ուստարվա ,,Եղեգի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ի ,,Արևի ջերմ ճառագայթներ,, աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը

2016թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ  ԱԽ հերթական նիստը, որին ներկա էին ԴԱԿ Ն.Իսակյանը, ԱԽ նախագախ  Ս.Խաչատրյանը, ԱԽ քարտուղար  Ս.Գրիգորյանը և անդամներ: Օրակարգում քննարկվեցին մի շարք հարցեր:Դրանցից են.
1.Աշակերտական խորհրդի հանձնախմբերի և ակումբների կազմավորման մասին և 2016-2017 ուստարվա ԱԽ-ի  աշխատանքային պլանի նախագծի  մասին  / հաղորդող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:    
2.Դպրոցի կառավարման , մանկավարժական  և  ծնողական խորհուրդներին ,ինչպես նաև տնօրենությանը՝ սովորողներին անմիջական վերաբերվող  աշխատանքներում աջակցելու մասին /
զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյան/:

3.Դպրոցի դասղեկների հետ համագործակցելու՝  նրանց տարեկան աշխատանքային  պլանով նախատեսված միջոցառումներին աջակցելու մասին/զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:
4.Դպրոցում սովորողների կարգապահության բարելավվման մասին դպրոցի տնօրենին առաջարկություն ներկայացնելու մասին /հաղորդող՝  ԱԽ նախագահ Ս. Խաչատրյան /:
5. Սեպտեմբերին աշակերտների կատարած աշխատանքների հաշվետվության մասին /զեկուցող՝ ԱԽ նախագահ
Ս.Խաչատրյան/:
Նիստի վերջում ԴԱԿ Ն.Իսակյանը շնորհավորեց նորընտիր ԱԽ նախագահին և քարտուղարին և մաղթեց բոլորին նորանոր հաջողություններ 2016-2017 ուսումնական տարում:
                              

Մեծահասակների միջազգային օր

Հոկտեմբերի 1-ը <<Մեծահասակների միջազգային օրն>> է:Սեպտեմբերի 30-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԴԱԿ Ն.Իսակյանի և ԱԽ նախաձեռնությամբ աշակերտները պատրաստեցին խմորեղեն և կազմակերպեցին այց համայնքի մեծահասակներին:



среда, 28 сентября 2016 г.

Զբոսաշրջության համաշխարհային օր

2016թ. սեպտեմբերի 27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ <<Տեղեկատվական>> հանձնախումբը հանդես եկավ <<Զբոսաշրջության համաշխարհային օրվան>> նվիրված զեկույցով: Պատրաստել էին բուկլետներ, որոնց շնորհիվ տոնի մասին իրազեկեցին դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին:

понедельник, 26 сентября 2016 г.

,,Քաղաքացի,, նախագծի աշակերտները քննարկեցին հիմնախնդրի վերբերյալ եղած տարբեր մոտեցումները

2016թ. սեպտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցի <<Քաղաքացի>> նախագծի աշակերտները քննարկեցին հիմնախնդրի վերբերյալ եղած տարբեր մոտեցումները: Շատ կարևոր էր , որ հիմնախնդրի լուծման համար աշակերտներն առաջարկում էին նաև ոչ ավանդական համակարգի ներդրում՝ հիմնված կարևորագույն սկզբունքների վրա. միջոցներն օգտագործել խիստ արդյունավետ և խնայողական:







Հարցազրույց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Սիմոնյանի հետ


<<
Քաղաքացի>> նախագծի մասնակից-աշակերտ Սեյրան Խաչատրյանի հարցազրույցը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Սիմոնյանի հետ:


,,Քաղաքացի,, նախագծի մասնակից աշակերտները դպրոց էին հրավիրել հիմնախնդրին իրազեկ անձանց՝ Եղեգի համայքապետ Վ.Մարկոսյանին,ավագանու անդամ Հ.Կարապետյանին,դպրոցի խորհրդի նախագահ Ա.Սիմոնյանին, դպրոցական խորհրդի անդամ և ծնողական խորհրդի նախագահ Ա.Անդրեասյանին:

2016թ. սեպտեմբերի 14-ին Եղեգի միջնակարգ դպրոցի <<Քաղաքացի>> նախագծի մասնակից աշակերտները դպրոց էին հրավիրել հիմնախնդրին իրազեկ անձանց՝ Եղեգի համայքապետ Վ.Մարկոսյանին,ավագանու անդամ Հ.Կարապետյանին,դպրոցի խորհրդի նախագահ Ա.Սիմոնյանին, դպրոցական խորհրդի անդամ և ծնողական խորհրդի նախագահ Ա.Անդրեասյանին:
Ծրագրի ուսուցիչ Մերի Գանդալյանը կատարեց անդրադարձ մինչ այժմ կատարված աշխատանքների շուրջ:
Աշակերտները կարճ ներկայացումներով բացատրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները՝համայնքում առկա հիմնախնդիրները,ընտրված հիմնախնդիրը, ուսումնասիրման ընթացքում առաջացած դժվարությունները: Ինչպես աշակերտները, այնպես էլ հրավիրվածները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց գաղափարներն ու տեսակետները՝ հստակեցնելով հետագա գործողությունները: Հիշեցնենք, որ մեր հիմնախնդիրն է՝դպրոցում սեզոնային սուր շնչառական վարակների կանխարգելման կազմակերպումը, ձմռան և գարնան ամիսներին դպրոցում անխափան ուսուցման գործընթացի կազմակերպման ապահովումը:






Եղեգի միջնակարգ դպրոցի Քաղաքացի նախագծի մասնակից աշակերտների վարած հարցազրույցները համայնքի բնակիչների հետ



,,Քաղաքացի,, նախագծի մասնակից աշակերտները մշակեցին հիմնախնդիրներ

2016 թ. սեպտեմբերի 9-ին Եղեգի միջնակարգ դպրոցի <<Քաղաքացի>> նախագծի մասնակից աշակերտները նախ մշակեցին հիմնախնդիրներ բացահայտելու, պարզելու համար հարցազրույցի վարման թերթիկներ, ապա սեպտեմբերի 9-ից 13-ը ներառյալ անցկացրեցին հարցազրույցներ, որոնք ներկայացնում ենք ստորև:




,,Քաղաքացի,, նախագծի մասնակից աշակերտները բացահայտեցին համայնքային մի շարք հիմնախնդիրներ

2016 թ. սեպտեմբերի 13-ին <<Քաղաքացի>> նախագծի մասնակից աշակերտները բացահայտեցին համայնքային մի շարք հիմնախնդիրներ և ընտրեցին ամենահրատապը՝ դպրոցում սեզոնային սուր շնչառական վարակների կանխարգելումը՝ կենտրոնացված ջեռուցման համակարգով: Որպես տնային հանձնարարություն պետք է հավաքեն տեղեկատվության և հետազոտեն բացահայտված հիմնախնդիրը:







,,Քաղաքացի նախագիծ,, ծրագրի մասնակից աշակերտների անդրանիկ հանդիպումը

2016թ. սեպտեմբերի 5-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Քաղաքացի նախագիծ>> ծրագրի մասնակից աշակերտների անդրանիկ հանդիպումը:Դպրոցի տնօրեն և ծրագրի ուսուցիչ Մերի Գանդալյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, իրականացնող կազմակերպություններին և ֆինանսավորող՝ <<Դի-Վի-Վի Ինթերնեյշենլ>> -ին: Խումբը ընտրեց իր լոգոն, կարգախոսը և մշակեց աշխատակարգը: Խմբի առաջին հանդիպումը խոստումնալից էր