понедельник, 27 февраля 2017 г.

Խաղ-մրցույթ ռուսաց լեզվից:

1.Օրվա իրադարձությունը՝    Մրցույթ:
2.Անվանումը՝     Խաղ-մրցույթ:
3.Կատարման ժակետը`   27.02.2017թ.:
4.Պատասխանատուն՝   հումանիտար մեթոդմիավորման   նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    ռուսաց լեզվի  ուսուցչուհի  Հ. Գրիգորյան:
6.Նպատակ /ներ/ ը.     
v  Զարգացնել աշակերտների բանավոր խոսքը:  
v   Խթանել աշակերտների թիմային համագործակցված աշխատելաոճը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017թ. փետրվարի 27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Ռուսաց լեզու>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում տեղի ունեցավ խաղ-մրցույթ: Նախապես ձևավորվել էր երկու թիմ՝ ,,Знайки'' և ,,Умники'' անվանումներով: Սկզբում թիմի ավագները ողջունեցին միմյանց:                                                                                                                                         Մրցույթի հարցերը ընդգրկում էին <<Ուղղագրություն >>, <<Քերականություն>>,  <<Շարահյու-սություն>> բաժինները: Թիմերն ակտիվ էին և նկատելի էր նրանց փոխհամաձայնությունը, համագործակցային աշխատանքը: Մրցույթի վերջում առավելագույն միավորներ հավաքած թիմը՝ ,,Знайки''-ն զբաղեցրեց առաջին տեղը և տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի:
 8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին     4-10-րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝    դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ:















пятница, 24 февраля 2017 г.

,, Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի ,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝                Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի >>  :
 3.Կատարման ժակետը  21.02. 2017թ.:
4.Պատասխանատուն՝     հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մելինե Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Կոստանյան: 
 6.Նպատակ /ներ/ ը.
      Նշել մայրենի լեզվի միջազգային օրը՝ արժևորելով նրա ահռելի դերը:
*      Խթանել աշակերտների ստեղծագործական,մտածողական կարողությունների զարգացմանը:
 7.Համառոտ նկարագրությունը / կառուցվածքը, տարբեր մասերի     կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում  փետրվարի 21 –ին տեղի ունեցավ  <<Մշակույթի ժառանգության  գանձ՝ մայրենի>>
ցուցատախտակի թարմացում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Այբբենական աղոթքով սկսվեց միջոցառումը,որից հետո հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը, մեջբերելով Հ.Թումանյանի խոսքերը, նշեց, որ  մեր մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունենալով ՝ հանդիսանում է պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին:Այնուհետև 12 –րդ դասարանի աշակերտ Ս.Խաչատրյանը ներկայացրեց  մայրենիի՝ որպես միջազգային օր հռչակվելու նախապատվությունը: Մասնակից աշակերտներն արտահայտիչ ասմունքով գովերգեցին մայրենի լեզուն՝ ներկայացնելով նաև իրենց
ստեղծագործությունները , որոնք գեղեցիկ ձևավորմամբ ամրացված էին  ցուցատախ-տակին: Վերջում աշակերտներից ամեն մեկը յուրովի բնորոշեց մայրենին՝ արևա-համ,քաղցրաբառհնամենիշքեղաշուք,   մեծապատիվ,մշտարթուն,բազմաչարչար:
 8.Մասնակցում էին՝      5-12-րդ  դասարանների աշակերտները:
 9.Կահավորվածությունը՝   գերազանց:
  10. Ներկաները.  Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:






,,Գիտե՞ք, որ Ջուրը լսում և հիշում է…,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   ցուցատախ-տակի թարմացում:
2.Անվանումը՝ << Գիտե՞ք, որ Ջուրը լսում և հիշում է…>>:
3.Կատարմանժամկետը՝    24.02.2017թ:
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ`  Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ՄԱվագյան:
6.Նպատակ /ները.
·   Տեղեկացնել, որ Ջուրը լսում և հիշում է:
                                                                                                         7.Համառոտ նկարագրությունը կառուց-վածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2017թվականի փետրվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Գիտե՞ք որ…>> ցուցատախտակի թարմացումը:
Սկզբում բնագիտության ուսուցչուհի Մ.Ավագյանը նշեց, որ ջուրը բնության ամենատարածված և ամենապահանջված կենսական նշանակություն ունեցող նյութ է: Այնուհետև 5-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին, որ.
1.      Մի շարք փորձերից հաստատվել է, որ ջուրը հիշում, լսում և տպավորում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում:
2.      Ջրի վրա մեծ ազդեցություն է փողնում մարդը՝իր էմոցիոնալ վիճակով ու արտասանած ամեն բառով:
3.      Ջրի բյուրեղները առավել գեղեցիկ ու կենդանի են, երբ լսում են սեր և շնորհակալություն բառերը:
Ներկայացնելով ամենահետաքրքիր տեղեկությունները՝ հարստացրեցին ներկաների գիտելիքները ջրի նշանակության, գեղեցկության, հիշողության և լսողության մասին:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին   5-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ   էին  Նարեկ Ավանեսյանը և Էրիկ Գրիգորյանը: 11. Ներկաները.  ՏնօրենՄԳանդալյանԴԱԿ` Ն. Իսակյանուսուցիչներ և
աշակերտներ: