среда, 12 апреля 2017 г.

,, ABC PARTY ,,

                            << ABC PARTY>>

Եղեգի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր. անգլերենից այբուբենի տոն՝ դաս-միջոցառման ձևաչափով: Անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրեց դաս-միջոցառման նպատակը և աշակերտների գրանցած հաջողությունները անգլերենից: Աշակերտները անգլերենով ողջունեցին, արտասանեցին, երգեցին, բեմադրեցին հեքիաթներ, ինչպես նաև ներկայացան պարային կատարումներով՝ ի ցույց դնելով իրենց բեմական արտահայտիչ խոսքն ու դերասանական ձիրքը: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ, իսկ ներկաները հիացած էին փոքրիկների ակտիվ կատարումներից: Միջոցառման ավարտին աշակերտները խոստացան լինել ուսման մեջ առաջավոր՝ հարստացնելով ձեռք բերած գիտելիքները: Իր սաներին մաղթանքներ հղեց ուսուցչուհի Մ. Օսիպյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկավ տնօրեն Մ. Գանդալյանը՝ աշակերտներին շնորհելով գրաճանաչության վկայականներ: Մաղթանքներին միացավ 3-րդ դասարանի ծնող Հայկուհի Սանասարյանը:





<< Արցախի հերոսներ >> խորագրով ցուցատախտակ

<< Արցախի հերոսներ >> խորագրով   ցուցատախտակը  նվիրվում է  արցախի  հերոսներին  և  Արցախի  համար  զոհված  բոլոր  քաջորդիներին:

вторник, 11 апреля 2017 г.

Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս:
2.Առարկան   Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը   Ա. Բիտով <<Մատենադարան>>:
4.Կատարման ժամկետը՝    11.04.2017թ.
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
6. Ուսուցիչ՝     Մ. Ադամյան:
7.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Իմանա՝ Մատենադարանի դերն ու նշանակությունը:
Ø  Ճանաչի այն, որպես ճարտարապետական կառույց:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
      Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյանը դասը սկսեց մտագրոհով, թեմայի շուրջ հարցեր ուղղելով աշակերտներին: Այնուհետև դիտեցին տեսանյութ Մատենադարանի մասին, որից հետո ուսուցչուհին կարդաց նոր դասը, դուրս գրեցին անհասկանալի բառերը: Աշակերտներին հաղորդվեց լրացուցիչ նյութ, այնուհետև հայտորոշիչ թեստի օգնությամբ ստուգվեց, թե աշակերտներն ինչ իմացան Մատենադարանի մասին: Վերջում հանձնարարվեց տնային աշխատանք:
9.Կահավորվածությունը՝   լավ:
10. Ներկաները.   Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴԱԿ՝  Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ. Կոստանյան,   դասվարներ՝ Ա. Պողոսյան, Մ. Գրիգորյան, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Ն. Բադալյան, անգլերենի ուսուցչուհի՝  Մ. Օսիպյան:






,, Прощай,Азбука! ’’

,, Прощай,Азбука! ’’
2017 թվականի ապրիլի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ այբուբենի տոն` ռուսաց լեզվից :  Հանդիսությունների սրահն աչքի էր ընկնում ճաշակով և յուրահատուկ ձևավորմամբ, ինչը նախապատրաստում էր տոնական բարձր տրամադրության: 7-րդ դասարանի աշակերտ Ա. Պողոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով`ոգևորելով և բեմահարթակ հրավիրելով 2-րդ դասարանի աշակերտներին: Նրանք արտասանեցին և երգեցին `հիացմունք պատճառելով ներկաներին, իսկ թզուկ-հերոսների կերպարներով ներկայացրին հետաքրքիր պար: Աշակերտներին իրենց ներկայությամբ և արտասանական խոսքով էլ ավելի ոգեշնչեցին 3-րդ,4-րդ և 5-րդ դասարանների աշակերտները:Միջոցառման ավարտին ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը շնորհավորեց իր սաներին տոնի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթահարելի բարձունքներ ուսման մեջ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը`գրաճանաչության վկայագրեր հանձնելով աշակերտներին:

Վերջում ծնողների նախաձեռնությամբ պատրաստված տորթը հրավառության ներքո կտրվեց աշակերտների և ուսուցչի կողմից:














понедельник, 10 апреля 2017 г.

,, Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝     Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի >>  :
3.Կատարման ժամկետը՝   10.04.2017թ. :
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ. Ադամյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
·         Խորհուրդ տալ և կոչ անել աշակերտներին, որ հարկավոր է շատ գրքեր կարդալ և իմանալ գրքերի անկրկնելի դերի և կարևորության մասին:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
  Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 10-ին տեղի ունեցավ << Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի >> ցուցատախտակի թարմացում : Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` ներկայացնելով ցուցատախտակի թարմացման նպատակը և շեշտեց, որ նոր սերնդի հոգևոր և մտավոր ձևավորման գործում գրքերն անկրկնելի դեր և կարևորություն ունեն: Այնուհետև աշակերտները հնչեցրին բանաստեղծություններ, ներկայացրեցին, թե ինչից է կազմված գիրքը, նշեցին գրքին նվիրված տոները և աշխարհի ամենահայտնի գրքերի թոփ տասնյակը: Վերջում ուսուցչուհին հորդորելով, որ անկախ ամեն ինչից միշտ էլ ժամանակ գտնեն գիրք կարդալու համար,որպեսզի անձնային ոճ ունենան:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին      5-11-րդ    դասարանների  աշակերտները: 

10. Ներկաները.  Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ: