понедельник, 28 ноября 2016 г.

ԱԽ հերթական նիստ

2016թ.-ի նոյեմբերի 28-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում

     1.Նոյեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝     Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
     2.Դեկտեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը և  հանձնախբերի նախագահներ/:
     3.ԱԽ նոյեմբեր ամսվա աշխատանքների որակի և դաստիարակչական կողմի  մասին         / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան/:

      4.Ընթացիկ հարցեր:

,, Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժակետը`   28. 11.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան նոյեմբեր  ամսվա  ծնված մեր  մեծերին:
.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա
նկարներով:
.Մանրամասն տեղեկություն իմանան Հակոբ Պարոնյանի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները ներկայացրեցին ռեալիստական արձակագրության ներկայացուցիչ մեծն երգիծաբան Հակոբ Պարոնյանի կյանքն ու գործունեությունն, ինչպես նաև նրա ընտանիքը, ընկերներին՝ Երվանդ Օտյանին, Լեռ Կամսարին , որոնց միավորում է երգիծանքը: Անդրադարձան
հայ դրամատուրգիայի ամենակատարյալ ստեղծսգործություններից ՝ <<Պաղտասար աղբար>> կատակերգությանը, զուգահեռ ցուցադրվեց տեսարան պիեսի ներկայացումից: Աշակերտները մեջբերեցին Մատթեոս Մամուրյանի , Հրանտ Ասատուրի, Յուրի Վեսելովսկու խոսքերը՝ ուղղված Պարոնյանին:Վերջում ներկաներին հիշեցրեցին , որ Հակոբ Պարոնյանի անունն է կրում Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին    7–10–րդ  դասարանների աշակերտները:
10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։




пятница, 25 ноября 2016 г.

Միջոցառում՝ նվիրված ,,Մեր մեծերը-2016,, շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին

2016թ. նոյեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված <<Մեր մեծերը-2016>> շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ , հայ գրականության <<թուխ Արամազդ>>  Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:
Ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Գրիգորյանը միջոցառումն սկսեցին Ավետիս Ահարոնյանի խոսքերով, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Սերյան Խաչատրյանը հանդես եկավ ազատության ճանապարհի  մեծ երգչի` Ավետիս Ահարոնյանի մարգարեաշունչ 

պատգամով. << Կատարյալ ազգը քաղաքակիրթ պիտի լինի և հերոսական միաժամանակ: Վայ այն ազգին` որ մեռնել ու մեռցնել չգիտե մի վսեմ գաղափարի համար>>:
Այնուհետև միջոցառման ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված Ավետիս Ահարոնյանի կյանքին և գործունեությանը: 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ծանոթացրեցին Ավետիս Ահարոնյանի <<Լռություն>> և <<Մենավոր ծառը>> ստեղծագործությունների բովանդականությանը: Միջոցառումն ավարտվեց  հայոց վշտի և ազատության անզուգական երգչի հետևյալ խոսքերով. <<…Ես հավատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, որովհետև Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացոց հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայու՜մ է ճամփաներին>>:











,, Կանանց հանդեպ բռնությունների կանխարգելման,, միջազգային օր

Նոյեմբերի  25-ը   <<Կանանց  հանդեպ բռնությունների  կանխարգելման>>   միջազգային օրն է:  2016թ. նոյեմբերի 25-ին Եղեգի  միջնակարգ դպրոցի  ԱԽ << Կայուն  զարգացման>> հանձնախումբը  , համագործակցելով  ԴԱԿ  Ն. Իսակյանի  և  հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանի  հետ, կազմակեպեցին բանավեճ - քննարկում՝  <<Ո՞վ է հաջորդը>> խորագրով: Հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանը   նշեց , որ  թեև   թեման  շատ չի  արծածվում  մեր  հասարակությունում , սակայն այն արդի է և արժանի մեր   բոլորի  ուշադրությանը: Իսկ  ԴԱԿ  Ն. Իսակյանը  նշեց, որ  կանանց  իրավունքների  պաշտպանությունը   և նրանց  հանդեպ  բռնությունների  կանխարգելումը  կարևորել է  նաև  ՄԱԿ-ը ՝ այն համարելով    մեր  մոլորակի  կայուն 
զարգացման  նպատակներից մեկը:Նախ  աշակերտները  մտագրոհի  միջոցով  վերհիշեցին  ՝ ինչ է բռնությունը, որոնք են նրա տեսակները ,  բռնության  որ  ձևերն  են  առավել  տարածված: Այնուհետև  հարցաթերթիկների   միջոցով  պարզեցին  , թե ինչ  վերաբերմունք  ունեն  դպրոցի  աշակերտները   և ուսուցիչները  կանանց իրավունքների,  հասարակությունում  նրանց դերի  և  նրանց նկատմամբ  կիրառվող  բռնությունների  նկատմամբ:
Աշակերտները  ներկայացրեցին  հասարակությունում  առկա  կանանց նկատմամբ   բռնությունների   վերաբերյալ  մոլորություններ, թյուր պատկերացումներն  ու   փաստերը  և դրանց ծանր  հետևանքները: Զուգահեռներ  տարվեցին  <<Իշխանության  և վերահսկողության  անիվ>>  գծապատկերի  հետ: Թեժ   քննարկման վերջում  ներկաներին առաջադրվեցին  կանանց  նկատմամբ  կատարված  բռնությունների  վերաբերյալ  նյութեր՝  ականատեսների  վկայություններ:




четверг, 24 ноября 2016 г.

Խաղ- մրցույթ ՝ ,,Մաթեմատիկան և տրամաբանությունը,, խորագրով

<<Մաթեմատիկա >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում կազմակերպվեց  խաղ- մրցույթ ՝ << Մաթեմատիկան  և տրամաբանությունը>> խորագրով  , որի նպատակն էր  խթանել  աշակերտների  տրամաբանությունը ,  կենտրոնացնել  ուշադրությունը,  սովորեցնել տարբերակելու   կարևորը երկրորդականից  և  զարգացնել թիմով  աշխատելու  կարողությունները : Նախօրոք  ձևավորել  է 3 թիմ ՝ <<Ուղիղ >> , <<Ճառագայթ >>   և << Հատված >> :Խաղ-մրցույթը  բաղկացած  էր  տրամաբանական հարցերից  և խնդիրներից :Հաղթող ճանաչված << Ճառագայթ >> թիմը տնօրեն Մերի Գանդալյանի կողմից արժանացավ 
պատվոգրի:

            Տնօրեն Մերի Գանդալյանը  վերջում նշեց , որ այս  միջոցառումը մաթեմատիկայի  ուսուցիչ  Նորայր  Բադալյանի համար  առաջինն էր  և խոստումնալից:















вторник, 22 ноября 2016 г.

,,Պարզապես հայուհի մ′ եմ,, ...

2016թ.նոյեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը-2016>> խորագիրը կրող ծրագրում տեղ գտած հայ առաջին վիպասանուհի, արևմտահայ գրող,հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբին (Սրբուհի Վահանյան) նվիրված միջոցառում էր:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը ներկայացրեցին Ս. Տյուսաբին՝ որպես <<հայ գրականության նահապետուհի>>, <<հայ ֆեմինիզմի ավանգարդ>>՝ կարևորելով նրա անուրանալի ներդրումը մեր հասարակական կյանքում:Այնուհետև աշակերտներն անդրադարձան Տյուսաբի կյանքի և
ստեղծագործության ուշագրավ դրվագներին՝ զուգահեռ դիտելով սալիկահանդես, իսկ մյուսները հանդես եկան նրա երեք՝ <<Մայտա>>, <<Սիրանույշ>>, <<Արաքսիա կամ վարժուհին>> վեպերի գաղափարական վերլուծություններով:
Միջոցառման ավարտին Մ. Կոստանյանը բարձրաձայնեց հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից Ս. Տյուսաբի արծարծած մտքերը՝ նշելով,որ չնայած ժամանակակիցները , ի նշան
երախտագիտության, նրան պսակում էին <<ազգասեր>> մակդիրով, բայց ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. << Պարզապես հայուհի մեմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…>>: