пятница, 4 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ռազմամարզական խաղեր


1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում
2.Անվանումը՝   << Ռազմամարզական խաղեր >>
3.Կատարման ժամկետը՝   25.09.2019թ.
4.Պատասխանատուն՝    հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Ղազարյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝     զինղեկ՝Ժ.Մինասյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ `Ս. Ավետիսյան
6.Նպատակ /ներ/ ը.    
Ø  <<ՆԶՊ>> առարկայից ստացած գիտելիքների ամրապնդում գործնական ճանապարհով, 
Ø  Սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակում,
Ø   Զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրրության առաջացում:
7.Համառոտ նկարագրությունը կառուցվածքը, տարբերմասերի կենսագործումը և այլն/:
2019 թվականի սեպտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ռազմամար-զական խաղեր 8-12-րդ դասարաններում: Զինղեկ Ժ.Մինասյանի հրահանգով 8-12րդ  դասա-րանների աշակերտները ըստ հերթականության կատարեցին        համապատասխան    մրցաձևերն ու խաղերը: Դրանք  ընդգրկում էին << շարային,կրակային,           մարտավարական և ֆիզիկական  պատրաստություններ>>  բաժինները: <<Ձգումներ պտտաձողից>> մարզաձևում առաջին տեղ գրավեց 10-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը , <<Կրոսավազք>> մարզաձևում` 12-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը, <<Հրաձգություն>> մարզաձևում` 10-րդ դասարանի աշակերտ Տիգրան Գաբրիելյանը, <<Նռնակի նետում>>՝ 10-րդ դասարանի աշակերտ Էդիկ Առաքելյանը,  <<Ինքնաձիգի քանդում և հավաքում>> և <<8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք>>`12-րդ դասարանի աշակերտ    Նարեկ Խաչատրյանըՙ: Հաղթող ճանաչված աշակերտները ստացան պատվոգրեր:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին ՝   8-2-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ջ. Արզումանյան,  հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Ղազարյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, ուսուցիչներ և աշակերտներ:

















понедельник, 23 сентября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Մեր մեծերը,, անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում        2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:           
3.Կատարման ժամկետը`   23.09.2019թ.:                         
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Ա.Հովհաննիսյան    5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:               
6.Նպատակ /ները
v  Իմանան սեպտեմբեր  ամսվա  ծնված մեր մեծերին:     

7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և    այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Ակսել ԲակունցինՑուցատախտակին փակցված էր Բակունցի կենսագրությունըկյանքն ու գործունեությունը , թևավոր խոսքեր գրողի մասին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար        Վերժինե Սիմոնյանը: Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին  Բակունցի   կյանքն ու գործունեությունը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:     
9.Մասնակցում էին`     10-րդ և  11-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ջ.Արզումանյան, ուսուցիչներ և աշակերտներ:







суббота, 21 сентября 2019 г.


1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության 
անկախացման 28-րդ  տարեդարձին             2.Անվանումը՝   «Անկախության սերունդ»:
3.Կատարման ժամկետը՝    20.09.2019թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Ղազարյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   պատմության ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան, մաթեմատիկայի ուսուցչուհի  Հ. Ազատյան
6.Նպատակ /ները.             
  Աշակերտների մեջ դաստիրակել հայրենասիրություն և նվիրվածություն: 
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019թ. սեպտեմբերի 20-ին <<Եղեգի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարելի-ցին:  Պատմության ուսուցչուհի Գ.Էլչիբեկյանը ողջունեց ներկաներին  և համառոտ ներկայացրեց օրվա խորհուրդը: Աշակերտների կողմից հնչեցին  բանաստեղծություններ՝ նվիրված անկախության տոնին: Հնչեցին նաև հայրենասիարական երգեր ՝ դահլիճում ստեղծելով հպարտ ու հայրենասիրական
 մթնոլորտ: Ներկաներին ողջունեց և  անկախության տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի 
տնօրեն Ա.  Հովհաննիսյանը:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին     5-11-րդ     դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ ԱՀովհաննիսյանԴԱԿ՝ Ջ. Արզումանյան ուսուցիչներ և աշակերտներ:






пятница, 6 сентября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Գիտելիքի և դպրության օր


 Նոր ուսումնական տարի, գիտելիքի և դպրության օր: Այս օրը վերստին բացվեցին հարազատ  կրթօջախի՝ Եղեգի միջնակարգ դպրոցի դռները: Դպրոցն իր գիրկն առավ  հարազատ  դարձած  ուսուցիչներին ու սաներին, ովքեր նոր հույսով ու լավատեսությամբ են սկսում նոր ուսումնական տարին: Միջոցառումն ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև  աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն  Աշոտ  Հովհաննիսյանը՝  մաղթելով  հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով  լի  ուսումնական  տարի: Շնորհավորանքներին միացան նաև Սյունիքի մարզի մարզպետարանի ներքին աուդիտի գլխավոր մասնագետ Ն.Բադալյանը և Կապանի N  զորամասի  զինծառայող  մայոր  Ջանինյանը: Հնչեցին աշակերտների բարեմաղթանքներն  ու  ջերմ  խոսքերը: