суббота, 24 декабря 2016 г.

Ամանորյա միջոցառում Եղեգի միջնակարգ դպրոցում

















Տաք սնունդ Եղեգի միջնակարգ դպրոցում


Մեր դպրոցն այնքան լավնա, որ մեզ տաք սնունդ են տալիս:




















,,Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ- փառատոնը,,` նվիրված հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներից Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98- ամյակներին:

20.12.16թ. Եղեգի միջնակարգ դպրոցում մեկնարկեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ- փառատոնը>>՝ նվիրված հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներից Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98- ամյակներին:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը  համառոտ  անդրադարձավ նրանց կենսագրական ու ստեղծագործական կարևոր դրվագներին:
 Մրցույթին մասնակցեցին տարիքային առանձին խմբերի աշակերտներ, ովքեր հանդես եկան տպավորիչ  ասմունքով, արտահայտիչ խոսքով:

8-րդ և 10-րդ դասարանների լավագույն ասմունքող աշակերտուհիներ Մարգարիտա Գևորգյանն ու Սվետլանա Գրիգորյանը  տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

среда, 21 декабря 2016 г.

,,Բացենք գաղտնիքներն աշխարհի,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝  Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   <<Բացենք գաղտնիքներն աշխարհի >>:
3.Կատարման ժամկետը՝   20.12.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Աշխարհագրության ուսուցչուհի Ա. Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Խորացնել Ավստրալիա մայրցամաքի վերաբերյալ գիտելիքները:
·         Մեծացնել աշակերտների հետաքրքրությունը առարկայի հանդեպ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և
այլն/:
                Աշխարհագրության ուսուցչուհի Ա.Առաքելյանը նշեց, քանի որ << Աշխարհագրության>> դասընթացը սկսվում է մայրցամաքների ու օվկիանոսների ուսումնասիրությունից, այդ իսկ պատճառով ցուցատախտակի թարմացումը նվիրված էր Ավստրալիա մայրցամաքին: 7-րդ և 8-րդ դասարանի  աշակերտները ներկայացրեցին Ավստրալիայի հայտնագործման պատմությունը, աշխարհագրական դիրքը, բնական պայմանները, բուսական ու կենդանական աշխարհը: Իսկ ցուցատախտակի Զարմանահրաշ մոլորակ
բաժնում  ներկայացվեցին Ավստրալիայի տեսարժան վայրերից աշխարհի ամենամեծ ու ամենագեղեցիկ մարջանային վայրը` Քվինալենդի ափամերձ տարածքին հատող Մեծ արգելախութը, որտեղ տարեկան այցելում է 2 միլիոն մարդ և Ուլուրու ավազաքարային բլրի գունային փոփոխությունները օրվա տարբեր ժամերին ՝ որպես բնության հրաշք:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին    7- 8-րդ դասարանի աշակերտներ:
10.Ակտիվ էին.   Արմեն Առաքելյանը, Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը ,Մարգարիտա Գևորգյանը, Էդիկ Առաքելյանը և Հրանտ Գևորգյանը:
11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ:




вторник, 20 декабря 2016 г.

,,Ֆիզիկան ամենուր,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   <<Ֆիզիկան ամենուր>> ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ << Նյուտոնը և իր օրենքները>>:
3.Կատարմանժամկետը՝    20.12.2016թ:
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ`  Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Մ. Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Ծանոթացնել Իսահակ Նյուտոնի օրենքներին:
·         Կարողանան այդ օրենքները կիրառեն գործնականում և փորձով ցույց տան դրանք:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և

այլն/:
2016 թ. Դեկտեմբերի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Ֆիզիկան ամենուր>> ցուցատախտակի թարմացում` <<Նյուտոնը և իր օրենքները>> խորագրով:
Ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանը ներկայացրեց, թե ինչպես Իսահակ Նյուտոնը հայտնագործեց տիեզերական ձգողականության օրենքը և 7-րդ դասարանի աշակերտուհի Միլենա
Պողոսյանը ձևակերպեց այն:Այնուհետև Մ.Ավագյանը և 8-րդ դասարանի աշակերտները զուգահեռ  ձևակերպեցին և օրինակներով ներկայացրեցին Նյուտոնի առաջին, երկրորդ և երրորդ օրենքները
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին   7-8 րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ   էին  Միլենա Պողոսյանը, Էդիկ Առաքելյանը, Տիգրան Գաբրիելյանը, Մարգարիտա Գևորգյանը և Արկադի Արզումանյանը:
11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն. Իսակյան, ուսուցիչներ և
աշակերտներ:



,,Կենգուրուի հետքերով… ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝   <<Կենգուրուի հետքերով… >> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝    <<Կենգուրուի հետքերով… >> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    20.12.2016թ.:
4.Պատասխանատուն՝      առարկայական 

մեթոդմիավորման նախագահ՝ Ա.Պողոսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    <<Կենգուրուի հետքերով…>>  խմբակի ղեկավար՝ Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Ներկայացնել  խմբակի  1-ին կիսամյակում կատարված աշխատանքները:
·         Ամրապնդել ստացած գիտելիքները:
7.Համառոտ  նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր  մասերի  կենսագործումը և
այլն/:
2016 թվականի դեկտեմբերի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Կենգուրուի հետքերով…>> խմբակի հաշվետվությունը` Խաղ-մրցույթի տեսքով: <<Կենգուրուի հետքերով…>> խմբակի ղեկավար Մ.Ավագյանը ներկայացրեց խաղ-մրցույթի կանոբնները: Խաղ-մրցույթը կազմված էր երեք փուլից, իսկ վարժություններն ու խնդիրները ընտրված էին <<Կենգուրու>>  խնդրագրքից` 3 և 4 միավոր
գնահատվող:Երեք փուլերի ընթացքում առավելագույն միավորներ վաստակած աշակերտները տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում  էին  <<Կենգուրուի հետքերով… >>  խմբակի   անդամները:
10. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն. Իսակյան ,ուսուցիչներ: 







 



,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժակետը`   19.12.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:
6.Համագործակցողները՝   ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան դեկտեմբեր  ամսվա  ծնված մեր  մեծերին:
.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:


.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Իսահակա Նյուտոնի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Գրադարանավար  Ն. Իսակյանը  նշեց, որ համագործակցելով  ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանի հետ աշակերտների  միջոցով  ներկայացրեց մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ  Իսահակ Նյուտոնին:  Սվետլանա Գրիգորյանը 
ներկայացրեց  Նյուտոնի  կյանքն ու գործունեությունը, Սեյրան Խաչատրյանը՝ հետաքրքիր  պատմություններ Նյուտոնի կյանքից, Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց  Նյուտոնի  շիրմաքարին գրվածը: Այնուհետև  նկարների միջոցով  ցուցադրվեց  Վուլսթորփիի  այն տունը , որտեղ  ծնվել է Նյուտոնը, նրա արձանը  Թրինթի  քոլեջում  և Էդուարդո   Պաոլոցցիի  հեղինակած  Նյուտոնի  արձանը  Բրիտանական  գրադարանի  մուտքի  մոտ:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին    7–12–րդ  դասարանների աշակերտները:

10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։