пятница, 26 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս անգլերենից



1.Օրվա իրադարձությունը՝     Բաց դաս 12-րդ դասարանում:
2. Առարկան  ՝    Անգլերեն։
3.Դասի թեման/ վերնագիրը  <<A cup of tea>>:
4.Կատարման ժակետը`    24. 10. 2018թ.
5.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան:
6. Ուսուցիչ՝   Անգլերենի ուսուցչուհի` Մ. Օսիպյան  :
7Նպատակ /ներ/ ը.
·         Կարողանալ օգտվել երկլեզու բառարանից
·         Կարողանալ ունկնդրե­լիս և ըն­թեր­­ցելիս հասկանալ բառերը,բառա­կա­պակցություն­նե­րը, ռեպլիկները, խոսքային նմուշ­ները
·         Ձևավորել և զարգացնել հաղորդակցական կարողությունները՝ խոսքային գործունեության բոլոր տեսակներում (ունկնդրել, ընթերցել, թարգմանել  և խոսել )
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դասն անցկացվեց կոլեկտիվ ուսուցման եղանակով` Րիվինի մեթոդիկայով, փոփոխական կազմով զույգերով: Դասի սկզբում յուրաքանչյուր սովորող ստացավ իր թեման, որը մշակեց ըստ պարբերությունների փոփոխական կազմով զույգերում : Աշխատանքի պլանավորման և համակարգման համար կիրառվել է հաշվառման աղյուսակ: Ուսուցչուհին վերահսկել ու գնահատել է աշակերտների աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝    լավ:
10. Ներկաները.   Դպրոցի տնօրեն` Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ ` Ա. Մնացականյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան , ֆիզիկայի ուսուցչուհի ` Ս. Սարգսյան, պատմության ուսուցչուհի` Գ. Էլչիբեկյան և կենսաբանության ուսուցչուհի` Ա. Կոստանդյան:






четверг, 25 октября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի հոկտեմբեր ամսվա հերթական նիստը


2018թ.-ի հոկտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

1.Հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝    Մ.Գևորգյան  և հանձնախմբի անդամներ/:
2.Նոյեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան  և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ հոկտեմբեր ամսվա հաջողությունների և անհաջողությունների մասին / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան  /:
4.Ընթացիկ հարցեր:

ԱԽ նախագահ՝                 Մ.Գևորգյան






Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Մեր մեծերը,, անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում        2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:           
 3.Կատարման ժամկետը`   24.10.2018թ.:                         
4.Պատասխանատուն՝    տնօրեն ` Ա.Հովհաննիսյան   5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:                
6.Նպատակ /ները
Ø  Իմանան հոկտեմբեր  ամսվա  ծնված մեր մեծերին:     
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Խնկո ԱպերինՑուցատախտակին փակցված էր Խնկո Ապոր կենսագրությունըկյանքն ու գործունեությունը , թևավոր խոսքեր գրողի մասին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին  Խնկո Ապոր   կյանքն ու գործունեությունը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:     
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:








Եղեգի միջնակարգ դպրոց - ՄԱԿ-ի միջազգային օր


2018թ. հոկտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԴԱԿ Ա.Մնացականյանի նախաձեռնությամբ <<Արձագանք>> ակումբի նախագահ Մարգարիտա Գևորգյանը և ակումբի անդամ աշակերտները իրենց ուսուցիչների հետ ճանաչողական այց կատարեցին Կապանի <<Երեխաների իրավունքների պաշտպանության>> գրասենյակ ՝ նվիրված ՄԱԿ- ի միջազգային օրվան։ Գրասենյակի աշխատակիցները անցկացրեցին սեմինար՝ ծանոթացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային։Նրանք աշակերտներին նվիրեցին  <<Ես երեխա եմ>> խորագրով գունազարդ գրքեր։ Եղեգի միջնակարգ դպրոցը , որպես <<ՄԱԿ֊-ի բարեկամ>> դպրոց,իր շնորհակալությունն է հայտնում ՄԱԿ֊-ի կապանյան գրասենյակին ջերմ ընդունելության համար։










Եղեգի միջնակարգ դպրոց - ,, English-a visit card to the world ,, ցուցատախտակի թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
 2.Անվանումը՝ << English-a visit card to the world >>:
 3.Կատարման ժակետը`   24.10.2018թ.:
 4.Պատասխանատուն՝     Հումանիտար  մեթոդմիավորման  նախագահ` Ի. Թևանյան
5. Կազմակերպիչը՝     Անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյան:
 6.Նպատակ /ները.   
·         Աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել անգլերենի բառապաշարի նկատմամբ:
 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն /: 
<< English-a visit card to the world >> ցուցատախտակի թարմացումը  նվիրված  էր անգլիական ու ամերիկյան հանելուկներին:
Անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյանը համառոտ ներկայացրեց  ցուցատախտակի բովանդակությունը, այնուհետև աշակերտները մանրամասն ներկայացրեցին նկարների վրա պատկերված հանելուկները` անգլերենով: Ուսուցչուհի Մ. Օսիպյանը նշեց, որ ցուցատախտակի թարմացումը ունի նաև մրցութային բնույթ: Այն աշակերտը, որը ամենաշատ ճիշտ պատասխաններ կհնչեցնի  անգլերենով, կստանա փոքրիկ մրցանակ:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին ՝    10-12-րդ   դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան,ուսուցիչներ,աշակերտներ, ծնողներ: