среда, 13 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Կինոդիտում՝ ,,Բյուրականի մեծ աստղ՝ Վիկտոր Համբարձումյան ,,


1.Օրվա իրադարձությունը՝ <<Կինոդիտում>>
2.Անվանումը՝  <<Բյուրականի մեծ աստղ՝ Վիկտոր Համբարձումյան>>
3.Կատարման ժամկետը՝ 13.02.2019թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Մ. Օսիպյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ Ս.Սարգսյան
6.Նպատակ/ներ/ը՝
·         Աշակերտներին ծանոթացնել  աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքին և գործունեությանը :
·         Ամրապնդել աշակերտների ունեցած  գիտելիքները <<Աստղագիտություն>> թեմայից:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/
2019թ.-ի փետրվարի 13-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կինոդիտում՝ նվիրված հայ նշանավոր ասղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀԳ Աակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանին: Նախապես  Ս. Սարգսյանը համառոտ տեղեկացրեց           Վ. Համբարձումյանի կյանքի և  գործունեության կարևոր դրույթները, որից հետո դիտեցին տեսանյութը:Աշակերտներն համառոտ  ներկայացրեցին անվանի մարդկանց մտքերը նվիրված հայ հանճարին: Այնուհետև 12-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը ընթերցեց  մեծ ֆիզիկոսի կտակը .                     «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
Վերջում ուսուցչուհին կազմակերպեց խաղ-մրցույթ՝ ընդգրկելով հարցեր տեսանյութի վերաբերյալ: Հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանի աշակերտ Էդիկ Առաքելյանը, ով խրախուսվեց ուսուցչուհու կողմից:  
8. Կահավորվածությունը՝ գերազանց :                                                                                            9. Մասնակցում էին  9- րդ, 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտները  :                       10. Ներկաները՝  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան, ուսուցիչներ, աշակերտներ:










Комментариев нет:

Отправить комментарий