четверг, 21 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,,Պատանի մարզիկներ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝    <<Պատանի մարզիկներ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝    <<Պատանի մարզիկներ>> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    20. 12. 2017թ.
4.Պատասխանատուն՝    տնօրենի  ժ/պ՝  Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Պատանի մարզիկներ>> խմբակի ղեկավար Լ. Սիմոնյան 
6. Նպատակ /ներ/ ը. 
v  Ամփոփել 1-ին կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
v  Ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարադակը:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
  2017թ. դեկտեմբերի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պատանի մարզիկներ» խմբակի հաշվետվություն:Դասավանդող  ուսւոցիչ Լ. Սիմոնյանը ողջունեց ներկաներին,ապա ներկայացրեց 2017-2018 ուստարվա «Պատանի մարզիկներ» խմբակլի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքները:Ամփոփումը կատարվեց թենիսի մրցույթով,որտեղ 8-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը գրավեց 1-ին տեղ, 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Ստեփանյանը՝  2-րդ տեղ, 9-րդ դասարանի աշակերտ Հրանտ Գևորգյանը՝ 3-րդ տեղ:
9.Կահավորվածությունը՝    լավ:
10.Մասնակցում  էին    5-12-րդ  դասարանների  աշակերտները: 
11.Ակտիվ  էին    բոլոր աշակերտները:
12. Ներկաները.  .  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ, աշակերտներ:








Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Պատանի երկրապահ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   18.12.2017թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի ղեկավար՝ Ժ.Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ամփոփել 1-ին կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
v  Ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարադակը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
 2017թ. Դեկտեմբերի  21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառումը: Խմբակի ղեկավար Ժ.Մինասյանը ողջունեց ներկաներին: Նախատեսված էր զենքի ոչ լրիվ քանդումով,հակագազի հագնում –հանումով, պահեստատուփի  փամփուշտներով լիցքավորումով  ամփոփել խմբակի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքները, ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարդակը ուստարվա ընթացքում:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    8-ից 11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ, աշակերտներ:












вторник, 19 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի դեկտեմբեր ամսվա հերթական նիստը:

2017թ.-ի դեկտեմբերի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում
1.Դեկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝       Ս.Գրիգորյան և հանձնախմբի անդամներ/:
2.2017թ. 1-ին  կիսամյակում  ԱԽ-ի կատարած աշխատանքների ամփոփում /սալիկահանդեսի դիտում/ /զեկուցողներ՝ հանձնախմբի նախագահներ/:
3.2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակում  ԱԽ-ի հաջողությունների և դժվարությունների   մասին / հաղորդող՝ Ս.Գրիգորյան /:
4. Հունվար ամսվա նախատեսվող աշխատանքների մասին / զեկուցող՝ Ս.Գրիգորյան/ :
5.Ընթացիկ հարցեր:
 Ա խ  նախագահ՝   Ս.Գրիգորյան













Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվություն ,,

1.Օրվա  իրադարձությունը՝  <<Տրամաբանություն>> խմբակի հաշվետու միջոցառում:

2.Անվանումը՝   <<Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    19.12.2017թ.
4.Պատասխանատուն՝    Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան:
1.                  5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<  Տրամաբանություն>> խմբակի ղեկավար՝ Ս.Սարգսյան:
6,Նպատակ /ներ/ ը. 
·      Ներկայացնել խմբակի առաջին կիսամյակի կատարած աշխատանքները:
·      Ամրապնդել ստացած գիտելիքները:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի դեկտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ            <<Տրամաբանություն>> խմբակի առաջին կիսամյակի հաշվետվությունը՝ խաղ-մրցույթի տեսքով:  Նախօրոք ձավորվել էին <<Ջանասեր>> և <<Գյուտարար>> թիմերը: Խմբակի ղեկավարը մանրամասն ներկայացրեց խաղի կանոնները: Խաղ-մրցույթը բաղկացած էր 3 փուլիցՍկզբում մասնակիցները կատարեցին գաղտնազերծում՝ որոշելով, թե որ թիմը պետք է սկսի խաղը: Առաջին փուլում ղեկավարը սալիկահանդեսի միջոցով ընթերցում էր հարցը և յուրաքանչյուր թիմ տալիս էր բանավոր պատասխան: Երկրորդ փուլում յուրաքանչյուր թիմի տրվել էր ծրար, որում գրված էին հարցեր, որոնք թիմով քննարկելուց հետո  մասնակիցները տալիս էին  պատասխան: Երրորդ փուլում յուրաքանչյուր թիմի ավագ պատահականության սկզբունքով  արկղից ձգում էր հարցը և պատասխանում: Երկու թիմերն էլ  խաղի ժամանակ մեծ ակտիվություն ցուցաբերեցին: Մրցույթի վերջում առավելագույն միավորներ վաստակած <<Ջանասեր>> թիմի անդամները ստացան խրախուսական նվերներ և  տնօրենի ժ/պ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացան պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին     3-6 –րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ, աշակերտներ: