Մեր մասին

ՀՀ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի նորակառույց դպրոցում ուսումնական գործընթացը   սկսվել է  2010-2011 ուստարվանից:Մինչև 2011թ դպրոցում  աշխատել է 3 տնօրեն.  

       1. Անդրանիկ  Բաղրամյանը -  1989 - 1990թթ.

      2.Արկադիա Առաքելյանը -  1990 - 2007թթ.    

    3.Սմբատ Ստեփանյանը - 2007 - 2010թթ.

  2011թվականի հունվարից դպրոցի տնօրինությունը  ստանձնել  է  Մերի Գանդալյանը:  Նրա ղեկավարությամբ բարձրացել է դպրոցի կրթադաստիարակչական   աշխատանքների  որակը, ամրապնդվել է համայնք-դպրոց կապը: Դպրոցի հաջողությունները ակնառու են տարբեր աշխատանքներում: Դպրոցը հանդիսանում է Ըրկենանց,Չափնի,Սևաքար և Եղեգ գյուղերի միակ կրթական օջախը:Այն երկհարկանի է, ունի լավ կահավորված դասասենյակներ,հանդիսությունների դահլիճ, ուսուցչանոց,գրադարան, ճաշարան և առանձին  մասնաշենքով մարզադահլիճ: 2017-2018 ուստարում դպրոցում սովորում է 32 աշակերտ:  Ուսումնական  գործըթացը կազմակերպվում է ուսուցման կոլեկտիվ եղանակով: Դպրոցում ակտիվ գործում են կառավարման խորհուրդը և խորհրդակցական մարմինները:  7  տարվա ընթացքում տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ նպատակային ծրագրեր:


2017թ նոյեմբերից դպրոցի տնօրինությունը ստանձնել է Աշոտ Հովհաննիսյանը:
2018-2019 ուստարում դպրոցում սովորում է 28 աշակերտ:

  

Տնօրեն՝ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե՝ գյուղ Եղեգ փողոց 1,շենք 25/1
Հեռախոս՝25860044
Բլոգ՝ exegimijndproc.blogspot.com
Կայք՝ exegdproc.do.am

Комментариев нет:

Отправить комментарий