суббота, 27 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Բացենք գաղտնիքներն աշխարհի ,, ցուցատախտակի թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի թարմացում :
2.Անվանումը՝  « Բացենք գաղտնիքներն աշխարհի »:
3.Կատարման ժամկետը՝    25.04.2019թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Աշխարհագրության և պատմության  ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան
6.Նպատակ /ներ/ ը. 
1. Հետաքրքիր փասեր  հաղորդել աշխարհագրության մասին:
2. Աշակերտների մոտ սեր առաջացնել առարկայի նկատմամբ:                                                                                                                      
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:              2019  թվականի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցուցատախտակի թարմացում «Բացենք գաղտնիքներն աշխարհի»  խորագրով: Աշխարհագրության ուսուցչուհի Գ.Էլչիբեկյանը  սկզբում համառոտ ներկայացրեց ցուցատախտակի բովանդակությունը:  Այնուհետև աշակերտները առավել մանրամասն   ներկայացրեցին  ցուցատախտակին փակցված  նյութերը:
8.Կահավորվածությունը՝    լավ
9.Մասնակցում  էին     9-րդ,  10 –րդ և 12-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.    Դպրոցի տնօրեն՝  Ա. Հովհաննիսյան,  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:







четверг, 25 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի ապրիլ ամսվա հերթական նիստը

2019թ.-ի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ        Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում
    1.Ապրիլ ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախմբի անդամներ/:
     2.Մայիս ամսվա կատարվելիք  աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ ապրիլ ամսվա աշխատանքների որակի և դաստիարակչական կողմի մասին         / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան /:
4.Ընթացիկ հարցեր:
Ա խ  նախագահ՝                     Մ.Գևորգյան 



вторник, 23 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Չմոռացվող ցավ ,,


1.Օրվա իրադարձությունը՝   Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
2.Անվանումը՝    <<Չմոռացվող ցավ>>
3.Կատարման ժամկետը՝    23.04.2019թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Պատմության և աշխարհագրության  ուսուցչուհի՝ Գ.                  Էլչիբեկյան, դասվար Ջ. Արզումանյան,  ֆիզկուլտուրայի ուսուցչուhի՝ Լ. Սիմոնյան:
6.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Հիշեցնել աշխարհին, որ հայ ազգը երբեք չի մոռանա 1.5 մլն հայերի անմար հիշատակը և միշտ վառ կպահի:                                                                                                                          
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:   
 Պատմության ուսուցչուհի Գ. Էլչիբեկյանը հանգամանալից  ներկայացրեց  Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության գործողությունները:   Աշակերտները մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին  եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև  հանդես եկան  հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններով: Հնչեցին երաժշտական կատարումներ:
8.Կահավորվածությունը՝    լավ
9.Մասնակցում  էին՝     1-12-րդ    դասարանի աշակերտները:
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:










Եղեգի միջնակարգ դպրոց _ Դասագրքերի ստուգայց

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի  ԱԽ նախագահ Մարգարիտա Գևորգյանը ԴԱԿ Ա.Մնացականյանի հետ  ստուգեց աշակերտների դասագրքերը։ Դասագրքերը գտնվում էին բարվոք վիճակում,իսկ վերանորոգման ենթակա դասագրքերի ցանկը ներկայացվեց համապատասխան դասարանների  դասղեկներին,որոնց  հետևողական աշխատանքների շնորհիվ   կազմ և պատրաստ տարեվերջին  կներկայացվեն դպրոցի գրադարանին։





















Եղեգի միջնակարգ դպրոց - ,, ABC PARTY ,,


1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում
2.Անվանումը՝    ,,ABC   PARTY,,
3.Կատարման ժամկետը՝    22.04.2019թ.
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ`Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   անգլերենի ուսուցչուհի ` Լ. Մանուկյան
6.Նպատակ /ներ/ ը. 
1. Ամրապնդել և ամփոփել տարվա ընթացքում երեխաների ձեռք բերած գիտելիքները
2. Կարևորել անգլերենի` որպես օտար լեզվի դերը   առօրյայում և  գործնականում
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019 թվականի ապրիլի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  այբուբենի տոն անգլերենից :  Միջոցառումը  մեկնարկվեց   երեխաների  ողջույնի  խոսքով, գեղեցիկ  երգ- կատարումներով, ինչպես նաև գեղեցիկ  պարով և ասմունքներով: Միջոցառման ավարտին անգլերենի ուսուցչուհի Լ. Մանուկյանը ողջունեց և շնորհավորեց իր սանին ` հանձնելով գրաճանաչության վկայագրիր: Դպրոցի տնօրենն իր շնորհավորանքի խոսքում   երեխաներին մաղթեց  նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:  Միջոցառման ավարտին աշակերտները   համտեսեցին տոնական տորթը:
8.Կահավորվածությունը՝    Գերազանց
9.Մասնակցում  էին   `    3-7-րդ     դասարանի  աշակերտները:
10. Ներկաները`   Տնօրեն`Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ`Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ: