среда, 22 мая 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Պատանի բնագետ ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն


1.Օրվա իրադարձությունը՝ <<Պատանի բնագետ >> խմբակի  հաշվետու միջոցառում
2.Անվանումը՝  << Պատանի բնագետ >> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն
3.Կատարման ժամկետը՝ 22.05.2019թ.
4.Պատասխանատուն՝ Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ << Պատանի բնագետ >> խմբակի ղեկավար Ս.Սարգսյան
6.Նպատակ/ներ/ը՝
·   Ամփոփել երկրորդ կիսամյակում խմբակի կատարած աշխատանքները:
·   Ամրապնդել աշակերտների ստացած գիտելիքները:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/
2019թ.-ի մայիսի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Պատանի բնագետ >> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝ ցուցատախտակի թարմացումով: Սկզբում խմբակի ղեկավար Ս.Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով խմբակի կատարած աշխատանքները, որից հետո աշակերտները  տեղեկություններ հայտնեցին աշխարհի ամենաշոգ և ամենացուրտ  վայրերի, ամենատխուր քաղաք հանդիսացող Չինաստանի և մի շարք այլ հետաքրքրաշարժ փաստեր աշխարհի  <<ամենա-ամենաների>>   մասին: Վերջում խմբակի ղեկավար Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին  հետաքրքիր և արդյունավետ համագործակցության համար:
8. Կահավորվածությունը՝ գերազանց:
9. Մասնակցում էին ՝ խմբակի անդամները:
10. Ներկաները՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, ուսուցիչներ, աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий