суббота, 25 мая 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց _ Շրջանավարտ 2019


<< Վերջին ղողանջ 2019>>
 Վերջին զանգի վերջին ղողանջներդպրոցական վերջին ակնթարթներ , վեհ ու վսեմ իրադարձություններ… բաժանում է դպրոցական տարիներից , ուսուցիչներից , ընկերներից... հուզմունքից դողացող սրտեր ՝ գրկախառնված ՝ ուրախությամբ ու տխրությամբ  պարուրվածԱլեկոծ հույզեր ՝ շրջանավարտի ու հրաժեշտի արցունքոտ խոսքեր Ահա այսպիսի սպասված և հիշարժան իրադարձություն է վերջին զանգըորն ուղեկցվում է աշակերտներիուսուցիչների և ծնողների հուզմունքովլեցուն է սիրոջերմության և երախտագիտության խոսքերովբարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։
    <<Վերջին ղողանջ 2019>> խորագրով միջոցառումը մեկնարկեց Եղեգի միջնակարգ դպրոցի երփներանգ ու զարդարուն բակումԿրթօջախի և հատկապես շրջանավարտների համար օրն էլ ավելի պատվաբեր դարձավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի  վարչության պետ ՄԳանդալյանի ներկայությամբ, քանի որ դպրոցն իր նվաճումներով ու հաջողություններով պարտական է հենց նրան: Վերջինս ներկայացրեց ՀՀ  Սյունիքի մարզպետ ՀՊողոսյանի շնորհավորական ուղերձըՈղջյունի  ու շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաև դպրոցի տնօրեն ԱՀովհաննիսյանը և դասղեկ Ս.Սարգսյանը:  Դպրոցի բակում աշակերտների կողմից ներկայացված վալսը հիացրեց ներկաներին,որից հետո միջոցառումը շարունակվեց հանդիսությունների շքեղ սրահում: Շրջանավարտների տոնական տեսքին լրացնում էր  նրբագեղ ու ճաշակով ձևավորված դահլիճը:
    Դասղեկը վերհուշով անդրադարձավ իր սաների՝ ՍվետլանայիԱրայիկի և Մարիայի մանկությանըպատանեկությանը՝ մեկ առ մեկ ներկայացնելով  12 տարիների ընթացքում նրանց  ձեռքբերածն ու ստացած պատվոգրերը:
   Շրջանավարտները հանդես եկան հետաքրքիր հումորային,երաժշտական համարներովազգային և ժամանակակից  պարերով՝ ներկաներին ծիծաղ, ջերմություն և հաճելի պահեր  պարգևելով:
   Շրջանավարտները գիտելիքի բանալին և նվերներ հանձնեցին առաջին դասարանցիներինովքեր իրենց հերթին շնորհավորեցին և ոգևորեցին նրանց:  
   Տասներկուերորդցիները շնորհակալական,երախտիքի ու գովասանքի  խոսքեր հղեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի  վարչության պետ  Մ.Գանդալյանին,տնօրեն Ա. Հովհաննիսյանին և ուսուցիչներին 
   Միջոցառումն ավարտվեց ջերմ ու ոգևորիչ ծափերով, հիացմունքով, հուզմունքով… դպրոցն իր սաներին ճանապարհեց նոր կյանք՝ թռիչքի նոր թևեր, նոր ուժ ու կամք տալով նրանց: