пятница, 6 мая 2016 г.

,, Մեր մեծերը ,, անկյան թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   անկյան թարմացում:
2.Անվանումը՝    <<Մեր Մեծեր>>:
3.Կատարման ժակետը04. 05.2016թ:
4.Պատասխանատուն՝     տնօրեն ` Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    գրադարանավար ` Ն. Իսակյան :
6.Նպատակ /ներ/ ը.
Իմանան մայիս ամսվա  ծնված  մեծերին և լրացուցիչ տեղեկությունների ստանան նրանց կյանքի և գործունեույթան վերաբերյալ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները  ներկայացրեցին Արամայիս  Երզնկյանի , Ստեփանոս  Ղազարյանի  և  Վահրամ  Ալազանի  կյանքն ու  գործունեությունը:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին       7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Մարգարիտա Գևորգյանը, Էրիկ Սահակյանը և Մարիա Մարկոսյանը:
11. Ներկաները.   Տնօրեն՝ Մ.Գանդալյան , ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:

среда, 4 мая 2016 г.

ՙՙ,, Սովորում ենք , տրամաբանում և մտածում ,,

  1.Օրվա իրադարձությունը՝  խաղ-մրցույթ:
      2.Անվանումը՝   << Սովորում ենք , տրամաբանում և մտածում>>  :
      3.Կատարման ժակետը` 28.04. 2016թ:
      4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
      5. Կազմակերպիչ /ներ/ը՝      դասվարներ՝ Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
      6.Նպատակ /ներ/ ը.
  .Աշակերտներն իրենց  ունեցած տեսական   գիտելիքները կարողանան  կիրառել    գործնականում:                                                                                                                    .Զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, վստահությունը սեփական  ուժերի  նկատմամբ:

      7.Համառոտ նկարագրությունը /                         կառուցվածքը, տարբեր մասերի                         կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 28-ին  կրտսեր դպրոցում << Մաթեմատիկա >> առարկայի  մակարդակի ուսումնասիրությունն  ամփոփվեց  << Սովորում ենք , մտածում և տրամաբանում>> խաղ- մրցույթով :Մրցույթը սկսեցին աշակերտները ՝ ներակայացնելով հայտնի մաթեմատիկոսների  և նշանավոր գործիչների ՝ Կանտի , Գաուսի ,Գյոթեի  և Շիրակացու խոսքերը՝ կարևորելով  մաթեմատիկայի դերը  առօրյա
կյանքում:Այնուհետև Անուշ Պողոսյանը  ներկայացրեց  խաղ-մրցույթի կանոնները :Ըստ դասարանների աշակերտները սկսեցին աշխատել տրված  հարցերի ու խնդիրների շուրջ: Խաղ-մրցույթը կրում էր  անհատական բնույթ  և անցավ  ակտիվ մթնոլորտում:  Վերջում տնօրեն Մերի Գանդալյանը հաղթող ճանաչված  1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանին , 2-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սիմոնյանին և Անահիտ Գաբրիելյանին, 3-րդ դասարանի աշակերտ  Ամասիա Ոսկանյանին  և 4-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ավանեսյանին պարգևատրեց
պատվոգրերով:
        8.Կահավորվածությունը՝  գերազանց:
        9.Մասնակցում էին՝  1-4-րդ                                            դասարանների աշակերտները:
        10. Ներկաները.  Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ ,  ծնողներ  և    աշակերտներ:





Հարգանք գրքի նկատմամբ

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի  ԴԱԿ Ա. Մնացականյանը  դպրոցի    ԿԱՊԿ ունեցող  և դժվար առաջադիմող աշակերտների  հետ այց կատարեց  գրադարան:  Նրանք իրենց  նախաձեռնությամբ  գրադարանավարի հետ   վերանորոգեցին  խնամքի կարիք ունեցող  գեղարվեստական գրքեր:  Այդ հանրօգուտ աշխատանքի միջոցով  էլ աշակերտները  ցուցաբերեցին  նաև իրենց հարգանքը գրքի նկատմամբ:  


,,Լեռնահայաստան-95,,

1.Օրվա իրադարձությունը՝    դաս-միջոցառում:
2.Անվանումը՝    <<Լեռնահայաստան-95>>:
3.Կատարման ժամկետը՝    04.05.2016թ.:
4.Պատասխանատու և կազմակերպիչ՝   Տնօրեն՝ Մ.Գանդալյան:                                  5.Նպատակ /ներ/ ը.
1.Ներկաներին ծանոթացնել մեր ժողովրդի պատմության այդ հերոսական շրջանի մասին նորովի մոտեցումները:                       2.Ներկայացնել Տաթևի համազանգեզուրյան 2 համագումարի ընթացքում Սյունիքում պետականության ձևավորման ու գործունեության մի շարք առանցքային հարցեր:        3.Իմանան Գարեգին Նժդեհի հայրենասեր գործունեության փորձն՝ որպես զգուշացում և
պարտավորություն:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
9-րդ դասարանի Ալեքս Մուրադյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց վերը նշված 1-ին հարցի և Գարեգին Տեր-Հարությունյանի կենսագրության և գործունեության մասին: Իսկ  11-րդ դասարանի աշակերտներ Սեյրան Խաչատրյանը և Սամվել Մելքոնյանը ներկայացրին համազանգեզուրյան 2 համագումարի օրակարգերը, ձևավորված կառավարությունների կազմերը, Լեռնահայաստանի և հայրենիքի Փրկության կոմիտեի փոխհարաբերությունները, Լեռնահայաստանի անկումը, պատմական նշանակությունը և դասերը:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին      <<Պատանի երկրապահ>> ակումբի անդամները:
10. Ներկաները.   Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ:









вторник, 3 мая 2016 г.

,,Մաթեմատիկական թելադրություն,, և ,,Թվաբանական լոտո ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթներ:
2.Անվանումը՝ << Մաթեմատիկական թելադրություն>> և <<Թվաբանական լոտո>>:
3.Կատարման ժակետը`   03.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝  տարրական մեթոդմիավորման նախագահ  ` Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվարներ` Ա. Պողոսյան, Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտների  մեջ զարգացնել  ուշադրության , լսելու   և արագ կողմնորոշվելու  կարողություններժամանակն արդյունավետ  օգտագործելու  
հմտություն:
. Աշակերտները  կարողանան  գտնել  և ընդունել  սեփական  սխալներն ու  թերությունները:
.Ամրապնդել   բազմապատկման   և բաժանման  գործողությունների  կատարումը , նպաստել  արագ  և ճիշտ հաշվելու  հմտությունների  ձևավորմանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016 թ.  << Մաթեմատիկա>>  առարկայի    մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում  անց ենք կացրել  <<
Մաթեմատիկական  թելադրություն>>  և  << Թվաբանական լոտո>> մրցույթները:Մինչ  խաղ- մրցույթներն  սկսելը   դասվարները  ներկայացրեցին  հետաքրքիր փաստեր   թվերի  մասին ` կարևորելով  Լոմոնոսովի  խոսքերը. << Մաթեմատիկան  պետք է  սիրել թեկուզ  նրա համար , որ կարգի է բերում  մեր միտքը>>:    Նախապես, ըստ  թեմաների  և դասարանների  կազմված  հարցերն ու առաջադրանքները  թելադրվեցին  աշակերտներին` յուրաքանչյուր  հարցից  հետո  պահպանելով որոշակի  դադար: Հարցերը  տրվում  էին  հեշտից բարդ  սկզբունքով: Աշակերտները  գրեցին  հարցերի
համարներն ու  պատասխանները: Այնուհետև  ամփոփելով  մաթեմատիկական թելադրության արդյունքներն ` անցան թվաբանական լոտոյին:Մինչ  լոտոն սկսելը Ա. Պողոսյանը  բացատրեց   խաղի կանոնները , որից  հետո  աշակերտները , ստանալով  իրենց  քարտերը  և կտրոնները , սկսեցին խաղը: Խաղն ավարտվեց  այն ժամանակ , երբ աշակերտներից  մեկը  ծածկեց  քարտում  առկա բոլոր  արտահայտությունները:  << Մաթեմատիկական թելադրությունում >>  հաղթող  աշակերտներ`    1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանը, 2-րդ դասարանի աշակերտ  Սամվել Սիմոնյանը, 3-րդ դասարանի աշակերտ  Արթուր Ոսկանյանը  , 4-րդ դասարանի աշակերտ  Նարեկ ավանեսյանը  և  << Թվաբանական լոտոյում>>  հաղթող  Նարեկ Ավանեսյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

8.Կահավորվածությունը՝  գերազանց:                                                                                  9.Մասնակցում էին        1-4 րդ   դասարանների  աշակերտները:                                         10. Ներկաները.  տնօրեն` Մ. Գանդալյան , ԴԱԿ` Ա. Մնացականյան, մաթեմատիկայի ուսուցիչ`    Ն. Բադալյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Ժ. Մուսայելյան: