понедельник, 10 апреля 2017 г.
пятница, 7 апреля 2017 г.
Փրկության տապան՝ մեսրոպյան այբուբեն
Ապրիլի 6-ին մաշտոցյան շունչն
էր թևածում Եղեգի միջնակարգ դպրոցում :Իր
առաջին գրքին ՝ <<Այբբենարան>>
-ին , հրաժեշտ էր տալիս դպրոցի միակ առաջին դասարանցին ՝ Թաթուլ Գաբրիելյանը ՝ դասընկերների
ընկերակցությամբ :Գեղեցիկ զարդարված բեմում ելույթ էր ունենում 8 ամիս առաջ դպրոցի
շեմին ոտք դրած թոթովախոս մանուկը:Ներկա
գտնվող հյուրերը մտովի տեղափոխվեցին
5-րդ դար , երբ Մաշտոցը Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ստեղծեց հայոց
տառերը, որոնք հետագայում դարձան հայ ժողովրդի
լինելության և պահպանման զինվորները:Աշակերտները
իրենց ասմունքով , պարով , բեմադրությամբ
, հայոց գրերին նվիրված երգերով վկայեցին , որ գրաճանաչ են և պատրաստ են
իրենց գիրը սերտելու ՝ պահպանելու մշակույթը
, ճանաչելու և հպարտանալու իրենց նախնիների սխրանքներով
ու սերունդներին թողած դասերով ու խորհուրդներով
:
Ներկաները
տպավորված ու հիացած էին աշակերտների ակտիվ
ելույթներով :Դասվար Անուշ Պողոսյանը միջոցառման
վերջում շնորհավորեց իր սանին ՝ մաղթելով նորանոր
հաջողություններ և ձեռքբերումներ
ուսման մեջ :Շնորհավորանքներին միացավ նաև աշակերտի ծնող ՝ Աշխեն Գաբրիելյանը :
Սիլվա
Կապուտիկյանի << Հայ պատանու երդումը մայրենի լեզվին >> բանաստեղծությամբ
տեղի ունեցավ երդման արարողությունը և տնօրեն
Մերի Գանդալյանը Թաթուլ Գաբրիելյանին շնորհեց տառաճանաչության վկայական: Նա հիացել էր գեղեցիկ հանդեսով և համոզված է , որ 1-ին դասարանցին կհաղթահարի
բարդ ու դժվար ուղին , քանի որ արդեն տառաճանաչ
և գրաճանաչ է :
среда, 5 апреля 2017 г.
,,Բնությանը տեր ենք անմնացորդ,, ցուցատախտակի թարմացում
1.Օրվա իրադարձությունը՝ Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ <<Բնությանը տեր ենք անմնացորդ>>:
3.Կատարման ժամկետը՝ 05.04.2017թ.:
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա. Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Ս.Սարգսյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·
Ճանաչեն, սիրեն և պաշտպանեն թռչուններին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2017 թվականի ապրիլի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ
<<Բնությանը տեր ենք անմնացորդ>>
ցուցատախտակի թարմացում
<<Ճանաչենք, սիրենք և պաշտպանենք թռչուններին>> խորագրով՝ նվիրված թռչունների պաշտպանության միջազգային օրվան: Այն կազմակերպվել էր դպրոցի բակում՝ գարնանային ուրախ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո: Սկզբում կենսաբանության ուսուցչուհի Ս.Սարգսյանը ներկայացրեց թռչունների կատարած դերն ու նշանակությունը՝ կարևորելով նաև նրանց պաշտպանությունը: Այնուհետև մասնակից աշակերտները հերթով ցուցադրեցին գունազարդ նկարներ՝ հետաքրքիր տեղեկություններ հաղորդելով նրանց մասին: Վերջում ուսուցչուհին կոչ արեց նպաստել թռչունների բազմացմանը, պաշտպանել նրանց: Աշակերտները դպրոցի բակում գտնվող սերկևիլի ծառին ամրացրին թռչնաբույն՝ հույս ունենալով, որ այն կծառայի որպես թռչնի տնակ:
8.Կահավորվածությունը՝ լավ:
9.Մասնակցում էին 7- րդ , 8- րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ
դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Արմեն Առաքելյանը, Էդիկ Առաքելյանը, Տիգրան Գաբրիելյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Սամվել Մելքոնյանը:
11. Ներկաները. Տնօրեն Մ. Գանդալյան, ԴԱԿ՝ Ն. Իսակյան, ուսուցիչներ, աշակերտներ:
Подписаться на:
Сообщения (Atom)









