четверг, 11 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Մաթեմատիկա ,, առարկայից 5-րդ դասարանում


   1.Օրվա իրադարձությունը՝ 
Բաց դաս  5-րդ դասարանում
2.Առարկան  << Մաթեմատիկա>>
3.Դասի  թեման/ վերնագիրը 
<<Կոտորակների բաժանումը >>
4.Կատարման ժամկետը՝    11.04.2019թ.
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ 
Վ. Մինասյան
6. Ուսուցիչ՝     Հ. Ազատյան
7.Նպատակ /ներ/ ը.
1.      Կարողանալ թվաբանական գործողություններ կատարել կոտորակների հետ։
2.      Իմանա կոտորակների բաժանման կանոնը և նրա բացատրությունը։
3.      Կարողանան տեսական գիտելիքներն օգտագործել գործնական բնույթի խնդիրներում։
4.      Խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը։
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի ապրիլի 11-ին<<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց բաց դաս 5-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<Հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին սկսեց <<Մտագրոհ>> մեթոդի կիրառմամբ և դասախոսությամբ՝ օգտագործելով պաստառ և բերելով օրինակներ: Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ ամփոփեցին նոր նյութը,որից հետո աշակերտները կատարեցին դասագրքի գործնական վարժությունները: Դասի վերջում հանձնարարվեց  տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝  Վ. Մինասյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան, անգլերենի ուսուցչուհի՝ Լ. Մանուկյան, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի՝ Ա. Կոստանդյան։







понедельник, 8 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Առողջապահության միջազգային օր

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի 《Սոցիալ-առողջապահական 》հանձնախմբի նախագահ Միլենա Պողոսյանը ԴԱԿ Ա.Մնացականյանի հետ բաժանեց բուկլետներ՝ նվիրված Առողջապահության միջազգային օրվան։ Նրանք օգտակար խորհուրդներ տվեցին առողջ սննդակարգի մասին:










Եղեգի միջնակարգ դպրոց - Մոմավառություն՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

2019թ. ապրիլի 2-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների:














понедельник, 25 марта 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց _ Համապետական շաբաթօրյակ Եղեգի միջնակարգ դպրոցում

















Եղեգի միջնակարգ դպրոց _ Աշակերտական խորհրդի մարտ ամսվա հերթական նիստը

2019թ.-ի մարտի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ        Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

    1.Մարտ ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախմբի անդամներ/:
     2.Ապրիլ ամսվա կատարվելիք  աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան և հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ ամսվա աշխատանքներիորակի և դաստիարակչական կողմի մասին       / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան /:
4.Ընթացիկ հարցեր:


Ա խ  նախագահ՝                     Մ.Գևորգյան 

Եղեգի միջնակարգ դպրոց _ Ջրի համաշխարհային օր

2019թ. մարտի 22Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ նախագահ Մարգարիտա Գևորգյանը  կազմակերպեց տեղեկատվական միջոցառում ՝ նվիրված Ջրի համաշխարհային  օրվան։Նա հետաքրքիր տեղեկություններ հայտնեց ջրի,նրա օգտակար և աղտոտվածության դեպքում՝ օրգանիզմի վրա թողած վնասակար ազդեցությունների  մասին։