вторник, 27 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի նոյեմբեր ամսվա հերթական նիստը


2018թ.-ի նոյեմբերի 27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

1.Նոյեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախմբի անդամներ/:
2.Դեկտեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ  նոյեմբեր ամսվա հաջողությունների և անհաջողությունների մասին / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան /:
4.Ընթացիկ հարցեր: 
 ԱԽ նախագահ՝        Մ.Գևորգյան








Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր ,,

2018թ. նոյեմբերի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված , , Կանանց բռնության դեմ միջազգային օրվան,, ։,,Տեղեկատվական ,, հանձնախմբի նախագահ Մարիա Մարկոսյանը տեղեկատվություն հաղորդեց օրվա խորհուրդի մասին։




пятница, 23 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Հայոց պատմություն ,, առարկայից 10-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս 10-րդ դասարանում
2.Առարկան ՝ «Հայոց պատմություն»
3.Դասի թեման/ վերնագիրը  «Արտաշեսյան թագավորություն » բաժնի կրկնություն
4.Կատարման ժամկետը՝    22.11.2018
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մ/մ՝ Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝     Պատմության ուսուցչյուհի՝ Գ,. Էլչիբեկյան
7.Նպատակ /ներ/ ը.   
*      Համակարգել աշակերտների ստացած գիտելիքները,հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել ձեռք բերած գիտելիքները:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց պատմության ուսուցչուհին ՝ Գ. Էլչիբեկյանը դասը սկսեց փոքրիկ դասախոսությամբ՝ ներկայացնելով դասի թեման և նպատակները: Այնուհետև  աշակերտները ներկայացրին Արտաշեսյան արքայատոհմը՝  մանրամասն ներկայացնելով նշանավոր արքա՝ Տիգրան Մեծի գործունեությունը և կատարած աշխատանքները: Կարևորեցին նրա դերը հայոց պատմության մեջ: Այնուհետև քարտեզին ցույց տվեցին Տիգրան Մեծի գրաված տարածքները:Ուսուցչուհին աշակերտներին բաժանեց քարտեր,որոնց մեջ զետեղված էր հարցեր ամբողջ «Արտաշեսյան թագավորություն»-ից: Աշակերտները հարցերին պատասխանեցին անթերի: Ուսուցչուհու կողմից պատրաստված տոհմածառի վրա աշակերտները գրեցին Արտաշեսյան արքաներին, կառավարման տարեթվերը՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Այնուհետև  ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Տիգրան Մեծին և Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցմանը: Դասի վերջում աշակերտները նշեցին տեսաֆիլմից ստացած գիտելիքները:  Դասն անցավ ակտիվ մթնոլորտում : Ուսուցչուհին կատարեց գնահատում:
9.Կահավորվածությունը՝    Գերազանց:
10. Ներկաները.   Դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան,հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, կենսաբանության ուսուցչուհի՝ Ա. Կոստանդյան, դասվար՝ Վ. Միանսյան, գրադարանավարուհի՝ Վ. Սիմոնյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ. Օսիպյան:

             


                                     







четверг, 22 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Անտառի թագավորը ,, տիկնիկային ներկայացում


1.Օրվա իրադարձությունը՝    Տիկնիկային ներկայացում
2.Անվանումը՝   <<Անտառի թագավորը>>  
3.Կատարման ժամկետը՝    21.11.2018թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մ/մ նախագահ` Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի և գարականության ուսուցչուհի ` Ա. Մնացականյան
6.Նպատակ /ներ/ ը.  Զարգացնել  աշակերտների  բեմական խոսքն   ու արտիստիկական  ձիրքը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Հաղորդավար Սվետլանա Գրիգորյանը  հնչեցրեց  անտառի  կենդանիների անունները  ` ստուգելու ` արդյոք բոլորն  են ներկա  անտառում կայանալիք ժողովին: Աշակերտները մեծ սիրով  հանդես եկան կենդանիների կերպարներով  և ներկայացրին ,թե ինչպիսի թագավոր են ուզում ընտրեն իրենց համար: Քվեարկություն անցկացրեցին և առյուծին  թագավոր հռչակեցին:
Միջոցառումն անցավ ակտիվ մթնոլորտում ` մեծ հետաքրքրություն առաջացնելով  թե ‘ աշակերտների և թե ‘ միջոցառման ներկաների  մոտ:
Միջոցառումն ուներ դաստիարակչական-խրատական բնույթ` աշակերտների մեջ  զարգացնելով  սիրո, համերաշխության  և հաշտության վեհ գաղափարներ:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին      4-12-րդ    դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Ներկա բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:









Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Մեր մեծերը ,, անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում
                                                      
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:       
       
 3.Կատարման ժամկետը`   23.11.2018թ.:     
                         
4.Պատասխանատուն՝    տնօրեն ` Ա.Հովհաննիսյան
                                            
5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:  
                   
6.Նպատակ /ները

Ø  Իմանան նոյեմբեր  ամսվա  ծնված մեր մեծերին:     
  
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Ցերեկույթը նվիրված էր Ռաֆայել ՊատկանյանինՑուցատախտակին փակցված էր Ռաֆայել Պատկանյանի կենսագրությունըկյանքն ու գործունեությունը , թևավոր խոսքեր գրողի մասին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին  Ռաֆայել Պատկանյանի կյանքն ու գործունեությունը: Կենսագրությունը կարդաց Սվետլանա Գրիգորյանը,ստեղծագործական աշխատանքը ներկայացրեց Մարիա Մարկոսյանը:Իսկ բանաստեղծությունները կարդացին Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը և Մարգարիտա Գևորգյանը:

8.Կահավորվածությունը՝   գերազանց:     
    
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները

10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:





понедельник, 19 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Օրինակելի դաս 5-րդ դասարանում ուսուցման կոլեկտիվ եղանակով


1.Օրվա իրադարձությունը՝  Օրինակելի դաս
2.Առարկան   ` Մայրենի 5-րդ դասարանում
3.Դասի թեման/ վերնագիրը    <<Հեքիաթ >> բաժնի  կրկնություն
4.Կատարման ժամկետը՝     19.11.2018թ.
5.Պատասխանատուն՝    Հումանիտար մ/մ ` Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝     Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ` Ա. Մնացականյան
7.Նպատակ /ներ/ ը.   
.Համակարգել աշակերտների ստացած գիտելիքները,
. Դերային խաղով  ամրապնդել ձեռք բերած գիտելիքները:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը  դասն սկսեց հարց ու պատասխանի մեթոդով ` ամփոփելով <<հեքիաթ>> հասկացությունը  և նրա բնորոշ հատկանիշները:
Այնուհետև  աշակերտները բեմադրեցին  <<Կարմիր գլխարկը>> հեքիաթը  և <<Հեքիաթային պաստառ >>-ի  վրա, ըստ խառնաշփոթ նկարների,  ցույց տվեցին հեքիաթի ճիշտ հերթականությունը և  նկարագրեցին հերոսների   արարքները:
ՈՒսուցչուհին դասը վարեց Ուսուցման կոլեկտիվ եղանակով ` Անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկայով: Նա աշակերտներին բաժանեց  անհատական քարտեր և նշում կատարեց հաշվառման աղյուսակում: Քարտերի հարցերին պատասխանելուց հետո աշակերտները , զույգեր կազմելով , սկսեցին կատարած աշխատանքներն  ստուգել փոփոխական կազմով զույգերում: Փոխստուգումն  ավարտելուց հետո   աշակերտները հաշվառման աղյուսակում կատարեցին համապատասխան նշումներ: Ուսուցչուհին կատարեց դասհարցում և գնահատեց աշակերտներին: 
Դասն օրինակելի էր , անցավ ակտիվ մթնոլորտում: Աշակերտների բանավոր և գրավոր խոսքն արտահայտիչ էր և անսխալ, դասին նրանց պատրաստվածության մակարդակը գերազանց էր և գոհացուցիչ, որը հիացրեց նաև  դասին ներկա  մանկավարժական անձնակազմին:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:              
10. Ներկաները.   Դպրոցի տնօրենԱ. Հովհաննիսյանհումանիտար մեթոդմիավորման նախագահԻ. Թևանյան , ֆիզիկայի ուսուցչուհի ` Ս. Սարգսյանկենսաբանության ուսուցչուհիԱ. Կոստանդյան: