пятница, 10 мая 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ռազմամարզական խաղեր


1.Օրվա իրադարձությունը՝   միջոցառում
2.Անվանումը՝   << Ռազմամարզական խաղեր >>
3.Կատարման ժամկետը՝   08.05.2019թ.
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     զինղեկ՝Ժ.Մինասյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ `Լ. Սիմոնյան
6.Նպատակ /ները.    
· <<ՆԶՊ>> առարկայից ստացած գիտելիքների ամրապնդում գործնական ճանապարհով,
սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակում,
. զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրրության առաջացում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբերմասերի կենսագործումը և այլն/:
2019 թվականի մայիսի  8-ին  Եղեգի միջնակարգ  դպրոցում տեղի ունեցավ ռազմամարզական խաղերը  8-12-րդ դասարաններում:
Զինղեկ Ժ.Մինասյանի հրահանգով  8-12-րդ դասարանների  աշակերտները ,ըստ հերթականության, կատարեցին  համապատասխան մրցաձևերն ու խաղերը:Դրանք  ընդգրկում էին<< շարային,կրակային,մարտավարական և ֆիզիկական պատրաստություններ>> բաժինները:<<Ձգումներ պտտաձողից>> մարզաձևում առաջին տեղ գրավեց 9-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը , <<Վազք>> մարզաձևում առաջին տեղ գրավեց 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը,<<Հրաձգություն>>և <<Ինքնաձիգի քանդում և հավաքում >> մարզաձևերում առաջին տեղ զբաղեցրեց  12-րդ դասարանի աշակերտ Արայիկ Գաբրիելյանը : Հաղթող ճանաչված աշակերտները ստացան պատվոգրեր:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին ՝   8-2-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներև աշակերտներ:

















Комментариев нет:

Отправить комментарий