вторник, 26 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Ֆիզիկա ,, առարկայից


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս  12-րդ դասարանում
2.Առարկան   <<Ֆիզիկա >>
3.Դասի թեման/ վերնագիրը   << Պոտենցիալ էներգիա: Պոտենցիալ էներգիայի թեորեմը >>
4.Կատարման ժամկետը՝    26.02.2019թ.
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ Վ. Մինասյան
6. Ուսուցիչ՝     Ս.Սարգսյան
7.Նպատակ /ներ/ ը.
·         Իմանա  հաստատուն ուժի կատարած մեխանիկական աշխատանքի, կինետիկ և պոտենցիալ էներգիաների բանաձևերը, դրանց չափման միավորները:
·         Կարողանա ձևակերպել կինետիկ  և պոտենցիալ էներգիաների  թեորեմները:
·         Կարողանա լուծել  բազմաքայլ դատողություններ, միջնորդավորված քայլեր պահանջող խնդիրներ:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի փետրվարի 26-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց բաց դաս 12-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<Հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ օգտագործելով դիտակտիկ նյութեր, կատարելով փորձեր: Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ, վերարտադրեցին դասանյութի բովանդակությունը՝ կատարելով եզրահանգումներ, որից հետո աշակերտները լուծեցին տարաբնույթ խնդիրներ: Դասի վերջում հետադարձ կապի միջոցով ամփոփվեց դասանյութը, կատարվեց գնահատում և հանձնարարվեց  տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան:









понедельник, 25 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի փետրվար ամսվա հերթական նիստը


2019թ.-ի փետրվարի  22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ        Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

    1.Փետրվար ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախմբի անդամներ/:
     2.Մարտ ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ փետրվար ամսվա աշխատանքների որակի և դաստիարակչական կողմի  մասին       / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան /:
4.Ընթացիկ հարցեր:


Ա խ  նախագահ՝                      Մ.Գևորգյան



Եղեգի միջնակարգ դպրոց - Խաղ֊լոտո ՝ 《 Զարմանահրաշ հայոց լեզու 》

2019թ. փետրվարի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում 《Մայրենիի օրերի》 շրջանակներում,ըստ համապատասխան գրության, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ա.Մնացականյանն ու Ի. Թևանյանը կազմակերպեցին խաղ֊լոտո ՝ 《 Զարմանահրաշ հայոց լեզու 》 վերնագրով։Մրցակցությունն ընթանում էր երկու թիմերի միջև՝ 《Հոմանիշ》և 《Հականիշ》։ Երկու թիմերի միջև ընթանում էր թեժ մրցակցություն։ Խաղն անցավ ակտիվ մթնոլորտում։ Ի վերջո, հաղթող ճանաչվեց 《Հականիշ》 թիմը։















четверг, 21 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Մոցարտի երաժշտությունը՝ Այնշտայնի կատարմամբ

Մոցարտի  երաժշտությունը՝ Այնշտայնի կատարմամբ

Եղեգի միջնակարգ դպրոց - Ցուցատախտակի թարմացում՝ ,,Ժամանակակից ֆիզիկայի խենթ կնքահայր՝ Ալբերտ Այնշտայն ,,


1.Օրվա իրադարձությունը՝ <<Ցուցատախտակի թարմացում>>
2.Անվանումը՝  <<Ժամանակակից ֆիզիկայի խենթ կնքահայր՝ Ալբերտ Այնշտայն >>
3.Կատարման ժամկետը՝ 21.02.2019թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Վ. Մինասյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ Ս.Սարգսյան
6.Նպատակ/ներ/ը՝
·    Աշակերտներին ծանոթացնել  ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի կյանքին և գործունեությանը :
·     Ամրապնդել աշակերտների ունեցած  գիտելիքները <<Ֆիզիկա >> առարկայից:
·    Սերմանել հետաքրքրություն դեպի <<Ֆիզիկա >> առարկան:
·   Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի փետրվարի 21-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցուցատախտակի թարմացում՝ նվիրված ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր  Ալբերտ Այնշտայնին:Ֆիզիկայի ուսուցչուհի Ս. Սարգսյանը սկզբում ներկաներին հիշեցրեց, որ ֆիզիկան նման է հավերժ փթթող ու բարգավաճող մի վիթխարի այգեստանի, որի այգեպանները  մեծ ֆիզիկոսներն են՝ Այնշտայնի գլխավորությամբ:Աշակերտները  ներկայացրեցին այգեպանի կյանքը, գործունեությունը, անցած ուղին, կոչումներն ու պարգևները և նրա <<Ոսկե>> մտքերը: Այնուհետև ունկնդրեցին Մոցարտի  երաժշտությունը՝ Այնշտայնի կատարմամբ: Ապա ուսուցչուհին բաժանեց քարտեր, որտեղ զետեղված էր ֆիզիկոսի գլուխկոտրուկներից:                                                                       Հաղթող ճանաչված  11-րդ դասարանի աշակերտ  Նարեկ Խաչատրյանն խրախուսվեց ուսուցչուհու կողմից:  Ուսուցչուհին կարևորեց, որ ամբողջ աշխարհի առաջավոր ֆիզիկոսների համատեղ ուժերով  վեր խոյացած ֆիզիկայի փառահեղ շենքը հզորանում, կատարելագործվում է, ծառայում մարդկանց բարօրությանն ու խաղաղության գործին: Վերջում դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյանն հանդես եկավ շնորհակալական խոսքով:
8. Կահավորվածությունը՝ գերազանց:
9. Մասնակցում էին ՝ 9- րդ և 10-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան , ուսուցիչներ, աշակերտներ:







Եղեգի միջնակարգ դպրոց - Մշակույթի ժառանգության գանձ`մայրենի


1.Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի թարմացում
2.Անվանումը՝   <<Մշակույթի ժառանգության գանձ`մայրենի >>
3.Կատարման ժամկետը՝    21.02.2019թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ` Ա. Մնացականյան ,      Ի. Թևանյան
6.Նպատակ /ներ/ ը
Ø  Կարևորել մայրենիի դերը ազգի գոյության և պահպանման գործում :                                                              
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Ուսուցիչների և աշակերտների կողմից հնչեցին ասույթներ մայրենի լեզվի մասին: Աշակերտները ներկայացրեցին հայոց այբուբենի գաղտնիքները :Հայտարարվել էր շարադրության մրցույթ <<Մայրենիի դերն իմ կյանքում>>  վերնագրով :Լավագույն շարադրությունները  փակցվեցին ցուցատախտակին:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին   5րդ, 9-րդ   դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Ներկա բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:

                   








среда, 20 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Ծխախոտի դատավարությունը ,,


1.Օրվա իրադարձությունը՝    Դատավարություն
2.Անվանումը՝   <<Ծխախոտի դատավարությունը>>
3.Կատարման ժամկետը՝    19.02.2019թ.
4.Պատասխանատուն՝    Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի` Լ. Սիմոնյան
6.Նպատակ /ներ/ ը.  Աշակերտներին իրազեկել  ծխախոտի վնասակարության մասին և զերծ պահել այդ  վնասակար սովորությունից:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
  Աշակերտները, ըստ դերերի,  դատապարտեցին Ծխախոտին ` մեղադրանք ներկայացնելով նրան` իր թողած  բացասական  հետևանքների համար: Դատավոր Հրանտ Գևորգյանը ներկայացրեց դատական հայցն ընդդեմ Ծխախոտի : Դատախազ Տիգրան Գաբրիելյանը նիստում  ներկայացրեց  , որ ծխելը  բազմաթիվ հիվանդությունների  առաջացման , հաշվանդամության և մահվան պատճառ է դառնում:Ծխախոտ  Ալեքս Պողոսյանը  փորձում էր հերքել իր մեղավորությունը շրջակա միջավայրը ապականելու և մարդու առողջությանը վնաս հասցնելու   գործում : Բայց  սրտաբանը, թոքաբանը և ակնաբույժը փաստացի տվյալներով ապացուցեցին  , թե ինչ վնասակար հատկություններ ունի  ծխախոտը , և  թե ինչպես է ազդում  մարդու սրտի աշխատանքին, թոքերին և տեսողությանը:  Ի վերջո `  դատարանը հաշվի առնելով բոլոր վարկածները ` Ծխախոտին դատապարտեց ցմահ բանտարկության ` հանուն առողջ ապրելակերպի:
Միջոցառումն անցավ ակտիվ մթնոլորտում ` մեծ հետաքրքրություն առաջացնելով  թե ‘ աշակերտների և թե ‘ միջոցառման ներկաների  մոտ:
Միջոցառումն ուներ դաստիարակչական-խրատական բնույթ:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին      5-րդ, 9-րդ և 12-րդ    դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Ներկա բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ: