четверг, 18 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Սուրբ Զատկի տոն Եղեգի միջնակարգ դպրոցում

2019թ ապրիլի 18-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԴԱԿ Ա.Մնացականյանը,
համագործակցելով ԱԽ-ի և ԾԽ-ի հետ,կազմակերպեց միջոցառում ՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին։ Դպրոցի աշակերտները,ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին տոնելու Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։ Եկեղեցու զանգերի ներքո աշակերտները հնչեցրին Տերունական աղոթքը և ողջունեցին միմյանց. _Քրիստոս հարյավ ի մեռելոց _Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Տոնախմբությունը շարունակվեց ազգային երգ ու պարով, ասմունքներով ու խաղերով։ Միջոցառման վերջում տատին իր թոռնիկներին ներկայացրեց կարմիր ներկած ձվերի և չամչով փլավի խորհուրդների մասին և հրավիրեց Զատկական սեղանի շուրջ ՝ ձվակռիվ խաղալու և համտեսելու օրվա խորհրդի ավանդական կերակրատեսակները։






















Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Անառիկ ամրոց,մեսրոպյան այբուբեն ,,


1.Օրվա իրադարձությունը՝   <<Այբուբենի  տոն>>                                                                     2.Անվանումը՝    <<Անառիկ ամրոց, մեսրոպյան այբուբեն>>
3.Կատարման ժամկետը՝    17.04.2019թ.
4.Պատասխանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ` Վ. Մինասյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվար` Ջ. Արզումանյան
6. Նպատակ /ներ/ ը. 
  v  Կարևորել հայոց այբուբենի դերն ու նշանակությունը ազգի պահպանման գործում:
  v  Ներկայացնել հայոց այբուբենը`որպես մշակույթի ժառանգության գանձ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
 Դասվար  Ջ.Արզումանյանը ողջունեց ներկաներին, ապա շնորհավորեց  առաջին դասարանցիներին տառաճանաչության կապակցությամբ: Աշակերտները հանդես եկան երգ ու պարով: Գրական հերոս <<Կիկոսի>> օրինակով աշակերտները կարևորեցին գրաճանաչության դերն ու նշանակությունը իրենց կյանքում: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեց աշակերտների գրաճանաչության ուսուցման մեկամյա  ուղին:
   Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն` Ա.Հովհաննիսյանը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում  էին   1-4-րդ   դասարանների  աշակերտները: 
10.Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:














вторник, 16 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Քայլենք առանց ծխախոտի ,,


  2019 թվականի ապրիլի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներ Հ. Գրիգորյանը և Ս. Սարգսյանը պատրաստել էին  <<Քայլենք առանց ծխախոտի >> խորագիրը կրող, բազմաբովանդակ,  տեղեկատվական բուկլետներ, որոնցում զետեղված էր տեղեկատվություն  ծխախոտի և երկրորդային ծխի  վնասակարության ու դրա հետևանքների մասին:
Բուկլետները բաժանվեցին ուսուցիչներին և աշակերտներին ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշակերտների իրազեկությունը ծխախոտի օգտագործման հետևանքների վերաբերյալ, ոչ միայն  արդեն կանոնավոր ծխողի հետ, այլ կանխարգելել այն  շրջանում, երբ սկսում են տուրք տալ ծխելուն:






воскресенье, 14 апреля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Կոմիտաս-150


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում                        2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:             
 3.Կատարման ժամկետը`   12.04.2019թ.:                            
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Ա.Հովհաննիսյան                  5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:          
6.Նպատակ /ները
v  Իմանան  ապրիլ ամսվա  ծնված մեր մեծերին:     
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակինՑուցատախտակին փակցված էր
 Կոմիտասի կենսագրությունըկյանքն ու գործունեությունը : Դասամիջոցները ուղեկցվում էր Կոմիտասի տարբեր ստեղծագործությունների ունկնդրումով: Կոմիտասի  կյանքն ու գործունեությունը  ներկայացրեցին  12-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը,10-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Մաթևոսյանը : 9-րդ դասարանի աշակերտուհիներ Սիրանուշ Սահակյանը և Միլենա Պողոսյանը կարդացին թևավոր խոսքեր Կոմիտասի մասին:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:     
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ: