пятница, 21 декабря 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ամանորյա միջոցառում Եղեգի միջնակարգ դպրոցում










































Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Մայրենիի աշխարհում ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն


1.Օրվա իրադարձությունը՝    << Մայրենիի աշխարհում>>  խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   << Մայրենիի աշխարհում >> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   20.12.2018թ. :
4.Պատասխանատուն՝    Տնօրեն Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   << Մայրենիի աշխարհում >>  խմբակի ղեկավար Վ. Մինասյան:
7.Նպատակ /ներ/ ը.
. Ամփոփել 1-ին կիսամյակում խմբակի կատարած աշխատանքները:
. Ամրապնդել աշակերտների ստացած գիտելիքները:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2018 թվականի դեկտեմբերի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Մայրենիի աշխարհում >>  խմբակի 1-ին  կիսամյակի հաշվետվությունը՝ խաղ-մրցույթի տեսքով: Սկզբում խմբակի ղեկավար Վ. Մինասյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով խմբակի կատարած աշխատանքները: Նա նշեց նաև, որ աշակերտները գործուն և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել բոլոր  պարապմունքներին: Խաղ-մրցույթը կազմված  էր  տարբեր հարցերից և առաջադրանքներից՝ ընդգրկելով մայրենիի խոսքի մասային համակարգը: << Գոյական >> և << Ածական >> անվանումներով թիմերից հաղթող ճանաչվեց << Գոյական >> թիմը  դպրոցի տնօրենի կողմից արժանանալով պատվոգրի: Տնօրեն Ա. Հովհաննիսյանն իր գոհունակությունը հայտնեց խմբակի կատարած աշխատանքների վերաբերյալ:
9.Կահավորվածությունը՝    գերազանց:
10.Մասնակցում  էին   2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ  դասարանների  աշակերտները: 
11. Ներկաները.  Տնօրեն Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:














среда, 19 декабря 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Պատանի բնագետ ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն


1. Օրվա իրադարձությունը՝  <<Պատանի բնագետ>> խմբակի  հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Պատանի բնագետ>> խմբակի   1-ին կիսամյակի հաշվետվություն:
3. Կատարման ժամկետը՝ 19.12.2018թ.
4.Պատասխանատուն՝ Տնօրեն ՝ Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ/ներ/ը՝ <<Պատանի բնագետ>> խմբակի  ղեկավար՝ Ս. Սարգսյան:
 6.Նպատակ/ներ/ը՝
·         Ծանոթացնել անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներին:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Պատանի բնագետ>> խմբակի հաշվետու միջոցառում: Խմբակի ղեկավար Ս. Սարգսյանը լույս էր ընծայել <<Աշխարհի հրաշալիքները  >> խորագրով  պատի թերթ: Աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին անտիկ աշխարհի յոթ հրաշալիքների ՝ Եգիպտական բուրգերի, Զևսի արձանի, Հալիկառնասի դամբարանի, Հոռոդոսի կոթողի, Ալեքսանդրիայի փարոսի, Շամիրամի կախովի այգիների և Արտեմիսի տաճարի մասին: Վերջում տնօրեն  Ա. Հովհաննիսյանն հանդես եկավ շնորհակալական խոսքով:
               8.  Կահավորվածությունը՝ գերազանց:
9. Մասնակցում էին՝ <<Պատանի բնագետ>> խմբակի  անդամները:
10. Ներկաները՝  Տնօրեն ՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝                      Մ. Օսիպյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  գրադարանավար՝ Վ. Սիմոնյան, ուսուցիչներ, աշակերտներ: