четверг, 23 мая 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Մայրենիի աշխարհում ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն


1.Օրվա իրադարձությունը՝    <<Մայրենիի աշխարհում>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Մայրենիի աշխարհում>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝    23.05.2019թ.:
4.Պատասխանատուն՝    Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Մայրենիի աշխարհում>> խմբակի ղեկավար Վ. Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
. Ամփոփել երկրորդ կիսամյակում խմբակի կատարած աշխատանքները:
. Ամրապնդել աշակերտների ստացած գիտելիքները:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019 թվականի մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Մայրենիի աշխարհում>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝ խաղ-մրցույթի տեսքով: Սկզբում խմբակի ղեկավար Վ. Մինասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով խմբակի կատարած աշխատանքները: Խաղ-մրցույթը կազմված էր 3 փուլից՝ իր մեջ ընդգրկելով տարբեր հարցեր և առաջադրանքներ: <<Այբ>> և <<Բեն>> անվանումներով թիմերից հաղթող ճանաչվեց  <<Բեն>> թիմը` դպրոցի տնօրենի կողմից արժանանալով պատվոգրի: Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին՝    2-րդ - 5-րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները՝  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝   Ի. Թևանյան, ուսուցիչներ, աշակերտներ:



















Комментариев нет:

Отправить комментарий