пятница, 27 октября 2017 г.

Միջոցառում ,,Բանականությունը հաղթանակ է տանում


1.Օրվա իրադարձությունը՝   միջոցառում
2.Անվանումը՝   <<Բանականությունը հաղթանակ է տանում >>
3.Կատարման ժամկետը՝   26.10.2017թ.
4.Պատասխանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ՝  Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     շախմատի ուսուցչուհի ` Մ. Օսիպյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·         Աշակերտների մեջ սերմանել սեր ու հետաքրքրություն շախմատի հանդեպ
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ուսուցչուհի Մ. Օսիպյանը, ողջունելով ներկաներին, խոսեց  շախմատի դերի ու նշանակության մասին` կարևորելով այն` որպես առարկա, որից հետո աշակերտները բեմադրեցին շախմատի գյուտի ծագման պատմությունը: Այնուհետև 2- 4-րդ դասարանների աշակերտները բեմահարթակին  հատուկ ստեղծված մեծ շախմատային դաշտի վրա ցուցադրեցին բոլոր խաղաքարերի քայլերը` բացատրելով նաև, թե որն է թագուհի խաղաքարի ամենահզորը լինելու պատճառը: Դրանից հետո ներկաների դատին հանձնվեց ուսուցչուհու և փոքրիկների ջանքերով ստեղծված <<Շախմատի հեքիաթ>> կարճ տեսաֆիլմը, որտեղ բացահայտվում էր այն գաղտնիքը, թե ինչու են խաղը միշտ սկսում սպիտակները: Այնուհետև ավագ դպրոցի աշակերտները ելույթ ունեցան շախմատային կատակներով:Միջոցառումը եզրափակեց ինտերակտիվ <<Կենդանի շախմատ>> խաղը, որտեղ 1-12-րդ դասարանի աշակերտները խաղաքարերի տեսքով շարվեցին խաղադաշտի վրա ` կատարելով ուսուցիչների` Ն. Բադալյանի ու Վ. Մինասյանի խաղացած պարտիայի քայլերը:                  9.Կահավորվածությունը՝  գերազանց                                                                                10.Մասնակցում էին ՝   1–12–րդ դասարանների աշակերտները:                                             11. Ներկաները՝   ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ։








среда, 25 октября 2017 г.

Աշակերտական խորհրդի հոկտեմբեր ամսվա հերթական նիստը:

2017թ.-ի հոկտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

1.Հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝  Ս. Գրիգորյան  և հանձնախմբի անդամներ/:
2.Նոյեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Գրիգորյան  և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ հոկտեմբեր ամսվա հաջողությունների և անհաջողությունների մասին / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Գրիգորյան  /:

4.Ընթացիկ հարցեր:
ԱԽ նախագահ՝  Ս.Գրիգորյան

Բաց դաս ,,Տեխնոլոգիա,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս                                         
2.Առարկան   <<Տեխնոլոգիա>>                                                  3.Դասի թեման/ վերնագիրը   <<Խցանից մարդուկներ>>,Ձեռնարկատիրական կրթությունից ինտեգրված թեմա՝ <<Ապրանք և ծառայություն>>         
4.Կատարման ժամկետը՝    25.10.2017թ.                                                          5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ ՝ Ի. Թևանյան      6. Ուսուցիչ՝     Ի. Թևանյան                               
7.Նպատակ /ներ/ ը.
 
Ակադեմիական`
·         Գիտելիքներ հաղորդել  ապրանքի և ծառայության վերաբերյալ:
·         Սովորեցնել  մարդուկներ  պատրաստել:
Սոցիալական`
·         Ձևավորել մարդուկների  պատրաստման կարողություն
·         Նպաստել  ինքնուրույն և ստեղծագործական ակտիվության զարգացմանը
Արժեքային`
·         Կարևորվի  յուրաքանչյուր  կատարված  աշխատանք
·         Գիտակցվիկատարված աշխատանքի որակի կարևորությունը 
·         Նպաստել գեղագիտական և աշխատանքային դաստիարակությանը
·         Բիզնես  մտածելակերպի  տարրերի ձևավորում
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ուսուցիչը ներկայացավ ողջույնի խոսքով և կարևորեց նոր ինտեգրված՝ << Ձեռնարկատիրական կրթություն>> առարկայի դերը  ուսումնական գործունեության զարգացման համար: Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվեց նախորդ դասաժամերին անցած <<Ձեռներեց>> թեման՝ ամրապնդելով ստացած գիտելիքները:Նոր նյութը մատուցեց դասախոսությամբ՝  ներկայացնելով <<բարիք>> հասկացությունը և նրա տեսակները: Աշակերտների կողմից բերված  օրինակները  ամրացվեցին  ցուցապաստառին:Ֆիզկուլտ դադարի ժամանակ  աշակերտների կողմից պատրաստված  թղթադրմաներով վաճառվեցին  <<Սուտլիկ Որսկանը>> բեմականացման համար նախատեսված  տոմսերը:Աշակերտների կողմից պատրաստված մարդուկներով ցուցադրվեց <<Սուտլիկ Որսկանը>>բեմականացումը:Ամփոփումը կատարվեց մնջախաղով, որտեղ աշակերտները ներկայացան <<ապրանք>>-ի և <<ծառայության>> կերպարների տեսքով:     9.Կահավորվածությունը՝  գերազանց
10. Ներկաները.  ԴԱԿ՝  Ն. Իսակյան,հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան,ուսուցիչներ՝  Վ. Մինասյան,Մ. Օսիպյան, ուսուցչի օգնական՝ 
Ն. Հարությունյան:








вторник, 24 октября 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթ-փառատոնի առաջին փուլը:

2017թ. հոկտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական 11-րդ մրցույթ-փառատոնի առաջին փուլը:Այն նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին և կրում էր <<Արցախյան ազատամարտ-30>>  խորագիրը:Մասնակից աշակերտները հանդես եկան գեղեցիկ  ու տպավորիչ ասմունքով՝ ներկայացնելով հայ ազատագրական պայքարին ու հերոսներին նվիրված ստեղծագործություններ:Նախապես ձևավորված հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց  11-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը,ով ներկայացրեց  Ի.Քալանթարյանի՝ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի անմար հիշատակին նվիրված բանաստեղծությունը և Վ.Դավթյանի  <<Ուրեմն զա′րկ, Արցախ…>> ստեղծագործությունը:


Եղեգի միջնակարգ դպրոց - ՄԱԿ-ի օր

2017թ. հոկտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցը՝որպես ՄԱԿ-ի բարեկամ,մեծ պատասխանատվությամբ   նշեց ՄԱԿ-ի օրը:  ԱԽ-ի << Արձագանք իրավապաշտպան>> ակումբը  կազմակերպել էր  միջոցառում՝ խմբային աշխատանքի տեսքով:Նախօրոք ձևավորված խմբերը ներկայացրեցին ՄԱԿ-ի   կառուցվածքը ՝ գլխավոր ասամբլեան,  անվտանգության խորհուրդը , քարտուղարությունը   և նրանց գործառույթները:






понедельник, 23 октября 2017 г.

Ռազմամարզական խաղեր

1.Օրվա իրադարձությունը՝   մրցույթ
2.Անվանումը՝   <<Ռազմամարզական խաղեր>>
3.Կատարման ժամկետը՝   23.10.2017թ.
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     զինղեկ՝ Ժ.Մինասյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·        Պարզել նախազորակոչային և զորակոչային տարիքի  պատանիների պատրաստվածությունը,
·        Ամրապնդել աշակերտների շարժողական ընդունակությունները,
·        Խթանել առողջ ապրելակերպի արմատավորմանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
8-12-րդ դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ մասնակցեցին մրցույթին՝ հանձնելով հետևյալ նորմատիվները՝ վազք/30 մետր/, ձգումներ պտտաձողի վրա, զենքի քանդում-հավաքում,պահեստատուփի լիցքավորում փամփուշտներով,հակագազի հագնում-հանում:Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները՝ 9-րդ դասարանից Էդիկ Առաքելյանը  և 10-րդ դասարանից Էրիկ Սահակյանն, արժանացան պատվոգրերի:
9.Կահավորվածությունը՝   լավ:
10.Մասնակցում էին ՝   8–12–րդ դասարանների աշակերտները:
11. Ներկաները՝  ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ։







Բաց դաս ,, Շախմատ,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝    Բաց դաս՝  4-րդ դասարանում
2.Առարկան   ՝ <<Շախմատ>>
3.Դասի թեման/ վերնագիրը ՝ <<Մատային ծուղակներ>>
4.Կատարման ժամկետը՝    20.10.2017թ.
5.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան
6. Ուսուցիչ ՝   Միլենա  Օսիպյան
7.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտներին ծանոթացնել <<մատային ծուղակ>> հասկացությանը
·         Կարողանան ստեղծել մատային ծուղակներ
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
 <<Շախմատ>>առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում շախմատի ուսուցչուհի Մ. Օսիպյանն անցկացրեց բաց դաս՝ <<Մատային ծուղակներ>> թեմայով :Ուսուցչուհին նոր նյութը  մատուցեց շախմատային ցուցատախտակի և խաղադաշտի միջոցով, որից հետո աշակերտները  զույգերով և թիմային մրցակցությամբ, մեծ ոգևորությամբ լուծեցին ուսուցչուհու առաջադրած տրամագրերը՝  նախ խաղադաշտի ու ցուցատախտակի վրա, ապա՝ տետրերում:            
Ուսուցչուհին հետադարձ կապի ապահովմամբ ամփոփեց դասանյութը՝ հարցեր ուղղելով աշակերտներին: Ուսումնական պարապմունքը բավականին հագեցած էր և ուսանելի,քանի որ աշակերտները ոչ միայն կարողանում էին ստեղծել մատային ծուղակներ,այլև՝  դրանց միջոցով հասնել խաղային հաղթանակների:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10. Ներկաները. ՝ ԴԱԿ՝ Ն.Իսակյան, ուսուցիչներ և աշակերտներ: