среда, 28 июня 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Սոցիալական հոգածության ծրագիր

2017թ. հունիսի 28-ին Եղեգի միջնակարգ դպրոցի դահլիճում  կազմակերպվեց  հանդիպում, որի շրջանակներում վանդակավոր խաղաքարտի կիրառությամբ  ընտրեցինք  այն միջոցներն ու քայլերը, որոնք կօգնեն համայնք եկած կամ համայնքում ապրող առավել սոցանապահով ընտանիքին: Քննարկվող հարցերը ներառում են՝
·         սոցիալական աջակցություն,սոցիալական համախմբվածություն,  համայնքի զարգացման նկատմամբ հոգածություն:
Ամփոփեցինք տպավորությունները, այնուհետև քննարկեցինք, թե ինչ սովորեցին ներկաները խաղի ընթացքում:
Ակնկալվող արդյունքները 

Ակնկալում ենք, որ մասնակիցները, իմանալով  սոցիալական հոգածության ձևերը, վեց ամսվա  ընթացքում համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ  կօգնեն համայնքի առավել սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքին:                          Այդ քայլերն ու միջոցներն  արդյունավետ կիրառելու դեպքում կիրագործեն  իրենց համայնքի կայուն զարգացման հետ կապված ծրագրերից մեկը:





Եղեգի միջնակարգ դպրոց -- Ավարտական փաստաթղթերի հանձնում

2017թ. հունիսի 28-ին Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն  Մերի Գանդալյանը 9-րդ և    12-րդ դասարանցիներին հանձնեց ավարտական փաստաթղթեր:









Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Սոցիալական հոգածության ծրագիր,,


2017թ. հունիսի 27-ին  Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, աշակերտական խորհրդի անդամներն և  ուսուցիչները  այցելեցին Եղեգի համայնքապետարան և ծանոթացան համայնքի զարգացման և սոցիալական բարեկեցության համար ձեռնարկվող քայլերին / Շարունակելի/ :


среда, 21 июня 2017 г.

Հունիսի 21-ը ,,Խաղաղության և աղոթքի,, համաշխարհային օրն է:

Հունիսի 21-ը <<Խաղաղության և աղոթքի>> համաշխարհային օրն է: Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը կրում էր <<Խաղաղությո՞ւն ես ուզում, արարի՛ր խաղաղություն>> խորագիրը:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Տեր Վահան  քահանա Հեբոյանի մասնակցությամբ:
Սալիկահանդեսի , ասույթների և ասացվածքների հարցախույզով և խաղաղության անիվի լրացմամբ  մասնակիցներն անդրադարձան    խաղաղ կեցության  տարբեր տեսանկյուններին և վերլուծեցին հետևյալ հարցերը՝ խաղաղության նշանակությունը, ներքին խաղաղությունն այլ մարդկանց և միջավայրի հետ, խաղաղասեր վարքի ձևավորումը:
Կրտսեր և միջին դպրոցի աշակերտների համար  կազմակերպվեց նկարչության  մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> վերնագրով:
Միջոցառման հեղինակները, ներկա  ակտիվ մասնակիցներն ու նկարչական մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները Սյունիքի զարգացման ծրագրի՝ <<Վորլդ Վիժնի>> կողմից արժանացան նվերների՝ գրական-գեղարվեստական գրքերի:
Միջոցառումն ավարտվեց աղոթքով և լավատեսական տրամադրությամբ՝ երազելով տեսնել կապույտ, անամպ երկինք և պայծառ արև:

Միջոցառմանը ներկա էին Տեր Վահան քահանա Հեբոյանը, Վորլդ Վիժնի Սյունիքի                ՏԶԾ-ի   ներկայացուցիչ  Անուշ Մեժլումյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ:






















среда, 14 июня 2017 г.

,, Ապահով համացանց Հայաստան 2017 ,,

2017  թվականի  մայիսի 3-ին Եղեգի միջնակարգ  դպրոցում տեղի ունեցավ  ծնողական ժողով: Ժողովը վարում էին դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, ինֆորմատիկայի ուսուցչուհի և 9-րդ դասարանի դասղեկ Մարգարիտա Ավագյանը: Ծնողական ժողովին մասնակցում էին ծնողական խորհրդի  անդամները և 1-12-րդ դասարանների դասղեկները: Ծնողներից կազմվել էր երկու թիմ՝  <<Facebook>>  և  <<@mail.ru>>՝ հաշվի առնելով ծնողների ակտիվ մասնակցությունն այդ հաղորդակցման կայքերում: