понедельник, 15 мая 2017 г.

,,Հետաքրքրաշարժ քիմիա,, ցուցատախտակի բացում


1.
Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի բացում
2.Անվանումը՝   << Հետաքրքրաշարժ քիմիա>>
3.Կատարման ժամկետը՝    11.05.2017թ.
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա. Պողոսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ս. Սարգսյան
6.Նպատակ /ներ/ ը. 
1. Իմանան մեր տարածաշրջանում տարածված մետաղները:
2.Կարևորեն մետաղների դերն ու նշանակությունը:
3. Իմանան այն սննդամթերքները, որոնցում նրանք առկա են:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի մայիսի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հետաքրքրաշարժ քիմիա>> խորագրով ցուցատախտակի բացում: Սկզբում քիմիայի ուսուցչուհի Ս.Սարգսյանը տեղեկություններ հայտնեց մետաղների մասին, որից հետո աշակերտները ներկայացրին ՀՀ-ում տարածված մետաղներից ոսկին և պղինձը՝ խոսելով նրանց հատկությունների, նշանակության և տարածվածության մասին: Այնուհետև սալիկահանդեսի և դիտակտիկ նյութերի միջոցով ներկայացրին և ցուցադրեցին պղնձով և ոսկով հարուստ սննդամթերքներ՝ հնդկաձավար, կակաո, պնդուկ, պոպոկ, արևածաղկի սերմեր, քնջութ, շոկոլադ, լոբի և սև պղպեղ: Վերջում դիտեցին տեսանյութ ոսկու հայտնաբերման և ստացման մասին:
8.Կահավորվածությունը՝    Գերազանց
9.Ստեղծվել  է    << Հետաքրքրաշարժ քիմիա >> խորագրով  ցուցատախտակը:  
10.Մասնակցում  էին    7-րդ, 8-րդ և 10-րդ  դասարանների  աշակերտներ՝ Միլենա Պողոսյանը, Սիրանուշ ՍահակյանըՄարգարիտա Գևորգյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը:

11. Ներկաները.  Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴՍԿ՝ Ն. Իսակյան, ուսուցիչներ, աշակերտներ:









четверг, 11 мая 2017 г.

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օր

2017  թվականի  մայիսի  11-ին Եղեգի  միջնակարգ  դպրոցի   ԱԽ  << Սոցիալ –առողջապահական >>   հանձնախումբը ՝  նախագահ  Մ. Գևորգյանի   աջակցությամբ , գեղեցիկ   և  յուրահատուկ   ձևավորմամբ  պատրաստել էր   բուկլետներ՝  նվիրված  <<Կարմիր  խաչի  և  Կարմիր մահիկի միջազգային օրվան>>: Հանձնախմբի անդամները,  բաժանելով բուկլետները, ներկայացրեցին տոնի առաջացումը,միջազգայնորեն և պաշտոնական անվամբ հաստատվելը:


среда, 3 мая 2017 г.

Մայիսի 3 . ,, Արեգակի ,, և ,,Մամուլի ազատության,, միջազգային օրեր

Մայիսի  3 . << Արեգակի   >>   և  <<Մամուլի  ազատության >> միջազգային  օրեր

Եղեգի  միջնակարգ  դպրոցի   ԱԽ  << Մշակութային >>   հանձնախումբը ՝  նախագահ  Ս. Գրիգորյանի  աջակցությամբ , գեղեցիկ   և  յուրահատուկ   ձևավորմամբ  պատրաստել էր   բուկլետներ  ՝  դպրոցի աշակերտներին  և ուսուցիչներին  տեղեկացնելու  երկու միջազգային  օրերի  կարևորության  ,  դերի   ու  նշանակության մասին:


понедельник, 1 мая 2017 г.

Խաղ-մրցույթ` ,, Ամենախելացին ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Խաղ-մրցույթ  2.Անվանումը՝ <<Ամենախելացին>>             3.Կատարման ժամկետը` 28.04.2017թ.        4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ ՝ Անուշ Պողոսյան                                                               5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Անուշ Պողոսյան, Մարինե Գրիգորյան                     6.Նպատակ /ներ/ ը.
·        .  Զարգացնել աշակերտների տրամաբանությունը,  արագ կողմնորոշվելու ունակությունը  և մրցակցային տարրը
     . Հարստացնել նրանց բառապաշարը
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
<<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրությունը  եզրափակվեց  <<Ամենախելացին>> խաղ-մրցույթով: 3-րդ դասարանի  դասվար Անուշ Պողոսյանը  ողջունեց  ներկաներին  և  հարթակ հրավիրեց  8 մերօրյա հերոսներին՝ կրտսեր դպրոցի բոլոր աշակերտներին՝ նրանց մաղթելով  տպավորիչ, դիտարժան  և հետաքրքիր խաղ: Նախօրոք ձևավորվել էր հանձնաժողով , որը պետք է արձանագրեր արշակերտների արդյունքները :Յուրաքանչյուր մասնակից  հանդես եկավ  ողջույնի խոսքով՝ ներկայացնելով իր կենսագրական տվյալները , նախասիրություններն ու երազանքները՝ մեջբերելով նաև  կյանքին և խաղին  առնչվող մտքեր նշանավոր մտածողներից:Ամեն փուլից առաջ մասնակիցները կատարելով  գաղտնազերծում քայլը՝ որոշում էին, թե ինչ հաջորդականությամբ պետք է խաղան : 1-ին փուլում  նրանց տրվեց  2-ական հարց , որից հետո նվազագույն միավորներ վաստակած 2 աշակերտ լքեցին խաղը:Հաջորդ  փուլ անցած 6 աշակերտ  ըստ հերթականության  պատասխանեցին  իրենց նախընտրած թեմայի / <<Գոյական>>,<< Ածական>>, << Բայ >>,  <<Թվական >>, <<Հնչյունաբանություն >> և << Գաղտնիք>> / հարցերին: Այս փուլից դուրս մնաց ևս 2 աշակերտ : 3-րդ փուլի  համար նախատեսված էր գուշակել մուլտֆիլմների վերնագրերը:Հաղթող ճանաչվեց 4-րդ դասարանի աշակերտ Արամ Պողոսյանը ՝ դասվար Անուշ Պողոսյանի կողմից արժանանալով << Ամենախելացին>> կրծքանշանին:                                                                     Տնօրեն  Մերի Գանդալյանը,հիացած աշակերտների պատասխաններից, պատվոգրեր շնորհեց ոչ միայն ամենախելացի Արամին, այլ՝ 3-րդ փուլ անցած բոլոր աշակերտներինովքեր ցուցաբերել էին բարձր ակտիվություն:                                                               <<Ամենախելացին>> խաղ-մրցույթն իր ձևափաչով յուրովի էր , տարբերվող, կազմակերպված  բարձր մակարդակով, և ամենակարևորը՝   դպրոցում անց էր կացվում առաջին անգամ:                                                                                                                                      8.Մասնակցում էին՝   1- 4-րդ դասարանի աշակերտները
9.Կահավորվածությունը՝ գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ