среда, 12 апреля 2017 г.

,, ABC PARTY ,,

                            << ABC PARTY>>

Եղեգի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր. անգլերենից այբուբենի տոն՝ դաս-միջոցառման ձևաչափով: Անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրեց դաս-միջոցառման նպատակը և աշակերտների գրանցած հաջողությունները անգլերենից: Աշակերտները անգլերենով ողջունեցին, արտասանեցին, երգեցին, բեմադրեցին հեքիաթներ, ինչպես նաև ներկայացան պարային կատարումներով՝ ի ցույց դնելով իրենց բեմական արտահայտիչ խոսքն ու դերասանական ձիրքը: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ, իսկ ներկաները հիացած էին փոքրիկների ակտիվ կատարումներից: Միջոցառման ավարտին աշակերտները խոստացան լինել ուսման մեջ առաջավոր՝ հարստացնելով ձեռք բերած գիտելիքները: Իր սաներին մաղթանքներ հղեց ուսուցչուհի Մ. Օսիպյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկավ տնօրեն Մ. Գանդալյանը՝ աշակերտներին շնորհելով գրաճանաչության վկայականներ: Մաղթանքներին միացավ 3-րդ դասարանի ծնող Հայկուհի Սանասարյանը:





Комментариев нет:

Отправить комментарий