суббота, 28 января 2017 г.

Հոլոքոստի զոհերի հիշատակի օր - Հունվարի 27


2017թ. Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ <<Մշակույթային>> հանձնախմբի նախագահ Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ համաձայն 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշման՝ հունվարի 27-ը ճիշտ այն օրը, երբ նացիստները նահանջեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից, որոշվեց հռչակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրՆրանք պատրստել էին բուկլետներ, որոնք բաժանվեցին աշակերտներին և ուսուցիչներին:


пятница, 27 января 2017 г.

,,Հողիս պաշտպան, հա´յ զինվոր,, խորագրով միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:



<<Հողիս պաշտպան, հա´յ զինվոր>> խորագրով միջոցառումը սկսվեց <<Շնորհավոր տոնդ , հա´յ զինվոր >> ցուցատախտակի թարմացմամբ:Սկզբում  զինղեկ Ժորա Մինասյանը ներկայացրեց  հայոց բանակի  կազմավորումը  փուլերով , ինպես   նաև  այդ  գործում մեծ ավանդ  ունեցած  գործիչներին :Այնուհետև  9-րդ դասարանի  աշակերտները  փառաբանման  խոսքեր  հղեցին  հայոց բանակին և  նրա  քաջ նվիրյալներին ՝ հիշելով  նաև քառօրյա  պատերազմում զոհված մարտիկներին : Բոլոր ներկաները, հարգանքի  տուրք  մատուցելով,  կատարեցին մոմավառություն նրանց անմար  հիշատակի համար:


            Այնուհետև հանդիսությունների սրահում տեղի ունեցավ  տոնական միջոցառումը , որն ազդարարվեց  ՀՀ  օրհներգով և դրոշի ներս բերումով:Աշակերտները ողջունելով  և շնորհավորելով  հայոց բանակի  կազմավորման  25 –ամյակը՝  փառք  ու պատիվ  տվեցին  հայոց բանակին, նրա զինվորին ,  զինվոր ծնած մայրերին  ու հայ ժողովուրդին:Կարևորելով  հայոց  մեծ  Սպարապետ  Վազգեն Սարգսյանի դերը   հայոց բանակի  ստեղծման  գործում՝ աշակերտները հանդես եկան  նրան նվիրված երգով  ու  ասմունքով , որից հետո  դիտեցին  տեսանյութ, ինչը  բացահայտեց  նրա անցած հաղթական  ուղին:Ավագ դպրոցի  աշակերտներն  ընթերցեցին ստեղծագործությունները ՝  նամակ-շարադրությունները ՝ նվիրված հայ զինվորին և  հայոց բանակին , իսկ կրտսեր  դպրոցի աղջիկները ներկայացան  իրենց  գեղեցիկ  և հուզիչ երգով:

Միջոցառման մասնակիցները տոնական բարձր  տրամադրություն  և դրական  լիցքեր փոխանցեցին ներկաներին:Այն ավարտվեց  դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի շնորհավորական խոսքերով:





























четверг, 26 января 2017 г.

,,Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ << Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով>>:
3.Կատարման ժամկետը՝   25.01.2017թ:
4.Պատասխանատուն՝   առարկայական մեթոդմիավորման նախագահ`  Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվար՝ Մ.Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ø  Կարողանան զարգացնել ստեղծագործելու և ինքնուրույն ներկայանալու հմտություններրը և կարողությունները:  
Ø  Կարողանան միջառարկայական կապի միջոցով ամրապնդել հայկական լեռնաշխարհի մասին գիտելիքները:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և
այլն/:
<< Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով>> ցուցատախտակի թարմացման նյութերը 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները խնամքով էին պատրաստել:Շատ կարևոր էր, որ աշակերտները իմացան իրենց աշխատանքների աշխարհագրական վայրերը, նաև քարտեզի վրա ցույց տվեցին մեր լեռնաշխարհի գետերը, լճերը, լեռներն ու լեռնաշղթաները:

8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին   3-րդ և 4-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ   էին   Գաբրիելյան Անահիտ, Գյուրջյան Անի, Կարապետյան Սառա,Սիմոնյան Սամվել, Արամ  Պողոսյան:
11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն. Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ:





вторник, 24 января 2017 г.

,, Բնության հրաշքները ,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   <<Բնության հրաշքները >> ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ << Բնության 5 հրաշքները>>:
3.Կատարման ժամկետը՝   24.01.2017թ:
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ`  Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Մ. Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ø  Ծանոթացնել բնության հրաշքներին:  

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և
այլն/:
2017թվականի հունվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Բնության հրաշքներ>> խորագրով ցուցատախտակի թարմացում: Բնագիտության ուսուցչուհի Մ.Ավագյանը սկզբում  խոսեց ինչ  է բնությունը և բնության երևույթները, այնուհետև աշակերտները ներկայացրեցին բնության 5 հրաշքները` <<Եռացող գետը>>, <<Լիճ, որը փոխում է իր գույնը>>,  <<Այգի, որն ամեն տարի ջրի տակ է անցնում>>, <<Չդադարող փոթորիկ>> և <<Երկու ծառ>>: Ուսուցչուհի Մ.Ավագյանը ցուցատախտակի թարմացումը եզրափակեց Մարտիրոս Սարյանի և Դավիթ Անհաղթի բնության վերաբերյալ գրած ասույթներով.
<<Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է>>:
                                                                                               Մարտիրոս Սարյան
<<Բնությունը հավիտենական մտածումի արտահայտությունն է ժամանակի մեջ>>:
                                                                                                                   Դավիթ Անհաղթ

8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին   5-րդ, 7-րդ և 10-րդ  դասարանների աշակերտները:
10.Ակտիվ   էին  Միլենա Պողոսյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Սիրանուշ Սահակյանը և Սվետլանա Գրիգորյանը:
11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ն. Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ:


среда, 18 января 2017 г.

,,Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
 2.Անվանումը՝ <<Սովորել պատմությունից >>:
 3.Կատարման ժակետը  18.01.2017թ.:
 4.Պատասխանատուն՝     Հումանիտար  մեթոդմիավորման  նախագահ Մ.Կոստանյան:
 5. Կազմակերպիչ /ներ/ը՝    պատմության և աշխարհագրության ուսուցչուհի Ա.Առաքելյան:
 6.Նպատակ /ները.   
  . Հետաքրքրություն առաջացնել <<Համաշխարհային պատմություն>> առարկայի նկատմամբ:
·          .Լրացուցիչ  տեղեկություններ ստանալ համաշխարհային պատմության
նշանավոր դեմքերի կյանքի և գործունեության մասին:
 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և 
այլն /: 
  Եղեգի  միջնակարգ  դպրոցում 18.01.2017թ. <<Սովորել պատմությունից >> ցուցատախ-տակի թարմացումը  նվիրված  էր իտալացի  աստղաբաշխ և ֆիզիկոս  Գալիլեո Գալիլեյին,
Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտին  և առեղծվածային հանճար , Վերածննդի  նշանավոր գործիչ Լեոնարդո դա Վինչիին: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը  ներկայացրեց  Գալիլեյին որպես մի անձնավորություն , որ դեռևս 16-րդ դարում  կարծում  էր, որ Երկիրը պտտվում է  Արեգակի շուրջը, բայց  դատապարտվեց  հերետիկոսության  մեջ: Այնուհետև  աշակերտները ներկայացրեցին զարմանալի  փաստեր  Ն. Բոնապարտի և  Լեոնարդո դա  Վինչիի  մասին: Հատկապես հետաքրքրություն  առաջացրեց դա Վինչիի կյանքի և գործունեության չբացահայտված կողմերը:
8.Կահավորվածությունը՝     լավ:
 9.Մասնակցում էին ՝    7-10-րդ   դասարանների աշակերտները:
 10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան,ուսուցիչներ,աշակերտներ: