понедельник, 21 ноября 2016 г.

Երեխաների իրավունքների միջազգային օր

2016 թվականի  նոյեմբերի  21-ին  Եղեգի  միջնակարգ դպրոցի  ԱԽ <<Տեղեկատվական >> հանձնախումբը  ,համագործակցելով  ԴԱԿ  Ն. Իսակյանի  և  հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանի  հետ, կազմակերպեցին  քննարկում՝ նվիրված  երեխաների  իրավունքների   միջազգային օրվան: Ուսուցչուհի  Ա. Առաքելյանը  ներկայացրեց   1989թ. նոյեմբերի 20-ի  ՄԱԿ-ի  ԳԱ-ի  կողմից  ընդունված  << Երեխաների  իրավունքների  մասին>> կոնվենցիայի հիմնական  դրույթները , որին  1992  թվականի   հունիսի  12-ին  միացել է նաև  Հայաստանը: Այնուհետև  ցուցադրվեց սալիկահանդես ՝ երեխաների  հիմնական  ու  անկապտելի  իրավունքների  մասին: Ներկա  էր  տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներն  ու  աշակերտները:







,, Մաթեմատիկայի աշխարհում ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝     ցուցատախտակի թարմացում:
     2.Անվանումը՝   << Մաթեմատիկայի աշխարհում>>  :
     3.Կատարման ժակետը`   21.11. 2016թ:
     4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան:
     5. Կազմակերպիչ /ներ/ը՝ մաթեմատիկայի ուսուցիչ՝ Նորայր Բադալյան:
     6.Նպատակ /ներ/ ը.
Ø  Հետաքրքիր տեղեկություններ հաղորդել  պի  թվի , ոսկե հատվածքի , հաջողակ և անհաջող      թվերի մասին:
     7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և                այլն/:
Մաթեմատիկայի ուսուցիչ Նորայր  Բադալյանը  կարևորեց   <<Մաթեմատիկա>>
առարկան և նրա ունեցած  մեծ դերը մեր կյանքում : 8-րդ դասարանի աշակերտները  սկզբում  ներկայացրեցին  հետաքրքիր  փաստեր  պի թվի , ոսկե հատվածքի / կտրվածքի/ , հաջողակ և անհաջող  , ինչպես նաև  մեծ թվերի մասին: Այնուհետև  Մարգարիտա Գևորգյանը, ներկայացնելով  աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին, կարևորեց  Կառլ Գաուսի հետևյալ տողերը .  << Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների>>:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին՝      8-րդ   դասարանի
 աշակերտները;

10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:


пятница, 18 ноября 2016 г.

Ականների վտանգների իրազեկման պաստառներ

2016թ. Նոյեմբերի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցի զինղեկ Ժ.Մինասյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն.Իսակյանը  աշակերտներին ծանոթացրեցին ականների վտանգների իրազեկման պաստառների բովանդակությանը:





Եղեգի միջնակարգ դպրոցի աշխատասեր աղջիկները

2016թ. նոյեմբերի 18-ին  Եղեգի միջնակարգ դպրոցի  7-րդ դասարանի  աղջիկները               տեխնոլոգիայի դասաժամին դպրոցի ճաշարանում առաջին անգամ  պատրաստեցին  աղցան: Ծնող Աննա Գանդալյանն  իր ակտիվությունը ցուցաբերեց  աղցանի պատրաստման գործում:Այնուհետև  աղջիկները համեղ աղցանը սիրով  մատուցեցին ճաշարանում սնվող աշակերտներին:






четверг, 17 ноября 2016 г.

Ցուցատախտակի թարմացում՝ ,,Սովորում ենք , տրամաբանում և մտածում,,

1.Օրվա իրադարձությունը՝  ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Սովորում ենք , տրամաբանում և մտածում>>: 
3.Կատարման ժակետը`  17.11. 2016թ:
     4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
     5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Դասվար՝ Անուշ Պողոսյան:
     6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտները  ճանաչեն և կարողանան  տարբերակել  եռանկյունաչափական  պատկերները:
.Իմանան  դրանց կիրառման

առանձնահատկությունները:
     7.Համառոտ նկարագրությունը /                         կառուցվածքը, տարբեր մասերի                      կենսագործումը և այլն/:

 4-րդ դասարանի  աշակերտ Արամը  ողջունելով ներկաներին  նշեց , որ <<Սովորում  ենք ,մտածում  և տրամաբանում>>   ցուցատախտակի  թարմացման նյութը վերաբերում  է եռանկյունաչափական  պատկերներին: Այնուհետև   կրտսեր  դպրոցի աշակերտներից  յուրաքանչյուրը  բանաստեղծությամբ ներկայացրեց   իր  պատկերը՝  ցուցադրելով  

այն:Երկրաչափական մարմիններից  ընտրվել  էին   եռանկյունը , քառակուսին , ուղղանկյունը  , բուրգը , կոնը , գլանը  , քանի  որ  ողջ  ուսումնառության  ընթացքում   առնչվելու  են  դրանց :
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
       9.Մասնակցում էին՝   1-4-րդ դասարանների աշակերտները:
       10. Ներկաները. Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ , ծնողներ  և աշակերտներ:







среда, 16 ноября 2016 г.

,,ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ,, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2016 թվականի նոյեմբերի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ <<Մշակույթային>> և <<Սոցիալ-առողջապահական>> հանձնախմբի նախագահները՝ Սվետլանա Գրիգորյանը և Մարգարիտա Գևորգյանը,համագործակցելով, հանդես եկան զեկույցով,տեղեկացնելով,որ նոյեմբերի 16-ը նշվում է որպես <<Հանդուրժողականության >>
միջազգային օր: Նրանք ցուցադրեցին տեսանյութ,որը ԿԱՊԿՈՒ աշակերտի նկատմամբ հանդուրժողականություն ձևավորելու մասին էր,ինչպես նաև պատրաստել էին բուկլետներ,որոնք բաժանվեցին աշակերտներին և ուսուցիչներին:




вторник, 8 ноября 2016 г.

Ցերեկույթ՝ ,,Осень в произведенях русских писателей’’

2016 թ. նոյեմբերի  8-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Երգը բարեկամության կամուրջ է>> միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ցերեկույթ՝ ,,Осень в произведенях русских писателей’’ խորագրով: Աշակերտներն արտասանեցին աշնան նվիրված բանաստեղծություններ՝ Եսենինի , Լերմոնտովի, Պուշկինի, Բունինի, Տյուչևի ստեղծագործություններից: Տիրող մթնոլորտը աշնանային էր, տրամադրող, որը համակեց ներկաներին: