понедельник, 26 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Մենք քո մի մասնիկն ենք,Ֆրանկոֆոնիա


1.Օրվա իրադարձությունը՝     Միջոցառում
2.Անվանումը՝   << Մենք քո մի մասնիկն ենք,Ֆրանկոֆոնիա >>  :
 3.Կատարման ժամկետը՝   23.03.2018թ. :
4.Պատասխանատուն՝   Տնօրեն Ա.Հովհաննիսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ԴԱԿ և դասղեկներ:
6.Նպատակ/ներ/ը.
·         Նշել Ֆրանկոֆոնիայի օրը՝ ներկայացնելով ծագումն ու նշանակությունը:
·         Ներկայացնել ֆրանսահայ նշանավոր գործիչներին՝ կարևորելով նրանց անձն ու գործը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:    
Մարտի 20-ին աշխարհի ֆրանկոֆոն համայնքը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մարտի 15-30-ը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը» տոնական միջոցառումների շարքը: Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունները Հայաստանում դարձել են բարի ավանդույթ:
Ավանդույթի համաձայն Եղեգի միջնակարգ դպրոցում ևս տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
 Միջոցառումն ազդարարվեց Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգներով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Ֆրանկոֆոնիայի ծագումն ու նշանակությունը՝ անդրադառնալով նշանավոր ֆրանսահայերի կյանքին ու գործունեությանը: Ցուցադրվեց «Ֆրանսիայի ութ տեսարժան վայրերը» խորագրով տեսաֆիլմ,որից հետո 11-րդ դասարանի աշակերտուհի Ս.Գրիգորյանի՝  Շառլ Ազնավուրի երգի ներքո պարային կատարումը հանդիսատեսին մտքով տեղափոխեց սիրո երկիր Ֆրանսիա:
Միջոցառումն ամփոփվեց ԴԱԿ Ա.Մնացականյանի շնորհակալական խոսքով՝ մեջբերելով և կարևորելով ֆրանկոֆոնիայի կարգախոսը. «Հավասարություն,փոխլրացում և համերաշխություն»:
Վերջում դպրոցի տնօրեն  Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ԴԱԿ-ին և դասղեկներին ամուր համագործակցությամբ միջոցառումը  կազմակերպելու համար:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     4 -11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան,  ուսուցիչներ և աշակերտներ:






пятница, 23 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Աշակերտական խորհրդի մարտ ամսվա հերթական նիստը


Հայտարարություն 

2018թ.-ի մարտի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

1.Մարտ ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝     
   Ս.  Գրիգորյան և հանձնախմբի անդամներ/:
2.Ապրիլ  ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս.  Գրիգորյան և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ մարտ ամսվա աշխատանքների որակի և դաստիարակչական կողմի  մասին                  / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս.  Գրիգորյան /:
4.Ընթացիկ հարցեր:

 Ա խ  նախագահ՝   Ս. Գրիգորյան





четверг, 22 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Վահրամ Փափազյան - 130


 Միջոցառում՝  նվիրված  ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2018>>  ծրագրում ընդգրկված հայ նշանավոր   դերասան, գրող Վահրամ Փափազյանի 130-ամյակին:

2018 թվականի մարտի 22-ին  Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության  <<Մեր մեծերը-2018 >> ծրագրում ընդգրկված հայ նշանավոր դերասան,գրող Վահրամ Փափազյանի 130-ամյակին:                                                 Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ուսուցչուհիներ Վ.Մինասյանը, Մ.Ադամյանը, Հ.Գրիգորյանն ու Ս.Սարգսյանը,ինչպես նաև ներկայացվեց Վահրամ Փափազյան խորագիրը կրող լույս ընծայված պատի թերթը:Այնուհետև աշակերտները ներկայացրեցին ականավոր գործչի կյանքի ու գործունեության մասին՝ ճամփորդելով վարպետի դերասանական ուղով: Հաշվի առնելով,որ Վահրամ Փափազյանն իր դերասանական վարպետությամբ փայլել է Օթելլոյի կերպարում՝ Եղեգի միջնակարգ դպրոցի սաների կողմից բեմադրվեց <<Օթելլոն>> : Դահլիճում տիրող բեմական ոգին բոլորին հաղորդեց դրական լիցքեր:                                                                        
Միջոցառման վերջում տնօրեն  Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աշակերտներին նման հագեցած և յուրօրինակ  միջոցառում կազմակերպելու համար:

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի  տնօրեն   Ա.Հովհաննիսյան

Կազմակերպիչներ՝   Մ.Ադամյան, Հ.Գրիգորյան, Ս.Սարգսյան, Վ.Մինասյան





















Եղեգի միջնակարգ դպրոց -- Ջրի միջազգային օր


2018թ.-ի մարտի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված  Ջրի միջազգային օրվան: <<Սոցիալ-առողջապահական >>հանձնախմբի նախագահ  Միլենա Պողոսյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր ջրի մասին:
Այնուհետև ԱԽ նախագահ Սվետլանա Գրիգորյանը  ցուցադրեց տեսաֆիլմ ՝ <<10 հետաքրքիր փաստ ջրի մասին>> վերնագրով:








Եղեգի միջնակարգ դպրոց - Պոեզիայի միջազգային օր


1.Օրվա իրադարձությունը՝     Պոեզիայի միջազգային օր
2.Անվանումը՝   <<Բանաստեղծական երգեր>>
3.Կատարման ժամկետը՝    21.03.2018թ.
4.Պատասխանատուն՝    Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ԴԱԿ` Ա. Մնացականյան
6.Համագործակցող/ները/`  ԱԽ նախագահ Սվետլանա Գրիգորյան  և հանձնախմբեր
7.Նպատակ /ներ/ ը. 
Ø  Փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը կրկին բևեռել հայ անաղարտ գրականությանն   ու  պոեզիային,
Ø  Վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները,
Ø  Մեկ անգամ ևս անդրադառնալ գրողների թողած գրական հարուստ ժառանգությանը:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
ԴԱԿ  Ա. Մնացականյանը իր ողջույնի  խոսքը սկսեց պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչ  Պ. Սևակի <<Բարև>> բանաստեղծության տողերով:  Այնուհետև  աշակերտները երաժշտության ներքո  ասմունքեցին     Վ. Տերյանի,  Պ.Սևակի, Հ. Սահյանի բանաստեղծություններից:  Միջոցառման ներկաները ունկնդրեցին բանաստեղծական երգեր  ` գուշակելով հեղինակներին: Միջոցառման վերջում ԱԽ նախագահ Սվետլանա Գրիգորյանը  երգով ներկայացրեց Մ. Նալբանդյանի  <<Արի , իմ սոխակ >> բանաստեղծության երաժշտական  տարբերակը:  Միջոցառումն անցավ ակտիվ մթնոլորտում ` ներկաներին հաղորդելով բարձր տրամադրություն:
9.Կահավորվածությունը՝    գերազանց:
10.Մասնակցում  էին     8-11-րդ       դասարանների  աշակերտները: 
11.Ակտիվ  էին.  Մասնակից բոլոր աշակերտները:
12. Ներկաները.  դպրոցի տնօրեն Ա . Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ










среда, 21 марта 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, В сердце России ,, ցուցատախտակի թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    <<В сердце  России>>:
3.Կատարման ժակետը` 21.03.2018թ.:
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման   նախագահ  Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ ները՝    ռուսաց լեզվի  ուսուցչուհի  Հ. Գրիգորյան:
6.Նպատակները.  
.Աշակերտներին լրացուցիչ և հետաքրքիր տեղեկություններ հաղորդել Ն. Վ . Գոգոլի մասին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018  թվականի մարտի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  կատարվեց <<В сердце  России>> ցուցատախտակի թարմացում՝ նվիրված  ռուս մեծ գրող, դրամատուրգ, արձակագիր Նիկոլայ Գոգոլին: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը սկզբում ողջունեց ներկաներին ՝  տեղեկացնելով ցուցատախտակի թարմացման նյութը: Այնուհետև մասնակից աշակերտները  ներկայացրեցին Գոգոլի կյանքն ու գործունեությունը ,աֆորիզմներ, hաղորդեցին ներկաներին  հետաքրքիր փաստեր և լրացուցիչ տեղեկություններ:
 8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին     3-րդ , 5-րդ , 6-րդ , 8-րդ ,10 -րդ , 11-րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Ա . Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ: