четверг, 27 октября 2016 г.

Ցուցատախտակի թարմացում - ,, Русские писатели об Армении и армянах’’

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    ,, Русские писатели  об Армении и армянах’’:
3.Կատարման ժակետը`   27.10.2016թ.:
4.Պատասխանատուն՝     հումանիտար  մեթոդմիավորման   նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    ռուսաց լեզվի  ուսուցչուհի  Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.   
.Ծանոթացնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը գրականության միջոցով:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում <<Երգը բարեկամության կամուրջ է>> փառատոնի շրջանակներում կատարվեց  ,,Сердце  в России’’ ցուցատախտակի թարմացում:
 Ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը նախ համառոտ ներկայացրեց ցուցատախտակի թարմացման նյութը, որը վերաբերում էր այն ռուս գրողներին, ովքեր անմիջական կապ են ունեցել հայ ժողովրդի և հայ գրողների հետ: Աշակերտները ներկայացրեցին ռուս  գրողների կարծիքները հայերի մասին և արտասանեցին բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին:
 8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին     7-12-րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ:




вторник, 25 октября 2016 г.

ԱԽ հերթական նիստը

2016թ.-ի հոկտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում քննարկվեց հետևյալ հարցերը. 
    1.Հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
      2.Նոյեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ հոկտեմբեր ամսվա հաջողությունների և անհաջողությունների մասին / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան/:
4.Զինվորական մասնագիտության կողմնորոշմանը միտված քայլերի և մտահոգիչ հիմնահարցերի քննարկման  մասին /զեկուցող՝ տնօրեն՝ Մ.Գանդալյան/:
5.Ընթացիկ հարցեր:


понедельник, 24 октября 2016 г.

,,Քաղաքացի,, նախագծի ,,Նուռ,, թիմի համատեղ աշխատանքների արդյունքում ձևավորված տեսանյութ



<<Ակտիվացնել համագործակցությունը՝ հանուն զարգացման>>
Ձեզ ենք ներկայացնում <<Քաղաքացի>> նախագծի իրականացման ընթացքում Եղեգի միջնակարգ դպրոցի <<Նուռ>> թիմի համատեղ աշխատանքների արդյունքում ձևավորված տեսանյութը:

ՄԱԿ-ը 71 տարեկան է:

2016թ. հոկտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցը՝ որպես ՄԱԿ-ի բարեկամ, մեծ պատասխանատվությամբ նշեց ՄԱԿ-ի օրը:Միջոցառման սկզբում դպրոցի 8 աշակերտ հայաստանյան գրասենյակի կողմից ստացան իրենց նվերները <<Ի՞նչ է մարդասիրությունը>> մրցույթին մասնակցելու համար:Պատմության ուսուցչուհի Ա.Առաքելյանը ներկայացրեց ՄԱԿ-ի հիմնադրման, կառուցվածքի անդամ պետությունների մասին կարևոր տեղեկությունները: Այնուհետև 17 մասնակից վիճակահանությամբ ընտրեցին Կայուն զարգացման 17 նպատակներից և կազմակերպեցին քննարկում: Միջոցառման պատասխանատու տնօրեն Մ.Գանդալյանը
կարևորեց նման քննարկումները, որոնք մինչ աշխարհի վերափոխելը, կվերափոխեն հենց մեր՝ յուրաքանչյուրիս գործողություններն ու նպատակները:


Շնորհավորում ենք … 






пятница, 21 октября 2016 г.

Տիկնիկային բեմականացում ,,Колобок,,

1.Օրվա իրադարձությունը՝      Տիկնիկային բեմականացում:
2.Անվանումը՝    ,, Колобок’’:
3.Կատարման ժակետը`     21.10.2016թ:
4.Պատասխանատուն՝     Հումանիտար  մեթոդմիավորման   նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     ռուսաց լեզվի  ուսուցչուհի  Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.    Աշակերտների մեջ
.Առաջացնել հետաքրքրություն արվեստի բնագավառներից թատրոնի նկատմամբ,
. Զարգացնել արագ կողմնորոշվելու հմտությունները թեստ-առաջադրանքների միջոցով:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և
այլն/:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը, ողջունելով ներկաներին ,ներկայացրեց օրվա խորհուրդը, բեմականացման հեղինակը և ասաց վերնագիրը: 1-6-րդ դասարանի աշակերտները հետաքրքրությամբ և ուշադրությամբ նայեցին տիկնիկային բեմականացումը և ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին Ս. Խաչատրյանին, Ս. Գրիգորյանին և Մ. Գևորգյանին, ովքեր իրենց ձայնով և դերասանական տաղանդով հիացրեցին փոքրերին: Ներկայացման ավարտից հետո
ուսուցչուհին ամփոփեց այն՝ առաջադրված թեստ-առաջադրանքների միջոցով: Աշակերտներն ակտիվ էին և մեծ ոգևորությամբ էին մասնակցում քննարկմանը: Վերջում բոլորը միասին կատարեցին հեքիաթի երգը:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին     1-12-րդ   դասարանների աշակերտները:

10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ:






четверг, 20 октября 2016 г.

,,Դասը վարում են իմ ավագ ընկերները ,,

<<ՆԶՊ>> առարկայի  մակարդակի ուսումնասիրության ընթացքում դպրոցի տնօրեն և պատմության ուսուցչուհի Մերի Գանդալյանը, համագործակցելով <<ՆԶՊ>> ուսուցիչ Ժ.Մինասյանի հետ, նախաձեռնեց <<Դասը վարում են իմ ավագ ընկերները>> ձևաչափով դաս-միջոցառում: 12-րդ դասարանի աշակերտներ Ս.Խաչատրյանը և Ս.Մելքոնյանը իրենց գործնական աշխատանքները Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիգյոզյանի մասին ներկայացրեցին 7-11-րդ դասարանների աշակերտներին:                                                  Դաս-միջոցառման ընթացքում հնչեցին հպարտության, ոգեշնչման, ափսոսանքի
խոսքեր ուղղված հայ անպարտելի հերոսներին՝գետաշենցիների հերոսական պայքարի ղեկավար Թաթուլ Կրպեյանին և Մարտունաշենի պաշտպանության ղեկավար Սիմոն Աչիքգյոզյանին: Միջոցառման վերջում դիտեցին տեսաֆիլմ հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին, որը իր բովանդակությամբ լրացրեց <<ուսուցիչ-աշակերտների>> խոսքը:             Նման դասերը աշակերտների համար ունեն և՛ սովորելու, և՛ սովորեցնելու գերնպատակ:






Մուլտֆիլմի դիտում ,,Волк и семеро козлят,,

1.Օրվա իրադարձությունը՝   Մուլտֆիլմի դիտում:
2.Անվանումը՝   ,, Волк и семеро козлят’’:
3.Կատարման ժակետը`    20.10.2016:
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման  նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ռուսաց լեզվի ուսուցչուհի ՝ Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.    
.Ընդլայնել աշակերտների ճանաչողական կարողությունները:
.Զարգացնել ռուսերեն բանավոր խոսքը :
.Կրտսեր դպրոցականների մեջ ձևավորել խմբային համագործակցություն և թիմային
աշխատանքի տարրեր:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, հանդես եկավ բացման խոսքով: Այնուհետև 1-6-րդ դասարանի աշակերտներին բաժանեց թիմերի և ներկայացրեց, թե ինչ աշխատանք է սպասվում նրանց: Աշակերտները համակ ուշադրությամբ դիտեցին <<Волк и семеро козлят>> մուլտֆիլմը, որից հետո ուսուցչուհին հարցերի միջոցով ամփոփեց այն: 2-րդ փուլում <<Волк>> և <<Козлята>> թիմերը ստացան հարցաթերթիկներ և լրացրեցին դրանք: Երկու թիմերն էլ ակտիվ էին և տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի :
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին     1-6 -րդ    դասարանների աշակերտները:
10. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, ծնողներ   և  աշակերտներ։


среда, 19 октября 2016 г.

Բաց դաս ,,Մայրենի,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան  Մայրենի :
3.Կատարման ժամկետը՝    18.10.2016թ:
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ  Անուշ Պողոսյան :
5. Ուսուցիչ՝     Դասվար  Անուշ Պողոսյան :
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշխարհաճանաչողական տեղեկությունների միջոցով կզարգացնեն խոսքն ու մտածողությունը՝ վերարտադրելով  թեմատիկ նկարի բովանդակությունը:
.Պատմությունից կառանձնացնեն մեկնաբառը պարունակող  նախադասությունը , ապա կկատարեն աշխատանք մեկնաբառի շուրջ ՝ կազմելով հնչյունա-վանկային
գծապատկերը:
.Բառերի կամ վանկերի մեջ կառանձնացնեն ա հնչյունը , ընդօրինակելով ուսուցչին ՝ տառը կգրեն գրատախտակին, ջրաներկով և հաշվեձողիկներով կստանան տառապատկերը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ա հնչյուն –տառի մուտքն ազդարարվեց Համո Սահյանի <<Մեր լեզուն մեր խիղճն է դա >> բանաս-տեղծությամբ գրված  երգով ,
որից հետո  դասվար Անուշ Պողոսյանը  ողջունեց բոլորին ՝ նշելով , որ դասը նվիրված Ա հնչյուն-տառի տարեդարձին , կարևոր  հիմնաքար է ուսման մեջ ՝ գրաճանաչ դառ-նալու  ճանապարհին:1-ին դասարանի աշակերտը հանդես եկավ  արտասանությամբ:Այնուհետև ուսուցչուհին հարց ու պատասխան մեթոդի կիրառմամբ  կատարեց հին նյութի հարցում :Աշակերտը կառուցեց նախադասությունների  գծապատկերները և ինքնուրույն կատարեց  բառերի հնչյունա-վանկային  վերլուծությունը:                                                                                                                 Նոր նյութը մատուցելուց առաջ 
ուսուցչուհին ներկայացրեց  ,որ Հայաստանը ամենահին երկրներից մեկն է , որտեղ  ստեղծվել է  ազգային գիրն ու  գրականությունը և այդ չափազանց կարևոր գործն  իր ուսերին  է վերցրել Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց ամենամեծ ուսուցիչը:Որից հետո դիտեցին սալիկա-հանդես՝ նվիրված  Ա հնչյուն –տառին, ապա դասվարի հետ միասին կատարեցին թեմատիկ նկարի վերարտադրում՝ առանձնացնելով  մեկնաբառը  պարունակող  նախադասությունը:Աշխատանքն
ավարտելուց հետո  գրատախտակին ՝ ուսուցչուհու օգնությամբ սովորեց  Ա հնչյուն-տառի գրելա-ձևը:Որպես  ֆիզկուլտ-դադար ՝ աշակերտը կատարեց ջրաներկով և հաշվեձողիկներով  աշխատանք ՝ ստանալով Ա հնչյուն-տառի տառապատկերը:Թաթուլին ոգևորելու համար 2-րդ և 3-րդ դասարանի աղջիկները հանդես եկան  երգով ՝ նվիրված Ա տառին :Դասի վերջում տնօրեն Մերի Գանդալյանը  ևս մեկ անգամ շնորհավորեց  Թաթուլին և դասվարին տոնի կապակցությամբ ՝ մաղթելով աշակերտին խելացիություն, հաջողություններ  ուսման մեջ, իսկ ուսուցչուհուն՝ բեղմնավոր աշխատանք : Աշակերտ-ները համտեսեցին Ա հնչյուն –տառի բլիթները,իսկ Թաթուլը տնօրենի կողմից արժանացավ նվերների:

8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9. Ներկաները.   Տնօրեն ՝ Մերի Գանդալյան, ծնողներ , ուսուցիչներ: