понедельник, 24 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Մեր մեծերը անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում:                                                       
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:               
 3.Կատարման ժամկետը`   24.09.2018թ.:                              
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Ա.Հովհաննիսյան:                                              
5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:                     
6.Նպատակ /ները
v  Իմանան սեպտեմբեր  ամսվա  ծնված մեր մեծերին:       
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Ծերենցին: Ցուցատախտակին փակցված էր Ծերենցի կենսագրությունը, կյանքն ու գործունեությունը , թևավոր խոսքեր գրողի մասին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին  Ծերենցի   կյանքն ու գործունեությունը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:         
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:







суббота, 22 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- «Ես 27 տարեկան եմ»


1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախացման  27-րդ 
տարեդարձին: 
2.Անվանումը՝   «Ես 27 տարեկան եմ»:
3.Կատարման ժամկետը՝    20.09.2018թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   պատմության ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան, կենսաբանության ուսուցչուհի Ա. Կոստանդյան 
6.Նպատակ /ներ/ ը.             
v  Աշակերտների մեջ դաստիրակել հայրենասիրություն և նվիրվածություն:
v   Զարգացնել և ամրապնդել ազգի պահպանման գաղափարը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2018թ. սեպտեմբերի 20-ին <<Եղեգի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Օրհներգի  ներքո  դահլիճ բերվեց հայոց եռագույնը: Պատմության ուսուցչուհի Գ. Էլչիբեկյանը ողջունեց ներկաներին  և ներկայացրեց օրվա խորհուրդը: Աշակերտների կողմից հնչեցին  բանաստեղծություններ՝ նվիրված անկախության տոնին: Ազգային երգն ու պարը դահլիճում ստեղծեցին հպարտ ու հայրենասիրական մթնոլորտ: Ներկաներին ողջունեց և  անկախության տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.  Հովհաննիսյանը:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին     5-12-րդ     դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:















воскресенье, 9 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Համապետական շաբաթօրյակ












Եղեգի միջնակարգ դպրոց -- Սովորողների ընդհանուր ժողով


2018թ. սեպտեմբերի 6-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  սովորողների ընդհանուր ժողովը:

Օրակարգում

1. Կազմակերպության տնօրենի ամենամյա ծրագրային  ուղերձը ի գիտություն  ընդունելու  մասին / հաղորդող՝ Ա.Հովհաննիսյան/:
2.Աշակերտական խորհրդի և նախագահի 2017-2018 ուստարվա հաշվետվության մասին: / զեկուցող՝ ԴԱԿ՝ Ա.Մնացականյան /:
3. Կազմակերպությունում  սովորողների ինքնավարության  գործադիր մարմին ՝ աշակերտական խորհուրդ ձևավորելու և խորհրդի թվակազմը հաստատելու մասին / հաղորդող՝ Ա.Հովհաննիսյան/:
4.Ընթացիկ հարցեր:






суббота, 1 сентября 2018 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ -- ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ


Սեպտեմբերի 1, նոր ուսումնական տարի, գիտելիքի և դպրության օր: Այս օրը վերստին բացվեցին հարազատ կրթօջախի` Եղեգի միջնակարգ դպրոցի դռները: Դպրոցն իր գիրկն առավ հարազատ դարձած ուսուցիչներին ու սաներին, ովքեր նոր հույսով ու լավատեսությամբ են սկսում նոր ուսումնական տարին:
Միջոցառումն ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը` մաղթելով հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: Շնորհավորանքներին միացան նաև 12-րդ դասարանի դասղեկ Ս. Սարգսյանը և դասվար Մ. Ադամյանը:
 Հնչեցին աշակերտների բարեմաղթանքներն ու ջերմ խոսքերը: Միջոցառման վերջում 12-րդ դասարանի աշակերտներն ուղեկցեցին իրենց հետևորդին, ով առաջին անգամ էր ոտք դնում դպրոցի շեմին: