понедельник, 6 мая 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Խաղ-մրցույթ՝ ,, Գանձեր որոնողներ ,,


1.Օրվա իրադարձությունը՝    Խաղ-մրցույթ
2.Անվանումը՝   «Գանձեր որոնողները»:
3.Կատարման ժամկետը՝    25.04.2019թ.:
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչը՝    Մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Հ. Ազատյան
6.Նպատակ /ներ/ ը.  
v  Զարգացնել աշակերտների տրամաբանությունը, խթանել խմբով աշխատելու ունակությունը և հետաքրքրություն սերմանել <<մաթեմատիկա>> առարկայի նկատմամբ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:   <<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 2019 թվականի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց խաղ-մրցույթ  «Գանձեր որոնողները» խորագրով, որի նպատակն էր զարգացնել  աշակերտների տրամաբանությունը և հետաքրքրություն սերմանել <<մաթեմատիկա>> առարկայի նկատմամբ: Մրցույթին մասնակցում էր 3 խումբ՝ <<X>>, <<Y>> և <<Z>>: Խաղ-մրցույթը բաղկացած էր տրամաբանական հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դիմաց խումբը ստանում էր մեկական տառ: Բոլոր տառերը հավաքելու և ճիշտ հերթականությամբ դասավորելու դեպքում կստանային այն վայրի անվանումը,որտեղ թաքնված էին <<գանձերը>>: <<Գանձերը>> գտան և հաղթող ճանաչվեցին  <<X>> խմբի մասնակիցները
8.Կահավորվածությունը՝    Գերազանց:
9.Մասնակցում  էին          5-12-րդ       դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Ի. Թևանյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:













Комментариев нет:

Отправить комментарий