четверг, 30 ноября 2017 г.

,, English-a visit card to the world,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
 2.Անվանումը՝   << English-a visit card to the world>>:
 3.Կատարման ժակետը`   28.11.2017թ.:
 4.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման  նախագահ Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյան:
 6.Նպատակ /ները.   
·         Աշակերտներին լրացուցիչ տեղեկություններ տալ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք` Լոնդոնի և  Ամերիկայի Միացյան Նահանգների մայրաքաղաք ` Վաշինգթոնի մասին:
·         Աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ուսումնասիրելու արտասահմանյան պատմությունն ու գրականությունը:
 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի   կենսագոր ծումը և  այլն /: 
Սկզբում ուսուցչուհի ՄՕսիպյանը ներկայացրեց ցուցատախտակի թարմացման նպատակները՝  հետաքրքիր փաստեր հաղորդելով Լոնդոնի և Վաշինգթոնի մասինԱյնուհետև աշակերտները մանրամասն անդրադարձան այդ մայրաքաղաքներին` դրանց ծագման պատմությանը, նշանակությանն ու տեսարժան վայրերին` զուգահեռ ցուցադրելով նաև համապատասխան նկարները:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին ՝    11-րդ   դասարանների աշակերտները:
 10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ,  ծնողներ:








,,Գիտե՞ք, որ…,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի թարմացում
2.Անվանումը՝   <<Գիտե՞ք, որ…>>
3.Կատարման ժամկետը՝    27.11.2017թ.
4.Պատասխանատուն/երը/՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ֆիզիկայի ուսուցչուհի՝ Ս.Սարգսյան:
6.Նպատակ /ներ/ ը
· Կարևորել Արեգակի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և բնության մեջ:
· Խորացնել աշակերտների գիտելիքները Արեգակի՝ որպես երկրային մարմնի  վերաբերյալ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի նոյեմբերի 27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Գիտե՞ք, որ…>> ցուցատախտակի թարմացում՝ << Գիտե՞ք, որ Արեգակը  4.6 մլրդ տարեկան է >> խորագրով: Սկզբում բնագիտության  ուսուցչուհի Ս.Սարգսյանը կարևորեց Արեգակի դերն ու նշանակությունը մարդու կյյանքում և բնության մեջ՝ հաղորդելով կարևոր տեղեկություններ Արեգակի մասին: Այնուհետև  աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր փաստեր Արեգակի կառուցվածքի, բաղադրության, կշռի, Երկրից ունեցած հեռավորության և Արեգակնային համակարգի վերաբերյալ :
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին  ՝    6- րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ  էին՝      Սվետլանա Գրիգորյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը:
11. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:




Բաց դաս մայրենի առարկայից

  1.Օրվա իրադարձությունը՝    Բաց դաս  6-րդ դասարանում                                 
2.Առարկան Մայրենի                                                            3.Դասի թեման/ վերնագիրը  /  Վ.Պետրոսյան <<Հայաստանի բանալին>>                       
4.Կատարման ժամկետը՝    27. 11.2017թ.            
5.Պատասխանատուն/երը/՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան              6. Ուսուցիչ՝    հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Կոստանյան         
7.Նպատակ /ներ/ ը.
 Աշակերտը կսովորի և կիմանա`
v  դասանյութի  գաղափարական բովանդակությունը,
v  տեղեկություններ Վ.Պետրոսյանի կյանքի և գործի մասին:
Աշակերտը կկարողանա՝
v  բանավոր խոսք կազմել,
v  ներկայացնել սեփական դատողություններն ու կարծիքը բնագրի շուրջ,
v  վերլուծություններ  կատարել  քննարկման,մեկնաբանման, ընկալման միջոցով,
v  զարգացնել երևակայությունը,պատկերավոր մտածողությունը:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
<<Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվեց բաց դաս՝ 6-րդ դասարանում:                                                                                Ուսումնական պարապմունքն սկսվեց այբբենական աղոթքով:                
Խթանման փուլում աշակերտները հանդես եկան  երգ ու պարով՝ զուգահեռ ցուցադրելով ազգային խորհրդանիշները:Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ բացատրելով անծանոթ  բառերն ու հասկացությունները, սալիկահանդեսի միջոցով հաղորդելով  նաև լրացուցիչ տեղեկություններ: Այնուհետև աշակերտները դերային տարբերակով  ընթերցեցին տեքստը, որից հետո  քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ  վերարտադրեցին դասանյութի բովանդակությունը՝ կատարելով  եզրահանգումներ, նկարագրելով հերոսին, մեկնաբանելով օտարության մեջ գտնվող հայի ապրումները, հանդես գալով մայրենի լեզվի մասին ասույթներով և բանաստեղծությամբ:                                                                                         
Երաժշտության ու ազգային պարի մատուցումը, հայրենի  երկրի սուրբ մասունքների ներկայացումը,մայրենի լեզվի և հայրենիքի կարևորության գնահատումն ու արժևորումն  աշակերտների  մեջ բարձրացրեց ու ամրապնդեց հայրենասիրական ոգին, ազգային արժանապատվությունն ու միասնության գիտակցությունը:

9.Կահավորվածությունը՝    գերազանց:                                                                                             10. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա .Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան, ուսուցիչներ՝ Մ.Ադամյան, Հ.Գրիգորյան, Մ.Օսիպյան, Ժ.Մինասյան, Ս.Փարսադանյան: